«Իրանը ԼՂ-ից հետո դուրս է մղվում Նախիջևանի հավասարումից». թուրք պրոֆեսոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

«Իրանը ԼՂ-ից հետո դուրս է մղվում Նախիջևանի հավասարումից». թուրք պրոֆեսոր

16:54 16.12.2020

Թուրքիայի Բողազիչի համալսարանի պրոֆեսոր Գյուրքան Քյումբարօղլուն «Yeni Şafak» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին և տարածաշրջանային վերջին զարգացումներին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Գյուրքան Քյումբարօղլուն համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղից հետո Իրանը դուրս է մղվում Նախիջևանի հավասարումից։

Թուրք պրոֆեսորը նշել է, որ կովկասյան տարածաշրջանում «նոր էջ բացած Ադրբեջանի հաղթանակից հետո» տարածաշրջանում նոր հավասարում է ստեղծվում։

Նրա դիտարկմամբ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև նոր գազատարի կառուցմամբ, որը բավարարելու է Նախիջևանի բնական գազի կարիքները, կվերականգնվի և՛ Նախիջևանի տնտեսությունը, և կապահովվի տարածաշրջան բնական գազի անխափան մատակարարումը։

Պրոֆեսորն ընդգծել է, որ հիշյալ գազատարի ծրագիրը ռազմավարական տեսանկյունից լուրջ նշանակություն ունի Թուրքիայի համար։

Քյումբարօղլուն, հիշեցնելով, որ Նախիջևանը բնական գազը ստանում է Իրանից, ասել է․ «Նախիջևանը էներգետիկայի հարցում Իրանից կախում ունեցող երկիր էր։ Այն Թուրքիայի համար դեպի թյուրքական աշխարհ բացվող դարպաս է, ինչպես նաև թյուրքական աշխարհի հետ միավորող դուռ»։

Նա կարևորել է նաև թյուրքական աշխարհի հետ կապի ապահովումն ու այս տարածաշրջաններում ազդեցիկ դերակատարման համար Թուրքիայի կողմից ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը։

Պրոֆեսորը, այնուհետև անդրադառնալով Նախիջևանն Ադրբեջանին կապող հնարավոր միջանցքի ստեղծմանը, նշել է, որ այն իրականացվելու դեպքում և՛ Ադրբեջանի ու Նախիջևանի միջև տրանսպորտային կապ կապահովվի, և՛ նաև Կասպից ծով-Թուրքիա էներգետիկ խողովակաշարը կկրճատվի 300 կմ-ով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատերազմի մասշտաբները կմեծնա՞ն, ի՞նչ ազդեցություն կունենա Իրան-Իսրայել պատերազմը Հայաստանի վրա

22:25 16.06.2025

Պատերազմի մասշտաբները կմեծնա՞ն, ի՞նչ ազդեցություն կունենա Իրան-Իսրայել պատերազմը Հայաստանի վրա

Իրան-Իսրայել հակամարտությունը շարունակվում և գնալով տարածքն ավելի ընդգրկուն է դառնում: Կողմերի միջև, սակայն, խնդրի կարգավորման որևէ հնարավորություն դեռևս գոնե թե հրապարակայնորեն չի նկատվում, փոխարենն ավելանում են ավերածությունները, զոհերն ու վիրավորները: Ի՞նչ իրավիճակ է այս փուլում և ի՞նչ ազդեցություն կարող է շարունակվող պատերազմն ունենալ Հայաստանի վրա. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է արևելագետ, պատմական […] ...

Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս

22:11 16.06.2025

Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայանիստ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս և մոտ 10 գրամ չորացված կանեփ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

SHANTNEWS

22:00 16.06.2025

SHANTNEWS

Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

21:49 16.06.2025

Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...

Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

21:27 16.06.2025

Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ

21:18 16.06.2025

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ

Հունիսի 10-ից 12-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորությունում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարարը բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Եվրոպական Միության հանձնակատարների և Բելգիայի պաշտոնակիցների հետ՝ քննարկելով Ներքին գործերի նախարարության, ենթակա կառուցվածքային միավորների գործունեությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձագիտական պատվիրակության Հայաստան […] ...

BACK_TO_TOP