20:57 16.12.2020
Արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինծառայողները մի քանի բարդ վիրահատություններից հետո բուժումը շարունակում են Գյումրիի վերականգնողական կենտրոնում:Այս պահին վերականգնողական բուժում են ստանում 50-ից ավելի զինվորականներ:
Կենտրոնում մասնագիտական խմբերը մերսումների, թերապևտիկ վարժությունների ու մարզասարքերի միջոցով հիմնականում վերականգնում են վերջույթների ֆունկցիոնալ խանգարումները, նյարդային համակարգի բնականոն գործունեությունն ու ողնաշարային հատվածների ոսկրային խախտումները:
26 ամյա Տիգրանի ձախ ոտքից բեկորները դեռ ամբողջությամբ հեռացված չեն: Քայլում է հենակներով :Առաջնագիծ մեկնած կամավորականներից է, Ջեբրայիլում ընթացող թեժ մարտերի ժամանակ զինակից 30 ընկերների հետ վիրավորվել է։Մի քանի կիլոմետր սողալով դուրս են եկել կրակահերթի տակից , որից հետո նրանց օգնության են հասել զորամասի տղաները ։
«Այդ պահին մենակ ոտքիս վերևի մասում եմ զգացել, որ մի բան մտավ,մեջքիս հատվածում չէի էլ զգացել,որ վիրավորում ունեմ։ Երբ փորձեցինք սողալով դուրս գալ դեպի մեզ օգնության եկած տղաների կողմը, այդ պահին եմ նկատել,որ ոտքս արյունահոսում է»,-պատմում է կամավորական Տիգրան Գևորգյանը։
Վիրավոր զինվորին բուժական մերսումներով առողջացնող Ռուզվելտը տարիներ առաջ ծանր վիրավորում է ստացել նույն Ջեբրայիլի դիրքերում: Ռուսաստանից ծառայության համար հայրենիք վերադարձած տղան թշնամու դիվերսիոն հարձակման ժամանակ գլխի շրջանում ստացած բեկորային վնասվածքներից աչքի տեսողությունն է կորցրել, ծառայությունից վերադառնալուց հետո շարունակել է ուսումն ու զուգահեռ մասնագիտացել նաև վերականգնողական մերսման գործում:
«Երջանկություն եմ զգում,որ օգնում եմ տղաներին,որովհետև ես էլ եմ էդ փուլերով անցել,ես զգում եմ իրենք ինչ հոգեկան ապրումներ ունեն։Անում եմ առավելագույնը, նույնիսկ ավելին ՝ մեր հերոս տղաներին օգնելու համար»,-ասում է Գյումրիի վերականգնողական կենտրոնի մերսող Ռուզվելտ Թորոսյանը։
Արմանը 18 տարեկան է ընդամենը 40 օրվա ծառայող է եղել ,երբ պատերազմը սկսվել է:Մարտակերտի դիրքերում տղաների թիկունքն են պահել ,խրամատներ փորել։ Արկի պայթյունից բեկորային վնասվածքներ է ստացել :Մի քանի բարդ վիրահատություններից հետո հիմա վերականգնողական բուժում է ստանում , վերջույթներն են թուլացած։
Լեյտենանտ Մուշեղ Մարտիրոսյանի մոտ ևս ոտքերի ֆունկցիայի ու մարմնի հավասարակշռության պահպանման խնդիրներ կան: 22 ամյա սպան ծառայում է հակաօդային պաշտպանությունում,անօդաչու թռչող սարքի հարվածներից ու մեքենայի պայթյունից իր զինվորներից երկուսը զոհվել են, ինքը ծանր վիրավորվել է գլխի շրջանում ու 15 օր գտնվել է կոմայի մեջ:
Վերականգնողական կենտրոնում բոլոր զինվորների համար անցկացվում է անհատական բուժման կուրս: Ֆիզիկական վնասվածքներից բացի մասնագետներն աշխատում են զինվորների մոտ հաղթահարել հոգեբանական ու խոսակցական ապարատի խնդիրները:
Իսկ անդամահատված զինվորների հետվիրահատական բուժումներն ու մերսումները մասնագետներն անցկացնում են տնային պայմաններում,որից հետո կատարվելու է պրոթեզավորում։
23:59 04.08.2025
Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 04.08.2025
Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղինՀայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...
23:38 04.08.2025
Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենքՆիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...
23:27 04.08.2025
Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...
23:14 04.08.2025
Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծըՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...
23:03 04.08.2025
Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրըԴոնալդ Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...