13:25 18.12.2020
2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում 2020թ. փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի մի շարք կարևոր դրույթներ:
ՀՀ առողջապահությունը տեղեկացնում է, որ, մասնավորապես.
• ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում,
• ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրման արգելքը,
• ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման արգելքը hյուրանոցային տնտեսության օբյեկտներում, աշխատանքային այլ փակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից, առևտրի կենտրոններում, ցանկացած փակ հանրային այլ տարածքներում՝ ներառյալ ընդհանուր օգտագործման տարածքները (որոշ բացառություններով):
Օրենքի մյուս կարևոր հոդվածները և մասնավորապես հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների և փոխարինիչների օգտագործման արգելքն ուժի մեջ է մտնում 2022թ. մարտի 15-ից:
Այսօր ԱԺ պաշտոնական կայքի նախագծեր բաժնում տեղադրվել է սույն օրենքի 2021թ. հունվարի 1-ից ուժի մտնող դրույթների հետաձգման վերաբերյալ նախագիծ:
Ուզում ենք հիշեցնել, որ օրենքն ընդունելիս համակողմանիորեն քննարկվել են դրա բոլոր դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետները և հաշվի առնելով ԱԺ պատգամավորների առաջարկները` որոշվել է այնպես խմբագրել օրենքը, որպեսզի դրա դրույթներն ուժի մեջ մտնեն աստիճանաբար` ժամանակ տալով հանրությանը և տնտեսվարողներին պատրաստվել դրան:
Մեզ համար անհասկանալի է այս հարցը կրկին ԱԺ օրակարգ բերելը, երբ երկիրը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև, որոնք հանգուցալուծում կամ դիմագրավում են պահանջում պետական բոլոր ինստիտուտների կողմից, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն օրենքը միտված է ավելի առողջ սերունդ ունենալուն, ինչն անխուսափելիորեն ավելի է ուժեղացնելու մեր երկրի տնտեսությունը և ընդհանուր դիմադրողականությունը:
Բազմիցս ներկայացվել են ապացուցողական փաստեր, որ օրենքով սահմանված դրույթները ոչ միայն նպաստելու են երկրի զարգացմանը, այլև հնարավորություն են ընձեռելու նվազեցնել տարբեր ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում` դիաբետի, սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի դեպքերը` նպաստելով դրանց դեմ արդյունավետ պայքարին ու նաև տարբեր համավարակների դեպքում (ինչպիսին է կորոնավիրուսը) այս հիվանդությամբ ապրող անձանց շրջանում ծանր հիվանդացության դեպքերի և մահերի կանխմանը:
Հաշվի առնելով վերոշարադրյալը, կոչ ենք անում մեր գործընկերներին հիշյալ փոփոխությունը հանել ԱԺ օրակարգից: Միաժամանակ, պատրաստակամություն ենք հայտնում, ինչպես նախկինում, քննարկել մեր երկրի բնակչության առողջության ամրապնդմանը միտված ցանկացած նախաձեռնություն:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...