15:38 18.12.2020
Հեռավար կարգով մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների համաժողովը, որի օրակարգում 14 հարց է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում նիստին, հոր՝ Վովա Փաշինյանի մահվան պատճառով: Համաժողովին նախ ելույթ են ունեցել պատվիրակությունների ղեկավարները, որոնք իրենց խոսքում անդրադարձել են տարածաշրջանային գլխավոր մարտահրավերներին՝ կորոնավիրուսի համավարակին, ԼՂ-ում ծավալված ռազմական գործողություններին:
«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ երեկ ԱՊՀ հանձնաժողովը գրություն է ստացել Հայաստանի Հանրապետության արտգործնախարարից, որում հաղորդվում է, որ հարգելի պատճառով Նիկոլ Փաշինյանը չի կարող մասնակցել գագաթնաժողովին: Որպես ԱՊՀ գործկոմի նախագահ՝ կարող եմ ասել, որ ՀՀ ներկայացուցիչները բոլոր փուլերում մասնակցություն են ունեցել այսօր ձեզ ներկայացված փաստաթղթերի մանրամասն մշակման գործում: Դրա հետ կապված՝ ՀՀ արտգործնախարարը դիմել է մեզ խնդրանքով, որ այսօրվա նիստից հետո պետությունների ղեկավարների կողմից հաստատված փաստաթղթերը ուղարկվեն Երևան հայկական կողմից ստորագրելու համար: ԱՊՀ գործադիր կոմիտեն դա անպայման կանի»,- ասել է ԱՊՀ գործկոմի նախագահ Սերգեյ Լեբեդևը:
Իսկ հյուրընկալող երկրի՝ Ուզբեկստանի նախագահն իր խոսքում ընդգծել է.
«Այս տարին մեզ համար սովորական չէր, մենք լուրջ անհանգստությամբ հետևում էինք ԱՊՀ տարբեր երկրներում տիրող իրավիճակին, որտեղ սպառնում էին խաղաղության և կայունության մարտահրավերները: Քաղաքական կամքի և ժամանակին միջոցառումներ ձեռնարկելու շնորհիվ իրադարձությունների ընթացքը հաջողվեց նորմալ հուն վերադարձնել: Ողջունում ենք ՌԴ նախագահի ջանքերը ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման գործում: Չնայած մարտահրավերներին, որոնց մենք բախվեցինք՝ մեր կազմակերպության երկրների հետ ապրանքաշրջանառության նկատելի աճ է գրանցվել, առանձին գործընկերների հետ այն աճել է ավելի քան 20 տոկոսով, մենք մտադիր ենք ավելի խորացնել փոխադարձ համագործակցությունը ԱՊՀ ազատ առևտրի գոտու պայմանագրի շրջանակներում: Խիստ է դրված ԱՊՀ երկրների այն քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը, ովքեր աշխատանքային գործունեություն են ծավալում մեր երկրներում: Ժամանակն է ստեղծել աշխատանքային միգրանտների փաստաթղթերի ճանաչման միասնական մեխանիզմ»:
Մանրամասները՝ տեսանյութում։
11:51 05.08.2025
Ֆինլանդիայի նախագահը հիշեցրել է Ուկրաինայում Թրամփի կողմից սահմանված հրադադարի վերջնաժամկետի մոտենալըՖինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, նրանք քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Ֆինլանդիայում սառցահատների կառուցումը։ «Նախագահ Թրամփի կողմից հրադադարի վերաբերյալ սահմանված վերջնաժամկետը մոտենում է։ Ֆինլանդիան աջակցում է անհապաղ հրադադարի հասնելու բոլոր ջանքերին», – երկուշաբթի օրը գրել է Ստաբը սոցիալական ցանցերում։ Խոսելով սառցահատների կառուցման մասին՝ նա նշել է, […] ...
11:40 05.08.2025
Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցելԵրեքշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի (M) բռնկում, որն արդեն չորրորդն է օգոստոսի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 5-ին 4168 արևային բծերի խմբում (N04E03) գրանցվեց M1.2 ուժգնությամբ 30 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Գիտնականները նախկինում կանխատեսել էին խոշոր բռնկումների բարձր ռիսկեր օգոստոսի առաջին շաբաթավերջին: Երեքշաբթի […] ...
11:30 05.08.2025
Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել էին գումար և հեռախոսը․ ավազակությունը բացահայտվել էԱվազակության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր դեռևս մայիսի 29-ին: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել են գումար և հեռախոսը։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Տուժողից ընդունվել էր հաղորդում, և Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ` ավազակության հատկանիշներով։ Քրեական […] ...
11:22 05.08.2025
Որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճիցՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է, թե որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճից․ Օրական միջին՝ 2.98 մլն մ³ Նվազագույնը մարտին՝ 0.89 մլն մ³/օր Առավելագույնը սեպտեմբերին՝ 5.26 մլն մ³/օր։ ...
11:15 05.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը խոսել է Ուկրաինային զենքի մատակարարման սահմանափակման մասինԶենքի քանակը, որը Ուկրաինան կարող է ստանալ Միացյալ Նահանգներից՝ Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցների միջոցով գնումների շրջանակներում, սահմանափակ է, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Այո, իհարկե, այն գոյություն ունի», – ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում, երբ հարցրել են, թե արդյոք կա սահմանափակում այն զենքի քանակի վերաբերյալ, որը Միացյալ Նահանգները պատրաստ է տրամադրել Կիևին։ […] ...
11:08 05.08.2025
Անձինք բժշկական կենտրոնից հափշտակել են վճարային տերմինալըՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունիսի 21-ին երկու անձ խմբի կազմում ապօրինի մուտք գործելով Լոռու մարզում գտնվող բժշկական կենտրոն՝ վերցրել են վճարային տերմինալը՝ 447 հզր 700 ՀՀ դրամ գումարով և դուրս եկել հիվանդանոցից: Հերթապահ բուժքույրը նրանց հետևից […] ...