17:50 18.12.2020
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-18-ը Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվել է գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնությունը: Մրցաշարին մասնակցել է 60 մարզիկ՝ Երևանի հրաձգության մանկապատանեկան և Հրաձգության հանրապետական մարզադպրոցներից, Գյումրու քաղաքապետարանից, Տավուշի մարզի «Վարդանանց ասպետներ» մարզամշակութային համալիրից:
Տարվա վերջին մրցաշարում հրաձիգները բարձր արդյունքներ են գրանցել հատկապես վազող թիրախ ձևում: Մասնավորապես, Տիգրան Մանուկյանը լրացրել է ՀՀ սպորտի վարպետի թեկնածուի նորման, Գոռ Խաչատրյանը, վազող թիրախ, նորմալ վազք, 10 մ, 30+30 վարժությունում խոցելով 572 միավոր, կրկնել է ՀՀ ռեկորդը, իսկ մրցման երկրորդ օրը խառը վազք, 10 մ, 20+20 վարժությունում խոցելով 385 միավոր՝ 1 միավորով գերազանցել է ՀՀ ռեկորդը։ ՀՀՖ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ խորհրդի նիստն առաջնության ուժեղագույն մարզիկ է ընտրել հենց Գոռ Խաչատրյանին:
Հայաստանի երիտասարդների գնդակային հրաձգության առաջնությունում մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ մարզիկները.
Օդամղիչ հրացան. 10 մ, 60 կրակոց, տղաներ
Հայկ Բաբայան, անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան
Նարեկ Ադամյան
Վրեժ Թորոսյան
Օդամղիչ հրացան. 10 մ, 60 կրակոց, աղջիկներ
Ալլա Պողոսյան, անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան
Միլենա Պողոսյան
Սեդա Գաբրիելյան
Օդամղիչ ատրճանակ. 10 մ, 60 կրակոց, տղաներ
Բենիկ Խլղաթյան, անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան
Մեսրոպ Սահակյան
Տիգրան Սուղյան
Օդամղիչ ատրճանակ. 10 մ, 60 կրակոց, աղջիկներ
Նարե Գաբրիելյան, անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան
Գոհար Մկրտչյան
Աննա Պողոսյան
Վազող թիրախ, նորմալ վազք, 10 մ, 30+30 կրակոց, տղաներ
Գոռ Խաչատրյան, անձնական մարզիչ՝ Հովհաննես Մարգարյան
Տիգրան Մանուկյան
Ռաֆայել Մնացականյան
Վազող թիրախ, նորմալ վազք, 10 մ, 30+30 կրակոց, աղջիկներ
Ժաննա Պողոսյան, անձնական մարզիչ՝ Ռազմիկ Մինասյան
Արուսյակ Գրիգորյան
Անի Սահակյան
Վազող թիրախ, խառը վազք, 10 մ, 2×20 կրակոց, տղաներ
Գոռ Խաչատրյան, անձնական մարզիչ՝ Հովհաննես Մարգարյան
Տիգրան Մանուկյան
Ռաֆայել Մնացականյան
Վազող թիրախ, խառը վազք, 10 մ, 2×20 կրակոց, աղջիկներ
Արուսյակ Գրիգորյան, անձնական մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան
Գոհար Հարությունյան
Ժաննա Պողոսյան
Մրցանակային տեղ զբաղեցրած հրաձիգները և հաղթող մարզիկների անձնական մարզիչներն արժանացել են դրամական պարգևների, մարզիկները ստացել են նաև մեդալ և պատվոգիր։
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:22 27.07.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել«Բարսելոնան» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում համաձայնության է հասել, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Սպասվում է, որ կողմերը հաջորդ շաբաթ 5 տարվա պայմանագիր կստորագրեն: 26-ամյա Կունդեն 2022 թվականի հուլիսից հանդես է գալիս Իսպանիայի չեմպիոնի կազմում: ...
11:51 27.07.2025
Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղելՀուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի […] ...
11:31 27.07.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
11:20 27.07.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Կապան քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...