Սննդաբանները նշել են, թե օրական քանի կոնֆետ կարող եք տալ ձեր երեխային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+30.09 oC

Սննդաբանները նշել են, թե օրական քանի կոնֆետ կարող եք տալ ձեր երեխային

22:00 27.12.2020

Նոր տարվա տոներին ալերգիա չունեցող երեխային թույլատրվում է օրական երեք կոնֆետ ուտել, բայց գերադասելի է հիմնական կերակուրից հետո. անհրաժեշտ է չափավորել նաև միրգը և գազավորված ըմպելիքները, իսկ մայոնեզով և ապուխտով աղցաններ ընդհանրապես չպետք է մատուցվեն, РИА Новости-ի փոխանցմամբ, նշել են հարցված սննդաբանները:

Քաղցրավենիքի օրական թույլատրելի չափը, առաջին հերթին, կախված է երեխայի մոտ ալերգիայի առկայությունից, մարմնի քաշի ավելցուկից, բժշկի կողմից նշանակված սննդակարգից, ասել է սննդաբան Յուլիա Բաչուրինան:

«Ամեն ինչ անհատական ​​է, բայց եթե ամեն ինչ կարգին է առողջության հետ, ապա լիարժեք կերակուրից հետո կերած երեք կոնֆետից վատ չի լինի», – նշել է նա:

Փորձագետը խորհուրդ է տվել նաև ուշադրություն դարձնել քաղցրավենիքի բաղադրությանը: «Կա բնական ձեռքով սարքած քաղցրավենիք, որը բաղկացած է հիմնականում չոր մրգերից, և կա քաղցրավենիք, որը բաղկացած է տրանս ճարպերից. նման քաղցրավենիք տալը, ընդհանուր առմամբ, անցանկալի է, բայց որակյալ, լավ, քաղցրավենիքով ինչո՞ւ երես չտալ», -ասել է սննդաբանը:

Ըստ նրա՝ գլխավորն այն է, որ երեխան կոնֆետն ուտի ոչ թե լիարժեք կերակուրի փոխարեն, այլ՝ դրանից հետո: Բացի այդ, ըստ մասնագետների, երեխաների տոնական ճաշացանկը չպետք է պարունակի ապուխտ, կծու կերակուրներ, տապակած սնունդ՝ շատ հավելանյութերով և համեմունքներով, շաքարավազով և տրանս ճարպերով: Ամանորին երեխային կարելի է առաջարկել ցածր յուղայնությամբ աղցաններ՝ առանց մայոնեզի:

Բացի այդ, ավելի լավ է զգույշ լինել ավանդական մանդարինի և այլ մրգերի նկատմամբ, զգուշացնում է ալերգոլոգ-իմունոլոգ, սննդաբան Լարիսա Դավլետովան:

«Մանդարինը և բոլոր ցիտրուսային մրգերը, հատապտուղները պետք է սահմանափակվեն. յուրաքանչյուր երեխա պետք է ունենա անհատական ​​չափաբաժին, քանի որ դրանք մեծ քանակությամբ ուտելը կարող է երեխայի մոտ ալերգիկ ռեակցիաներ առաջացնել` մաշկի չորություն, քոր, կարմրածություն», – ասել է նա:

Սննդաբանները նաև խորհուրդ են տալիս սահմանափակել քաղցր և գազավորված ըմպելիքների հասանելիությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Փյունիկը» հաղթել է վրացական «Գարեջիին»

18:27 30.06.2025

«Փյունիկը» հաղթել է վրացական «Գարեջիին»

«Փյունիկն» ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթել է Վրաստանի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող «Գարեջիին»։ Գոլերի հեղինակ են դարձել Լևոն Պետրոսյանն ու Ալեքսանդր Միլկովիչը։ Երևանյան ակումբը Վրաստանի ուսումնամարզական հավաքի վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 3-ին՝ «Սամգուրալիի» հետ։ ...

Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին ձերբակալվել է օդանավակայանում

18:20 30.06.2025

Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին ձերբակալվել է օդանավակայանում

Հունիսի 28-ին` ժամը 21:08-ին, Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցից «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել Մարալիկի բնակիչ 40-ամյա տղամարդու: Քիչ անց ստացվել է նոր հաղորդում. «որովայնի թափանցող վնասվածք» ախտորոշմամբ նույն հասցեից նույն բժշկական կենտրոն էր դիմել մեկ այլ մարալիկցի` 46-ամյա տղամարդ: […] ...

Իրանը մտադիր է շարունակել բանակցությունները «Եվրաեռյակի»-ի հետ

18:14 30.06.2025

Իրանը մտադիր է շարունակել բանակցությունները «Եվրաեռյակի»-ի հետ

Իրանը մտադիր է շարունակել բանակցությունները «Եվրաեռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) հետ, սակայն խորհրդակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ, ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Այս երեք երկրի հետ շփումներն ու բանակցությունները շարունակվում են։ Ինչ վերաբերում է դրանց շարունակությանը, ինչպես արդեն նշվել է, բանակցությունները տեղի են ունեցել անցյալ շաբաթ, […] ...

UFC-ի նախագահը նշել է Մախաչև – Մադալենա տիտղոսային մենամարտի վայրը

18:06 30.06.2025

UFC-ի նախագահը նշել է Մախաչև – Մադալենա տիտղոսային մենամարտի վայրը

UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ կիսամիջին քաշային կարգի տիտղոսի համար մենամարտը, որտեղ օկտագոն դուրս կգան ռուսաստանցի Իսլամ Մախաչևն ու ավստրալացի Ջեք Դելա Մադալենան, կանցկացվի Նյու Յորքում կայանալիք մրցաշարում։ Այս մասին հաղորդում է FightTime-ը: Մրցաշարի անցկացման ժամկետը դեռևս հայտնի չէ: «Երբ մենք մրցաշար ենք անցկացնում Նյու Յորքում՝ «Մեդիսոն Սքուեր Գարդենում», միշտ հատուկ իրադարձություն է […] ...

SHANTNEWS

18:00 30.06.2025

SHANTNEWS

Գևորգ Պապոյանը Հռոմում հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարի հետ

17:54 30.06.2025

Գևորգ Պապոյանը Հռոմում հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հռոմում՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համաժողովի շրջանակում, հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի տարածքով հայկական կոնյակով բեռնված մեքենաների (Armenian Brandy) արագ և անխոչընդոտ անցմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական տնտեսական օրակարգի ընդլայնման և փոխգործակցության խորացման […] ...

BACK_TO_TOP