19:48 22.12.2020
Հանրապետության ավագ և միջնակարգ դպրոցներում այսօր անցկացվել են ավարտական քննություններ։ 12-րդ դասարանցիները քննություն են հանձնել «Հայոց լեզու և գրականություն» առարկայից։ Շիրակի մարզի 164 դպրոցներից քննություն է ընթացել 15-ում։ Ըստ նախապես լրացված հայտերի՝ մասնակցել են 12-րդ դասարանի 170 աշակերտներ, որոնք ուսումնական տարվա ավարտին՝ հունիսին, «Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական քննություններ չեն հանձնի։
«Հայոց լեզու և գրականություն» առարկայից ավարտական քննություն հանձնում են հիմնականում այն աշակերտները, որոնց համար գնահատականը զուտ ատեստատ անցնելու կարևորության է, բուհ ընդունվելու համար այլ որոշիչ միավոր չի հանդիսանում։
Այս տարի պետական ավարտական քննություններն անցկացվում են դպրոցների քննասենյակներում։ Պատճառը նորից համաճարակային իրավիճակն է՝ դրանից բխող կանոնների սահմանումով։ Ամեն մի քննասենյակում թույլատրվում է առավելագույնը 20 աշակերտի ներկայություն, եթե այս քանակից ավելին է հայտերի մասնակիցները անհրաժեշտության դեպքում բաժանվում են խմբերի։
Տարբեր հոսքերում սովորող աշակերտների համար միևնույն առարկայի՝ տվյալ դեպքում «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննությունն անհավասար բարդության է, քանի որ, ըստ ուսումնական պլանի՝ բնագիտական և հումանիտար հոսքերում առարկայի ժամաքանակը տարբեր է։
Քննական հարցաշարերին ու թեստերին ծանոթանալու համար աշակերտներն ունեցել են երկու ամիս։ Հեռավար դասերն ու երկարատև արձակուրդներն իրենց բացասական ազդեցությունն ունեցել են։ Գնահատման և թեստավորման կենտրոնից ստացված հարցաշարերի բովանդակությունից ու բարդությունից 12-րդցիները չդժգոհեցին։ Հատկացված 120 րոպեի ընթացքում 50 հարցերի մեծ մասին կարողացել են պատասխանել։
Աշակերտների գրավոր աշխատանքների ստուգման, գնահատման գործին «Հայոց լեզվի և գրականության» ուսուցիչների մասնակցությունը զրոյական է։ Գրավորների ճիշտ ու սխալ լինելը ստուգվում է Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում հրապարակված պատասխանների հիման վրա։
Քննությունից անցողիկ նվազագույն գնահատականը 8 միավորն է։ Նույն ընթացակարգով են լինելու նաև մյուս քննությունները։ 12-րդ դասարանցիները դեկտեմբերի 24-ին քննություն կհանձնեն «Մաթեմատիկա» առարկայից։
23:59 04.08.2025
Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 04.08.2025
Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղինՀայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...
23:38 04.08.2025
Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենքՆիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...
23:27 04.08.2025
Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...
23:14 04.08.2025
Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծըՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...
23:03 04.08.2025
Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրըԴոնալդ Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...