Համերգ` նվիրված Երգչախմբային արվեստի միջազգային օրվան և Արցախյան պատերազմի հերոսներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

Համերգ` նվիրված Երգչախմբային արվեստի միջազգային օրվան և Արցախյան պատերազմի հերոսներին

17:46 22.12.2020

Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի և «Հայ երգչախմբային դիրիժորների» ասոցիացիայի համագործակցությամբ տեղի է ունեցել համերգ` նվիրված Երգչախմբային արվեստի միջազգային օրվան և Արցախյան պատերազմի հերոսներին: Համերգին մասնակցել են Հայաստանի և 7 այլ երկրների երգչախմբեր:

Երգչախմբային արվեստի միջազգային օրը 1990 թվականից նշվում է ամեն տարի` դեկտեմբերի երկրորդ կիրակի օրը:

Այդ օրվա առիթով բազմաթիվ երկրների հարյուր հազարավոր երգչախմբեր ելույթներով միանում են տոնին:

2006 թվականից ամեն տարի Հայաստանը, ի դեմս Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի, տարբեր ձևաչափերով միանում է այս տոնին:

Միջոցառումն անցկացվել է «Կոմիտաս փառատոնի» շրջանակում: Միջոցառման մեկնարկը՝ ուղղված միջազգային հանրությանը, տրվել է Արցախյան պատերազմի իրական պատկերը ներկայացնող անգլերեն ուղերձով և լրացվում էր Հայաստանի մասին պատմող տեսաշարերով՝ ցույց տալով թշնամու իրական դեմքը, Արցախում նրանց ծավալած ազգասպան գործունեությունը, պատերազմի ծագման իրական պատճառները, հրադադարից հետո տարածաշրջանում հաստատված իրավիճակի ճշմարիտ պատկերը:

«Միանում ենք՝ երգելու խաղաղության, միասնության, սիրո և բացարձակ արժեքների մասին, հանուն որոնց ապրել ենք դարեր շարունակ: Սակայն այսօր հայի սիրտը չի երգում»,- ասված է ուղերձում:

Չնայած համավարակին՝ Հայաստանից և տարբեր երկրներից 210 երգիչներ մասնակցել են համերգին:

Օգտագործվել է նաև Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի ֆեյսբուքյան հարթակը՝ համերգն առցանց հեռարձակելու համար:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայրաքաղաքի երգչախմբերի հետ բեմում էին նաև Տավուշից և Արցախից ժամանած երգչախմբերը, իսկ համերգի ընթացքում առցանց միացել են երգչախմբեր սահմանամերձ Բերդից, Լիտվայից, Մոլդովայից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Իսրայելից և Գերմանիայից:

Համերգի ավարտին բոլոր մասնակից երգչախմբերը կատարել են «Էրեբունի-Երևան» ստեղծագործությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

13:34 27.07.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել

13:16 27.07.2025

AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել

Առնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

13:01 27.07.2025

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

12:49 27.07.2025

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

12:34 27.07.2025

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

12:22 27.07.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...

BACK_TO_TOP