16:59 23.12.2020
Նախորդ նյութերում քննարկել ենք տարբեր թեմաներ` պաշտպանական մեխանիզմները, որոնք օգտագործել են բակտերիաները հակաբիոտիկային դարաշրջանում գոյատևելու համար (https://www.moh.am/#1/3377), ինչպես են չարաշահվում հակաբիոտիկները կորոնավիրուսի ընթացքում (https://www.moh.am/#1/3389), ինչպես նաև այն գործոնները, որոնք նպաստում են այս խնդրի խորացմանը գլոբալ մակարդակով (https://www.moh.am/#1/3400): Այսօր ներկայացնում ենք հակաբիոտիկային կայունության (ՀԿ) հետևանքները և կփորձենք հասկանալ, թե ինչպես է հնարավոր կանխարգելել այն:
Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս ամբողջ աշխարհում: Ստանդարտ հակաբիոտիկները կարող են դառնալ անարդյունավետ ամենապարզ հիվանդությունների բուժման համար: Այլ դեղամիջոցները կարող են նույնպես չօգնել: Բակտերիաների մի քանի օրինակ, որոնց դեմ պայքարում բժշկությունը գրեթե անզոր է դարձել.
Carbapenem-resistant Enterobacteriaceae (CRE) էնտերոբակտերիան համարվում է խիստ վտանգավոր, քանի որ գրեթե բոլոր հակաբիոտիկների նկատմամբ կայուն է և հեշտությամբ տարածվում է: ԱՄՆ-ում հիվանդանոցային պացիենտների գրեթե կեսը, ովքեր արյան վարակներ են ստանում CRE բակտերիայից, մահանում են, քանի որ չի հաջողվում նրանց բուժել:
Multidrug-resistant (MDR) Neisseria gonorrhoeae-ն առաջացնում է գոնորեա և ցուցաբերում է դիմադրություն սովորական հակաբիոտիկների նկատմամբ:
Extended-spectrum β-lactamase-producing Enterobacteriaceae (ESBL)-ն արտադրում է սպիտակուց, որի շնորհիվ դիմադրում է պենիցիլինների և ցեֆալոսպորինների լայն տեսականուն` ներառյալ երկարացված սպեկտրի ցեֆալոսպորինները:
Multidrug-resistant (MDR) Salmonella-ն հաճախակի ծանր բակտերիալ աղիքային վարակների պատճառ է դառնում և ԱՄՆ–ում տարեկան առաջացնում է շուրջ 100 հազար հիվանդություն:
Methicillin-resistant Staphylococcus aureus (MRSA)-ն առաջացնում է թոքաբորբ, մաշկի և վերքերի, նաև արյան վարակներ:
Multidrug-resistant (MDR) Pseudomonas-ն առաջացնում է թոքաբորբ և արյան շրջանառության վարակներ: Որոշ շտամներ կայուն են գրեթե բոլոր հակաբիոտիկների նկատմամբ:
ԱՀԿ-ի կանխատեսումներին համաձայն` ՀԿ-ի դինամիկան աշխարհում կցուցաբերի պրոգրեսիվ միտում, և եթե այս ճգնաժամին դիմակայելու միջոցներ չձեռնարկվեն, մինչև 2050 թվականը մահերի քանակը ներկայիս 700 հազարից կհասնի 10 միլիոնի:
ՀԿ-ի տարածումը սահմանափակելու համար պետք է քայլեր ձեռնարկել հասարակության տարբեր մակարդակներում` անհատական, առողջապահական, քաղաքականության մշակման, գյուղատնտեսական: Այսօր կանդրադառնանք այն կանոններին, որով պետք է առաջնորդվենք, որպեսզի կանխենք ՀԿ-ի տարածումն անհատական մակարդակում: Հակաբիոտիկների չարաշահումից խուսափելու համար անհրաժեշտ է այս կանոններին առանձնակի ուշադրություն դարձնել, հատկապես` COVID-19-ի ընթացքում.
Որոշ մարդիկ կարող են առարկել` ասելով, որ թվով 7.8 միլիարդ գլոբալ հասարակության մեջ, լինելով մեկը, չեն կարող բարելավել իրավիճակը: Սակայն, ինչպես ասել է օդերևութաբան Էդվարդ Լորենցն իր «Butterfly effect» տեսության մեջ. «Յուրաքանչյուր փոքր փոփոխություն կարող է ունենալ անսպասելի մեծ արդյունք»: Հետևաբար, պահպանելով վերոնշյալ կանոնները, յուրաքանչյուր ոք կարող է նպաստել համաշխարհային առողջապահության բարելավմանը:
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...
20:54 30.06.2025
Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում վերադարձ թղթային տարբերակի չի լինելուՔաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը շարունակվելու է իրականացվել բացառապես urban.e-gov.am միասնական թվային հարթակի միջոցով. քաղաքաշինության ոլորտի թվայնացման գործում հետքայլ չի լինելու։ Հարթակի բարեհաջող աշխատանքի մասին են փաստում ցուցանիշները. 6 ամիսների ընթացքում ներկայացվել է ավելի քան 30 800 դիմում, որից շուրջ 6400-ը միայն Երևանում։ 2025 թվականի հունվարի 1-ից urban.e-gov.am հարթակը գործարկվել է […] ...
20:40 30.06.2025
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը հրավիրվել է ՌԴ արտգործնախարարությունՄոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանքի հետ կապված, որոնց դեմ ադրբեջանական իշխանությունները այս բոլոր տարիներին որևէ բողոք չեն ունեցել, Ադրբեջանի Հանրապետության դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն», – երկուշաբթի օրը լրագրողներին […] ...
20:21 30.06.2025
Արմավիրում քամին պոկել ու շպրտել է շենքի տանիքը, վնասվել են ավտոմեքենաներ, պոկվել են էլեկտրալարեր, կոտրվել ծառերԱրմավիրում քամին շենքի տանիքի ահագին հատված պոկել ու շպրտել է․ վնասվել են ավտոմեքենաներ, պոկվել են էլեկտրալարեր, կոտրվել ծառեր։Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Արմավիր քաղաքի Հերացի փողոցի թիվ 10 շենքի տանիքի մի ահագին հատված քամին պոկել ու շպրտել է։ Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ըստ նախնական […] ...