18:43 25.12.2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացներին Երևանից մասնակցել է 990, իսկ ՀՀ մարզերից և Արցախից՝ 1019 մասնագետ:
«Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացների ևս քսան մասնակիցներ դեկտեմբերի 25-ին ստացան հավաստագրեր: Ծրագիրն անց էր կացվում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա էր նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, որը, ողջունելով դասընթացի մասնակիցներին, հորդորեց կանգ չառնել՝ խորացնել ծրագրավորման ուղղությամբ գիտելիքներն ու փորձը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ու հզորացման:
Նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանն էլ հատուկ շնորհակալություն հայտնեց Հայ-ռուսական համալսարանի ամբողջ դասախոսական անձնակազմին՝ նշելով, որ վերջիններս ջանք ու եռանդ չեն խնայել գիտելիքը մասնակիցներին հնարավորինս մատչելի փոխանցելու, գործընթացներն արդյունավետ ապահովելու և մասնագիտական գիտելիքները հնարավորինս մատչելի դարձնելու այլ ոլորտներից դեպի բարձր տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող մասնագետների համար։
«Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացները մեկնարկել էին մայիսին առցանց ձևաչափով, որոնց դիմել է ավելի քան 5000 դիմորդ:
Դիմորդներից 2000-ն են անցել ընտրական փուլն ու հնարավորություն են ստացել մասնակցելու դասընթացներին, ընդ որում՝ Երևանից մասնակիցները 990-ն էին, իսկ ՀՀ մարզերից և Արցախից՝ 1019-ը: Վկայականներ և մասնակցության հավաստագրեր է ստացել 1009 մասնակից:
Ամբողջ ծրագրի ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած 100 ուսանողի համար Հայ-ռուսական սլավոնական համալսարանը կազմակերպել և ֆինանսավորելու է անվճար խորացված դասընթացներ, իսկ հետագայում լավագույն 5 մասնակիցները ներգրավվելու են համալսարանի նախագծերի աշխատանքներում:
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել13:01 27.07.2025
Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...
12:49 27.07.2025
Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...
12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:22 27.07.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել«Բարսելոնան» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում համաձայնության է հասել, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Սպասվում է, որ կողմերը հաջորդ շաբաթ 5 տարվա պայմանագիր կստորագրեն: 26-ամյա Կունդեն 2022 թվականի հուլիսից հանդես է գալիս Իսպանիայի չեմպիոնի կազմում: ...
11:51 27.07.2025
Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղելՀուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի […] ...