ՊԵԿ-ը ոչ աշխատանքային օրերին սահմանել է հերթապահություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+23.09 oC

ՊԵԿ-ը ոչ աշխատանքային օրերին սահմանել է հերթապահություն

12:48 28.12.2020

ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ Ամանորի կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեն ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերին առանձին ստորաբաժանումներում սահմանել է հերթապահություն:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հրամանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2020թ. դեկտեմբերի 31-ին, 2021թ. հունվարի 4-ից 7-ը՝ ժամը 11.00-ից մինչև 15.00-ն սահմանվել է հերթապահություն՝
✅ՊԵԿ մաքսատուն-վարչություններում,
✅մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում,
✅հետաքննության և օպերատիվ- հետախուզության վարչությունում,
✅մաքսային հսկողության վարչությունում,
✅մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչությունում,
✅տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունում,
✅իրավաբանական վարչությունում
✅քարտուղարությունում։
?Հերթապահության ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև պատասխանատու անձի տվյալները և հեռախոսահամարը մաքսային գործառույթների իրականացման վայրերում զետեղված են տեղեկատվական վահանակներում:
ՊԵԿ նախագահի հրամանով տոնական և նախատոնական օրերին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսատուն-վարչությունների, սահմանային մաքսային կետ-բաժինների կողմից սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

12:23 10.05.2025

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...

Գոռ Ներսիսյանը դարձել է Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բրոնզե մեդալակիր

12:04 10.05.2025

Գոռ Ներսիսյանը դարձել է Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բրոնզե մեդալակիր

Գոռ Ներսիսյանը տղամարդկանց կումիտեի -84 կգ քաշային կարգում նվաճել է Հայաստանի առաջին եվրոպական մեդալը: Այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան: ...

SHANTNEWS

12:00 10.05.2025

SHANTNEWS

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին պայթյուններ են տեղի ունեցել․ Reuters

11:44 10.05.2025

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին պայթյուններ են տեղի ունեցել․ Reuters

Ջամմու և Քաշմիրի Սրինագար և Բարամուլա քաղաքներում մոտ չորս պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Սրինագարում պայթյունները տեղի են ունեցել օդանավակայանի և հնդկական բանակի տեղական շտաբի մոտակայքում։ Զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան․ Փաշինյան

11:32 10.05.2025

Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրառում կատարել. «Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան»: Կադրերում երևում է, որ վարչապետին ուղեկցում է նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը: ...

Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, քաղաքացի էր ընկել

11:26 10.05.2025

Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, քաղաքացի էր ընկել

Ապրիլի 10-ին, ժամը 08:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի նախկին Երիտասարդական պալատին հարակից ժայռոտ հատվածում ընկած քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, ընկած է եղել քաղաքացի։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են […] ...

BACK_TO_TOP