12:49 30.12.2020
ՀՀ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․
«Մի քանի փաստ 2020 թվականի ընթացքում առողջապահության նախարարության և համակարգի մասին.
1. Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած հազարավոր զինվորների (ընդհանուր վիրավորների 76%-ը) բժշկական օգնությունը տրամադրվել է նախարարության կողմից` ամբողջությամբ կամ մասնակի թիկունքային հոսպիտալ ծավալած շուրջ 40 հիվանդանոցներում: Շնորհիվ մեր բժիշկների հերոսական աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի, համակարգի բարձր պատրաստվածության, մեր կողմից ներդրված և գործարկված վիրավորների տարհանման ցամաքային և օդային համակարգերի արդյունավետության և օպերատիվության (ընդհանուր տարհանված վիրավորների 80%-ից ավելին տարհանվել են նախարարության կողմից ներդրված համակարգերի միջոցով) հնարավոր է դարձել փրկել հազարավոր կյանքեր` հասցնելով սանիտարական կորուստները (վիրավորների մահացության) 1.65%-ի: Տվյալ ցուցանիշը աննախադեպ է աղվանական պատերազմի, չեչենական 1-ին, 2-րդ, սիրիական և ցանկացած վերջին 30 տարվա այլ պատերազմների ժամանակ տեղի ունեցած սանիտարական կորուստների հետ: Շնորհակալությունս եմ հայտնում մեր բոլոր-բոլոր բժիշկներին` բժշկական օգնության այսպիսի աննախադեպ որակի համար: Կրկին անգամ շնորհակալ եմ նախարարության կողմից գործուղված հարյուրավոր բժիշկներից, ովքեր հակառակորդի հրթիռակոծման ներքո կատարել են իրենց պարտքը:
2. Կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պայքարի շրջանակներում շուրջ 160 հազար քաղաքացու մոտ հայտնաբերվել է Covid-19: Տարվա ընթացքում, կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնություն իրականացնելու համար, ամբողջությամբ կամ մասնակի վերապրոֆիլավորվել է շուրջ 30 հիվանդանոց, որտեղ բժշկական օգնություն և սպասարկում են ստացել ավելին քան 36000 պացիենտ, ովքեր ունեցել են հիվանդանոցային բժշկական օգնության կարիք: Կրկին անգամ շնորհիվ մեր բժիշկների հերոսական աշխատանքի, առողջապահական համակարգի արագ վերազինման , որը հնարավոր դարձավ կառավարության կողմից ֆինանսական և գործառնական հսկայական աջակցության շնորհիվ: Փրկվել են հազարավոր կյանքեր` մահացության ցուցանիշը հասցնելով վարակակիրների շրջանում 1,76%-ի (համաշխարհային ցուցանիշը կազմում է 2,18%):
3. Աշխատելով գերծանրաբեռնված ռեժիմով առողջապահական համակարգը շարունակում է պատշաճ բժշկական օգնություն մատուցել անհետաձգելի բուժօգնություն պահանջող մեր բոլոր քաղաքացիներին, թերևս իրագործելով անհնարինը:
4. Կրկին բժշկական օգնության որակի մասին. Մոլեգնող համավարակի պայմաններում, շնորհիվ առողջապահության նախարարության ոլորտային քաղաքականության բարեփոխումների, 2020 թվականի ընթացքում հնարավոր դարձավ առավել քան կրկնակի կրճատել մայրական մահացությունը` ի համեմատ 2019-ի:
Ցավով պետք է նշեմ, որ 2020 թվականի ընթացքում ունեցել ենք 7 մայրական մահ, որից 5-ը՝ կորոնավիրուսային հիվանդության պատճառով: Առողջապահության նախարարությունը տարեսկզբից հաստատակամ գտնվեց չտրվելով ոչ մասնագետների սենտիմենտալ քննադատություններին, շահարկումներին, սխալ պատկերացումներին և անձնավորված մոտեցմանը որոնք որևէ աղերս չունեն ապացուցողական, արժանիքահեն մասնագիտական մոտեցումների հետ: Եվ, այո ՛, քաղաքականության վերանայման արդյունքում փակվեցին մի շարք մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներ, որոնք չէին համապատասխանում սահմանված չափանիշներին և այո ՛, նեղ մասնագիտական հիվանդանոցային ծառայությունները պետք է կենտրոնացվեն, որպեսզի բժշկական օգնության որակը բարձրանա ի հաշիվ կատարված միջամտությունների թվի (փորձի), կադրային և բժշկական սարքավորումներով, պարագաներով հագեցվածության:
5. Աշխատելով գերծանրաբեռնված ռեժիմում, անմիջապես մասնակից և ղեկավար լինելով Ստեփանակերտում, Գորիսում և Վարդենիսում վիրավորների տարհանման կազմակերպմանը, այնուամենայնիվ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության աշխատակիցները արեցին անհնարինը: Առաջին անգամ ՀՀ 30-ամյա պատմության մեջ բժշկական կենտրոննները տարեսկզբից առաջ ստացան պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ծառայությունների մատուցման մասին 2021 թվականի պայմանագրերը: Համեմատության համար նախքան 2018 թվականը բժշկական կենտրոնների հետ պայմանագրերը կնքվում էին մարտ, ապրիլ, մայիս ամիսներին: 2020 թվականի համար պայմանագրերը կնքվել էին ռեկորդային վաղ` հունվարի 9 ին»:
18:48 30.06.2025
Թիկնիզյանը մասնակցել է «Զենիթի» դեմ ընկերական հանդիպմանը«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում 0-3 հաշվով պարտվել է «Զենիթին»։ Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում կայացած խաղում Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Նա փոխարինվել է 82-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 4-ին Ավստրիայի երկրորդ լիգան ներկայացնող «Ամշթեթենի» հետ։ ...
18:42 30.06.2025
Բելգրադում ցուցարարները փակել են փողոցները և բարիկադներ կառուցելՈստիկանության և հակակառավարական ցուցարարների միջև անցած գիշեր բախումներ են տեղի ունեցել Բելգրադի կենտրոնում, որի հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել և ձերբակալվել։ Անկարգությունները սկսվել են արտահերթ ընտրությունների պահանջով անցկացված բողոքի ցույցից հետո, որին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել։ Բախումները ճնշելու համար ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, այդ թվում՝ լուսաձայնային նռնակներ։ Ցուցարարները պահանջել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ և […] ...
18:35 30.06.2025
8 կիլոգրամից ավելի կանեփի բույս և մարիխուանայի նմանվող զանգված. բացահայտում ԱրմավիրումՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Խորոնք գյուղի մի բնակիչ տանը պահում է կանեփի բույսեր և չորացրած-մանրացրած զանգված: Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 26-ին` ժամը 17-ին, զննություն է կատարվել Խորոնք գյուղի բնակիչ 35-ամյա տղամարդու տանը: Տանիքում հայտնաբերվել են մոտ յոթուկես կիլոգրամ կանեփի […] ...
18:27 30.06.2025
«Փյունիկը» հաղթել է վրացական «Գարեջիին»«Փյունիկն» ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթել է Վրաստանի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող «Գարեջիին»։ Գոլերի հեղինակ են դարձել Լևոն Պետրոսյանն ու Ալեքսանդր Միլկովիչը։ Երևանյան ակումբը Վրաստանի ուսումնամարզական հավաքի վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 3-ին՝ «Սամգուրալիի» հետ։ ...
18:20 30.06.2025
Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին ձերբակալվել է օդանավակայանումՀունիսի 28-ին` ժամը 21:08-ին, Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցից «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել Մարալիկի բնակիչ 40-ամյա տղամարդու: Քիչ անց ստացվել է նոր հաղորդում. «որովայնի թափանցող վնասվածք» ախտորոշմամբ նույն հասցեից նույն բժշկական կենտրոն էր դիմել մեկ այլ մարալիկցի` 46-ամյա տղամարդ: […] ...
18:14 30.06.2025
Իրանը մտադիր է շարունակել բանակցությունները «Եվրաեռյակի»-ի հետԻրանը մտադիր է շարունակել բանակցությունները «Եվրաեռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) հետ, սակայն խորհրդակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված չէ, ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Այս երեք երկրի հետ շփումներն ու բանակցությունները շարունակվում են։ Ինչ վերաբերում է դրանց շարունակությանը, ինչպես արդեն նշվել է, բանակցությունները տեղի են ունեցել անցյալ շաբաթ, […] ...