16:34 30.12.2020
Հայաստանը ձեռք է բերել թթվածին արտադրող 8 մեծ կայան, 400 անհատական թթվածնային կոնցենտրատոր, 100 հազար կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման թեստ, 200 հազար նմուշառման ձողիկ, ինչպես նաև պաշտպանիչ դիմակներ և արտահագուստ, որը ծառայելու է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշենք, որ թթվածին արտադրող 8 կայանից 2-ը հնարավոր է դարձել “UCLA’s operation Armenia”-ի ֆինանսավորմամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության օժանդակությամբ: Սա Հայաստան-Սփյուռք ամուր կապերի և սերտ համագործակցության վառ օրինակներից մեկն է:
Հիշեցնենք, որ միայն այս տարի հանրապետության բժշկական կենտրոններում տեղադրվել է թթվածին արտադրող 8 կայան: Ընդհանուր առմամբ՝ այս պահին ունենք 16 կայան, ինչը մեծապես կնպաստի COVID-19-ի դեմ պայքարում անխափան և արդյունավետ աշխատանքի կազմակերպմանը:
18:14 30.06.2025
Իրանը մտադիր է շարունակել բանակցությունները «Եվրաեռյակի»-ի հետ17:02 30.06.2025
Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը18:06 30.06.2025
UFC-ի նախագահը նշել է Մախաչև – Մադալենա տիտղոսային մենամարտի վայրըUFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ կիսամիջին քաշային կարգի տիտղոսի համար մենամարտը, որտեղ օկտագոն դուրս կգան ռուսաստանցի Իսլամ Մախաչևն ու ավստրալացի Ջեք Դելա Մադալենան, կանցկացվի Նյու Յորքում կայանալիք մրցաշարում։ Այս մասին հաղորդում է FightTime-ը: Մրցաշարի անցկացման ժամկետը դեռևս հայտնի չէ: «Երբ մենք մրցաշար ենք անցկացնում Նյու Յորքում՝ «Մեդիսոն Սքուեր Գարդենում», միշտ հատուկ իրադարձություն է […] ...
17:54 30.06.2025
Գևորգ Պապոյանը Հռոմում հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարի հետՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հռոմում՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համաժողովի շրջանակում, հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի տարածքով հայկական կոնյակով բեռնված մեքենաների (Armenian Brandy) արագ և անխոչընդոտ անցմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական տնտեսական օրակարգի ընդլայնման և փոխգործակցության խորացման […] ...
17:48 30.06.2025
Իրանը հայտարարել է, որ Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվն աճել էԻրան-Իսրայել պատերազմի 12 օրվա ընթացքում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով Իրանում զոհվել է առնվազն 935 մարդ, հայտարարել է Իսլամական Հանրապետության դատական համակարգի խոսնակ Իսհակ Ջահանգիրը։ «Վերջին դատաբժշկական տվյալների համաձայն՝ մեր երկրի դեմ սիոնիստական ռեժիմի (նկատի ունենալով Իսրայելը – ՏԱՍՍ) 12-օրյա պատերազմի ընթացքում հաստատվել է 935 մարդու մահ, այդ թվում՝ 38 երեխայի և 132 կնոջ, որոնցից […] ...
17:42 30.06.2025
Հայ բռնցքամարտիկները 5 ոսկե, 3 արծաթե ու 4 բրոնզե մեդալ են նվաճել Աբաշիձեի անվան մրցաշարումՎրաստանի Բաթումի քաղաքում ավարտված բռնցքամարտի` Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի մարզիկները նվաճել են 5 ոսկե, 3 արծաթե ու 4 բրոնզե մեդալ։ Մրցաշարի հաղթող են դարձել Ռուսլան Ասլիկյանը (55 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (65 կգ) Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ) և Նարեկ Մանասյանը (90 կգ)։ Ժիրայր Սարգսյանը, Արթուր Շախպազյանը, Դավիթ Սիմոնյանը, նվաճելով արծաթե […] ...
17:36 30.06.2025
Բժիշկ-ռադիոլոգի պատրաստած կեղծ փաստաթղթով զորակոչիկը ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է բժիշկ֊ռադիոլոգի կողմից իրավունք վերապահող բժշկական փաստաթուղթ կեղծելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զորակոչիկը 2023 թվականի նոյեմբերի 10-ին հետազոտվել է բժշկական կենտրոնում, որի ժամանակ վերջինիս մոտ իբր ախտորոշվել է այնպիսի հիվանդություն, ինչը հիմք […] ...