ԱՆ խորհուրդներն Ամանորին ընդառաջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+31.09 oC

ԱՆ խորհուրդներն Ամանորին ընդառաջ

17:08 30.12.2020

Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային թունավորումների առաջացման համար, քանի որ այդ ընթացքում ավելի հաճախ են մարդիկ օգտագործում ոչ պատշաճ պայմաններում և երկար ժամանակ պահված, մի քանի անգամ տաքացրած կերակուր: Բացի դրանից՝ օգտագործվում են միմյանց հետ ոչ համատեղելի մթերքներ, որոնք իրենց հերթին պատճառ են դառնում մարսողական համակարգի տարաբնույթ խանգարումների:

Պետք է հիշել, որ ճաշատեսակների մեծ մասը, որոնք պարունակում են ձկնեղեն, մսեղեն, ձու, մայոնեզ, կաթնամթերք, պանիր, կրեմներ և այլն, արդեն իսկ 4 ժամ սենյակային ջերմաստիճանում և 2 օր սառնարանում մնալուց հետո կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար` դառնալով թունավորման պատճառ: Դրա համար խորհուրդ է տրվում սնունդը պատրաստել քիչ քանակով, պատրաստի կերակուրը պահել սառնարանային ջերմաստիճանում, սեղանի վրա չթողնել 2 ժամից ավելի, ճաշատեսակը տաքացնել 1 անգամից ոչ ավելի, տաքացնելիս էլ ապահովել համապատասխան ջերմաստիճանը (մանրէները ոչնչանում են 700C և բարձր ջերմաստիճանում):

Տոնական օրերին սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.

Գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից: Գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահման պայմաններին, պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին, պահման պայմաններին, ջերմաստիճանին, խանութներից պատրաստի կերակրատեսակներ ձեռք բերելիս՝ նաև պատրաստման և իրացման ժամկետներին:

Աղցանները պատրաստել տանը, քիչ քանակներով՝ պահպանելով հիգիենայի կանոնները, թթվասերն ու մայոնեզն ավելացնել անմիջապես ուտելուց առաջ՝ ըստ մատուցվող չափաբաժնի: Խմորեղենը, կրեմով տորթերը սառնարանում պահել 3 օրից ոչ ավելի:  Ձեռքերն անպայման լվանալ սնունդ պատրաստելուց առաջ և ամեն անգամ հում մթերքի հետ շփվելուց հետո, հում և պատրաստի մթերքի մշակման ժամանակ օգտագործել առանձին մասնատման տախտակներ, դանակներ:

Սառնարանում հում և պատրաստի սննդամթերքը տեղադրել առանձին դարակաշարերի վրա փակ տարաներում՝ հումը դնելով պատրաստիից ներքև,
մանրազնին լվանալ կանաչին, միրգը և բանջարեղենը նախքան օգտագործելը:
Գնել միայն գործարանային արտադրության պահածոներ, իսկ տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելու դեպքում եռացնել 15-20 րոպե՝ բոտուլիզմից խուսափելու նպատակով:

Չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:
Եթե վատ եք զգում, հատկապես եթե առկա են մարսողության խանգարումներ, սրտխառնոց, ցավեր որովայնի շրջանում, զերծ մնալ սնունդ պատրաստելուց և դիմել բժշկի:
Ալկոհոլային թունավորումից խուսափելու նպատակով չչարաշահել ալկոհոլային խմիչքները և օգտագործել միայն շշալցված, գործարանային արտադրության խմիչք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին ձերբակալվել է օդանավակայանում

18:20 30.06.2025

Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին ձերբակալվել է օդանավակայանում

Հունիսի 28-ին` ժամը 21:08-ին, Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցից «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել Մարալիկի բնակիչ 40-ամյա տղամարդու: Քիչ անց ստացվել է նոր հաղորդում. «որովայնի թափանցող վնասվածք» ախտորոշմամբ նույն հասցեից նույն բժշկական կենտրոն էր դիմել մեկ այլ մարալիկցի` 46-ամյա տղամարդ: […] ...

UFC-ի նախագահը նշել է Մախաչև – Մադալենա տիտղոսային մենամարտի վայրը

18:06 30.06.2025

UFC-ի նախագահը նշել է Մախաչև – Մադալենա տիտղոսային մենամարտի վայրը

UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ կիսամիջին քաշային կարգի տիտղոսի համար մենամարտը, որտեղ օկտագոն դուրս կգան ռուսաստանցի Իսլամ Մախաչևն ու ավստրալացի Ջեք Դելա Մադալենան, կանցկացվի Նյու Յորքում կայանալիք մրցաշարում։ Այս մասին հաղորդում է FightTime-ը: Մրցաշարի անցկացման ժամկետը դեռևս հայտնի չէ: «Երբ մենք մրցաշար ենք անցկացնում Նյու Յորքում՝ «Մեդիսոն Սքուեր Գարդենում», միշտ հատուկ իրադարձություն է […] ...

SHANTNEWS

18:00 30.06.2025

SHANTNEWS

Գևորգ Պապոյանը Հռոմում հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարի հետ

17:54 30.06.2025

Գևորգ Պապոյանը Հռոմում հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հռոմում՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համաժողովի շրջանակում, հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի տարածքով հայկական կոնյակով բեռնված մեքենաների (Armenian Brandy) արագ և անխոչընդոտ անցմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական տնտեսական օրակարգի ընդլայնման և փոխգործակցության խորացման […] ...

Իրանը հայտարարել է, որ Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվն աճել է

17:48 30.06.2025

Իրանը հայտարարել է, որ Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվն աճել է

Իրան-Իսրայել պատերազմի 12 օրվա ընթացքում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով Իրանում զոհվել է առնվազն 935 մարդ, հայտարարել է Իսլամական Հանրապետության դատական ​​համակարգի խոսնակ Իսհակ Ջահանգիրը։ «Վերջին դատաբժշկական տվյալների համաձայն՝ մեր երկրի դեմ սիոնիստական ​​ռեժիմի (նկատի ունենալով Իսրայելը – ՏԱՍՍ) 12-օրյա պատերազմի ընթացքում հաստատվել է 935 մարդու մահ, այդ թվում՝ 38 երեխայի և 132 կնոջ, որոնցից […] ...

Հայ բռնցքամարտիկները 5 ոսկե, 3 արծաթե ու 4 բրոնզե մեդալ են նվաճել Աբաշիձեի անվան մրցաշարում

17:42 30.06.2025

Հայ բռնցքամարտիկները 5 ոսկե, 3 արծաթե ու 4 բրոնզե մեդալ են նվաճել Աբաշիձեի անվան մրցաշարում

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված բռնցքամարտի` Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի մարզիկները նվաճել են 5 ոսկե, 3 արծաթե ու 4 բրոնզե մեդալ։ Մրցաշարի հաղթող են դարձել Ռուսլան Ասլիկյանը (55 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (65 կգ) Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ) և Նարեկ Մանասյանը (90 կգ)։ Ժիրայր Սարգսյանը, Արթուր Շախպազյանը, Դավիթ Սիմոնյանը, նվաճելով արծաթե […] ...

BACK_TO_TOP