21:50 04.01.2021
Երկրորդ դատագենետիկական անալիզատորն արդեն Հայաստանում է և մոտ օրերս կսկսի աշխատել։ Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Քանի որ հետպատերազմյան Հայաստանում այլևս խնդիր չկա նախկինում «տաբու» համարվող կամ շատ զգայուն թեմաներով խոսելու, ապա ուզում եմ հատուկ խոսել Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայության մասին:
Առողջապահության նախարարի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, երբ սկսեցի գնահատել տարատեսակ ծառայությունների վիճակը, հասկացա, որ դատական բժշկությունով որպես այդպիսին տասնյակ տարիներով չեն զբաղվել` սկսած շենքային պայմաններից ու սարքավորումներից, վերջացրած իրավական խնդիրներով:
Քանի որ այս ուղղությունը շատ կարևոր էր թե’ պետության ընդհանուր իրավակարգի պահպանման, և թե’ բուժօգնության որակի շարունակական բարելավման տեսանկյունից, ձեռնամուխ եղանք այս ծառայության համակարգային բարեփոխումներին, որոնք մինչ օրս էլ շարունակվում են և որոնց շնորհիվ մեր երկիրը այս ծանր ժամանակաշրջանում կարողանում է, թեկուզ դանդաղ, բայց լուծել իր առջև դրված խնդիրները:
Նախևառաջ պարզվեց, որ տարիներ շարունակ ԱՆ դատաբժշկական ծառայությունը իր համանուն ՊՈԱԿ-ով օրինական կարգավիճակ չունի որևէ մարզում և այդ ծառայությունները մատուցվում էին մարզային ԲԿ-ների դիահերձարաններում` լռելյայն համաձայնությունների կամ ավելի շուտ տարաձայնությունների բացակայության հիման վրա: Այս հարցի լուծման համար մենք նախաձեռնեցինք մի շարք կառավարության որոշումների ընդունում, որոնց արդյունքում բազմաթիվ մարզերում մեր դատաբժշկական ծառայությունը ունեցավ գործելու օրինական կարգավիճակ: Այդ մարզերն էին Լոռին, Շիրակը, Արմավիրը, Գեղարքունիքը, Կոտայքը, Վայոց Ձորը: Կոտայքում օրինակ ծառայությունը կենտրոնացվեց Աբովյան քաղաքում, որտեղ զրոյից վերակառուցվեց նոր մասնաճյուղ` իր բոլոր ժամանակակից հնարավորություններով: Արմավիրում ծառայությունը կենտրոնացվեց Մեծամոր քաղաքում, ուր այս պահին լայն թափով ընթանում են շինարակական աշխատանքներ:
Լայն թափով շինարակական աշխատանքներ են ընթանում նաև Գեղարքունիքի մարզի Մարտունի մասնաճյուղում, ինչպես նաև լուծվում է հողհատկացման հարցը Սևան քաղաքում: Դեռևս լուծում չստացած մարզերում դատաբժշկական ծառայության մասնաճյուղերի հարցերը մեր օրակարգում էին և լուծման փուլում` Արագածոտնի, Արարատի, Տավուշի և Սյունիքի մարզերում: Իհարկե վերահաս պատերազմը որոշակիորեն «խառնեց» մեր պլանները և ավելի ցցուն դարձրեց մեր նախաձեռնածի կարևորությունը:
Մարզային մասնաճյուղերի կարգավիճակի «օրինականացումից» զատ, ինտենսիվ զբաղվում էինք նաև Երևանում գործող գլխամասային մասնաճյուղի հզորությունների զարգացումով` հատկապես տարատեսակ սարք-սարքավորումների մասով: Հենց 2018թ.-ին պետական բյուջեի միջոցներով ձեռք բերեցինք այս պահին գործող միակ դատագենետիկական անալիզատորը, որի աշխատանքի արդյունքում մենք կարողանում ենք գենետիկական նույնականացման ենթարկել արցախյան վերջին պատերազմում զոհված մեր զինծառայողների անճանաչելի մարմինները (այսօրվա դրությամբ 461 նույնականացում): Երկրորդ այդպիսի անալիզատորը արդեն իսկ Հայաստանում է և մոտ օրերս կսկսի աշխատել:
Մինչ այդ սարքի տեղադրումը դատագենետիկական նույնականացումը իրականացվում էր հին և ոչ ճշգրիտ սարքերով: Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում պետական բյուջեի միջոցների հաշվին այս տարի տեղադրվեց նաև ժամանակակից գազային անալիզատոր արյան մեջ տարատեսակ նյութերի ճշգրիտ որոշման համար, որն անհրաժեշտ էր բազմաթիվ քրեական վարույթների համար:
Մեր կողմից հատուկ ուշադրություն էր դարձվում նաև դատական բժիշկների նոր սերնդի կրթմանը, որպեսզի երկիրը բավարար թվով ապահովված լինի նման կարևոր մասնագետներով և պետք է շեշտեմ, որ բժշկական ուսանողների մոտ հետաքրքրությունը այս մասնագիտության մասով վերջին տարիներին էականորեն աճել է` նաև ի շնորհիվ մեր վարած ոլորտային քաղաքականության:
Պատերազմի սկզբից մինչ օրս մեր դատաբժշկական ծառայությունը իր հարաբերականորեն փոքր անձնակազմով կատարել է ահռելի աշխատանք` իրականացնելով 3360 զոհված զինծառայողների մարմնի կամ մասունքի դատաբժշկական փորձաքննություն, կատարելով ավելի քան 2500 դատագենետիկական փորձաքննություն: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի անձնակազմին` դատական բժիշկներին, սանիտարներին, դատական գենետիկներին, լաբորանտներին, կենտրոնի ղեկավարությանը, իրենց լուռ, բայց անգնահատելի աշխատանքի համար»:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...