00:00 05.01.2021
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է Անգլիայում կորոնավիրուսի համաճարակի պատճառով երրորդ ազգային լոքդաունի ներդրման մասին:
«Վիրուսի նոր տարբերակը տարածվում է վախեցնող արագությամբ… ակնհայտ է, որ անհրաժեշտ է երրորդ ազգային լոքդաուն», – ասել է վարչապետը ՝ հեռուստաուղերձի ժամանակ:
Երեքշաբթի օրվանից անգլիական դպրոցներն անցնում են հեռավոր աշխատանքի ռեժիմի, դպրոց կարող են հաճախել միայն «առանցքային» մասնագիտությունների ներկայացուցիչների երեխաները (բժիշկներ, սոցաշխատողներ, հրշեջներ, ոստիկաններ, վաճառողներ և այլն): Տարածաշրջանի բնակիչներին թույլատրվում է տնից դուրս գալ միայն զբոսնելու, բժշկական օգնություն ստանալու, խանութ գնալու նպատակով: Ծանր քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում տնից դուրս չգալ։
Ինչպես պարզաբանել է վարչապետը, լոքդաունի ավարտի ժամկետները կախված են վարակման դինամիկայից։ Նա խոստացել է, որ փետրվարի կեսերին CОVID-19-ի պատվաստանյութը կստանան բնակչության առաջին չորս առաջնային խմբերը՝ տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները, բժիշկները, ամենատարեցները և քրոնիկ ծանր հիվանդություններով մարդիկ:
Վերջին մեկ օրում Բրիտանիայում հայտնաբերել են կորոնավիրուսի ռեկորդային՝ 58 784 դեպք, արդեն մեկ շաբաթ է ՝ ամեն օր գրանցվում է վարակման ավելի քան 50 հազար դեպք:
Դեկտեմբերի կեսերին երկրի առողջապահության նախարարությունում հայտնել էին SARS-CoV-2 նոր շտամի մասին։ Այն ավանդական տարբերակից 70 տոկոսով ավելի արագ է տարածվում։
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...