Չինաստանի ԱԳՆ-ը պատասխանել է փորձագետների մուտքի արտոնագրերի վերաբերյալ ԱՀԿ ղեկավարի պահանջներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

Չինաստանի ԱԳՆ-ը պատասխանել է փորձագետների մուտքի արտոնագրերի վերաբերյալ ԱՀԿ ղեկավարի պահանջներին

16:15 06.01.2021

COVID-19- ի ծագումը պարզելու նպատակով ԱՀԿ միջազգային փորձագետների խմբի այցելության ամսաթիվը և այցի ճշգրիտ օրակարգը դեռ քննարկման փուլում են, սա միայն վիզա ստանալու խնդիր չէ, չորեքշաբթի ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը՝ մեկնաբանելով հայտարարությունը, որ Չինաստանի իշխանությունները չեն ձևակերպել անհրաժեշտ թույլտվություններ ԱՀԿ փորձագետների համար:

ԱՀԿ ղեկավար Տեդրոս Ադան Գեբրեյեսուսն ասել է, որ Չինաստանի իշխանությունները դեռ անհրաժեշտ թույլտվություններ չեն տրամադրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների համար, ովքեր ծրագրում են մեկնել երկիր՝ պարզելու COVID-19- ի ծագումը: Գեբրեյեսուսը ասել է, որ ինքը հիասթափված է, որ «Չինաստանի իշխանությունները դեռ չեն տվել անհրաժեշտ թույլտվություններ թիմի՝ երկիր մուտք գործելու համար, հաշվի առնելով, որ խմբի երկու անդամներ արդեն մեկնել են, իսկ մնացածները հետաձգել են ուղևորությունը վերջին պահին»: Նա ասել է, որ Չինաստանի բարձրաստիճան ղեկավարների հետ իր շփումների ընթացքում հասկացնել է տվել, որ այս առաքելությունը ԱՀԿ-ի գերխնդիրն է:

«Իմ ունեցած տեղեկությունների համաձայն` կողմերը ներկայումս սերտ կապի մեջ են՝ որոշելու այցի ստույգ ամսաթիվը, ինչպես նաև ծրագիրը: Հուսով ենք, որ կողմերը կկարողանան հնարավորինս արագ լուծել բոլոր հարցերը: Հետևաբար, որքան ես եմ հասկանում, դա միայն վիզաների ստացման հարց չէ, կողմերը դեռ քննարկում են միջազգային փորձագետների խմբի այցի ճշգրիտ ամսաթիվը և օրակարգը», – ասել է Հուա Չունինը:

Նա ավելացրել է, որ չինական կողմը «լիովին հասկանում է ԱՀԿ-ի դիրքը, ներառյալ ԱՀԿ-ի ղեկավարի ՝ Գեբրեյեսուսի զգացմունքները», սակայն փորձագետների հաջող աշխատանքը ապահովելու համար կողմերը պետք է քննարկեն մանրամասները:

«Հուսով եմ, որ ԱՀԿ-ն նույնպես կարող է դա հասկանալ, կողմերը մշտական ​​կապի մեջ են: Որքան ես եմ հասկանում, հնարավոր է, որ ինչ-որ թյուրիմացություն է եղել», – ավելացրել է Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP