21:23 09.01.2021
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 11-ից գործող «կարանտինային ռեժիմին»:
«Հարգելի հայրենակիցներ, հարգելի տնտեսվարողներ,
Առաջին հերթին ուզում եմ հիշեցնել, որ մեր երկրում «կարանտինային ռեժիմը» գործում է դեռ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, որը հաջորդել է մինչ այդ գործող «արտակարգ դրության ռեժիմին»: Այդ իրավական ռեժիմի շնորհիվ է, որ հնարավոր է եղել մինչ օրս կիրառել բազմաթիվ հակահամաճարակային կանոններ, որոնք էլ ապահովում են համաճարակային վիճակի հարաբերականորեն կառավարելի վիճակը երկրում:
Անդրադառնալով «կարանտինային ռեժիմը չերկարացնելու» կոչերին, այն համատեքստում, որ այդ իրավական ռեժիմն է պատճառը բազմաթիվ տնտեսական դժվարությունների, ուզում եմ հարց տալ բազմաթիվ նման պնդում անողներին.
– Կարանտինի իրավական ռեժիմն է արդյո՞ք տնտեսական դժվարությունների պատճառը, թե կորոնավիրուսային համաճարակը, որի դեմ կոչված են պայքարել «կարանտինի իրավական ռեժիմի» շրջանակներում գործող կանոնները:
Պատասխանը, շատ փոքր բացառություններով հետևյալն է.
– Տնտեսական դժվարությունների պատճառը համաճարակն է, որը հանգեցրել է բազմաթիվ խոչընդոտների տրանսազգային բեռնա և ուղևորափոխադրումների հարցում, զբոսաշրջության հարցում, բազմաթիվ երկրներում տարբեր հումքային արտադրությունների սահմանափակումների պատճառով, այլ երկրներում նույնպես արտադրությունների սահմանափակումների և այլն: Եվ ամբողջ աշխարհում գործող հակահամաճարակային միջոցառումներն են, որ պայքարելով համաճարակի դեմ, բերելու են ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ և ոչ թե` հակառակը:
Հետևաբար, կոչ եմ անում օրակարգերը չձևախեղել և ջանք թափել իրական պատճառների դեմ պայքարի վրա: Պարզապես անթույլատրելի է պատճառ-հետևանքային կապերի կամա թե ակամա ձևափոխումը: ԿԱՐԱՆՏԻՆԻ իրավական ռեժիմը ՉԷ տնտեսական դժվարությունների ՊԱՏՃԱՌԸ. այն պատճառի դեմ պայքարի գործիքն է:
Իսկ որոշ բացառությունների գծով կառավարությունը դեռ 2020 թվականի գարնանից գնացել է թուլացումների և հիմա էլ «կարանտինի իրավական ռեժիմը» երկարաձգելիս կրկին կլինեն թուլացումներ, որոնց մասին ձեզ կտեղեկացնենք մոտ օրերս:
Հատուկ ուզում եմ անդրադառնալ տարբեր երկրների կողմից Հայաստանից ուղևորներ չընդունելու կամ Հայաստանը զբոսաշրջության համար ոչ անվտանգ երկիր համարելու հանգամանքին: Դա ԿՐԿԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՉԷ «կարանտինի իրավական ռեժիմով», ինչպես ժամանակին պայմանավորված չէր «արտակարգ դրության ռեժիմով»: Այդ հարցը կապված է համաճարակային իրավիճակի հետ, երբ մեր երկրում օրական դեռ արձանագրվում է կովիդի մոտ 300 նոր դրական դեպք: Այստեղ կրկին, պետք է տարբերակել պատճառը հետևանքից:
Ամփոփելով, ուզում եմ բոլորիդ առողջություն մաղթել և կրկին կոչ անել` պահպանել բոլոր հակահամաճարակային կաննոնները»,- գրել է Թորոսյանը:
15:46 16.08.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը. կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ռուբինյանց փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: ...
15:27 16.08.2025
Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածըԻրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցին ընդառաջ, հոդված է պատրաստել՝ անդրադառնալով երկու երկրների ժողովուրդների մշակութային ընդհանրություններին և պատմական անցյալին: Հոդվածում ընդգծվում է, որ համաշխարհային անորոշության և տարածաշրջանային զարգացումների պայմաններում Իրանի և Հայաստանի շահերը ավելի ու ավելի են միահյուսվում: «Արմենպրես»-ը հոդվածն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Մինչ […] ...
15:14 16.08.2025
Կողմերի պնդմամբ՝ «միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից և փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով. Ֆաթիմա ՄոհաջերանիԻրանն աջակցում է ցանկացած գործընթացի, որը բերում է բախումների դադարեցման, լարվածության նվազեցման և անխախտ կայունության ստեղծման: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ֆաթիմա Մոհաջերանին: «Իհարկե, այս աջակցությունը պայմանական է և հիմնված է տարածաշրջանային երկրների կողմից համաձայնեցված սկզբունքների վրա»,-ասել է Մոհաջերանին։ Նա ընդգծել է, որ հիմնական տեղաշարժերից մեկը վիճահարույց այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի […] ...
14:50 16.08.2025
Պակիստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 320 մարդՊակիստանի հյուսիսում ջրհեղեղների, սողանքների և անձրևների հետևանքով վերջին 48 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 320 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Geo News-ը՝ հղում անելով Պակիստանի աղետների ազգային վարչությանը: Նշվում է, որ փրկարարական գործողություններ են իրականացվում տուժած շրջաններում բնականոն կյանքը վերականգնելու համար: ...
14:32 16.08.2025
Ի՞նչ է շահում Հայաստանը Թրամփի նախաձեռնությունից. Հեռանկար բանավեճՎաշինգտոնում ձեռքբերված համաձայնությունները խոստանում են դառնալ տարվա գլխավոր իրադարձությունը։ Դրանց գնահատականները հակասական են։ Ի՞նչ տվեց մեզ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը. տարածքային ամբողջականությունը երաշխավորելու հնարավորությո՞ւն, թե՞ միակողմանի զիջում կատարելու պարտադրանք։ Տրանսպորտային շրջափակումը բեկելու իրական շա՞նս, թե՞ տնտեսական կախվածության մեջ հայտնվելու հեռանկար։ Անվտանգությունը ամրապնդելու գործի՞ք, թե՞ Արևմտյան Ադրբեջանի նախագիծը իրականացնելու համար Բաքվին տրվող հենարան։ Այս թեմաները քննարկվել են […] ...