Գյումրիի դպրոցներում դասերի առաջին օրը ջեռուցումը նորմայի սահմաններում էր, բացակայությունները՝ քիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Գյումրիի դպրոցներում դասերի առաջին օրը ջեռուցումը նորմայի սահմաններում էր, բացակայությունները՝ քիչ

18:40 11.01.2021

Հանրակրթական դպրոցների բոլոր դասարանների աշակերտության համար այսօրվանից վերսկսվեց երկրորդ կիսամյակի դասապրոցեսը։ Մինչ նախարարության նոր որոշումը, հունվարի 11-ը նոր կիսամյակի մեկնարկ էր լինելու 3-12-րդ դասարանների համար, տարրական օղակի՝ առաջին և երկրորդ դասարանցիների  համար ձմեռային արձակուրդների ավարտը նախատեսված էր  հունվարի 18-ին և 24-ին։

 

Որ հունվարի 11-ից երկրորդ կիսամյակի դասերի վերսկսումը վերաբերում է բոլոր օղակներին, դպրոցները  շրջաբերականներ ստացել էին 2020 թվականի  դեկտեմբերի 30-ին։ Նախապատրաստվել նոր կիսամյակին, դպրոցներն անցած շաբաթվանից են սկսել։ Ջեռուցել են, համավարակի պայմաններում առաջնորդվել  սանիտարահիգիենիկ կանոններով։

«Մենք աշխատում ենք դպրոցի բոլոր երեք մուտքերով, առավոտյան կատարել ենք ֆիլտրում, ջերմաչափում, ախտահանում, ֆիլտրման ժամանակ ջերմող աշակերտներ չեն հայտնաբերվել, բոլորը դիմակներով են մասնակցում դասերին։ 1172 աշակերտից բացակա է 58-ը»,- Shantnews.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի թիվ 11 հիմնական դպրոցի բուժքույր Շուշանիկ Մարտիրոսյանը։

Առաջին և երկրորդ դասարանցիների համար կրճատվեցին ձմեռային արձակուրդները մեկ-երկու շաբաթով։ Տարրական օղակում դասերի շուտ վերսկսումը ուսումնական ծրագրերն ըստ պլանավորածի հասցնելու պայմանով է։

Հակահամաճարակային միջոցառումներին զուգահեռ, խիստ է դրված բոլոր դպրոցներում ջերմային ռեժիմի պահպանումը։ Վերջին օրերի ջերմաստիճանի նվազումը հաշվի առնելով, դպրոցներն ավելի շուտ են սկսել տաքացնել շենքերը, թեև դժվար է միջանցքներում բավարար տաքություն ապահովել ։

«Մինչև վերսկսելը 5 օր առաջ ջեռուցումն արդեն իսկ միացված էր, որպես այդպիսին՝ առաջին օր, աշակերտների դպրոց գալու հետ մեկտեղ մի փոքր սառնություն կա միջանցքներում, բայց դա մեկ-երկու օրվա ընթացքում կհասնի իր նորմային»,- նշել է Գյումրիի թիվ 37 ավագ դպրոցի տնօրեն Հովհաննես Մելքոնյանը։

Դասերի վերսկսման առաջին օրերին բնորոշ մեծ թվով  բացակայություններ դպրոցներում չկային։ Կախված  դասարաններում աշակերտների թվից ու բաժանված խմբերից՝ դպրոցները կաշխատեն հնգօրյա կամ վեցօրյա գրաֆիկով։

Դպրոցներում առկա ուսուցման գործընթացը կշարունակվի առանց ընդհատումների, վարակվածության դեպքեր հաստատվելու ժամանակ  դասարանները կմեկուսացվեն, և ուսուցումը կտեղափոխվի հեռավար։ Գարնանային արձակուրդներ, այս պահին և նախարարության հրապարակած որոշման համաձայն, ևս նախատեսված չեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Գավառ քաղաքից  13 կմ հարավ-արևելք

08:24 01.05.2025

Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

Մայիսի 1-ին` տեղական ժամանակով ժամը 07:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 45․20⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:13 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում, դա նրանց գլխավոր զենքն է․ Յամալ

08:05 01.05.2025

«Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում, դա նրանց գլխավոր զենքն է․ Յամալ

«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Միլանի «Ինտերի» դեմ առաջիկա հանդիպման մասին. «Մեծ ոգևորությամբ ենք մոտենում այս դիմակայությանը և անհամբեր սպասում ենք առաջին խաղին «Ինտերի» հետ։ Սա իմ կարիերայի առաջին կիսաեզրափակիչն է Չեմպիոնների լիգայում։ «Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում։ Դա նրանց գլխավոր զենքն է։ Նրանք նաև հիանալի հակագրոհում են։ Բայց […] ...

ՃՏՊ` Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում․ կա երկու տուժած

08:00 01.05.2025

ՃՏՊ` Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում․ կա երկու տուժած

Մայիսի 1-ին, ժամը 01:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա երկու տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են […] ...

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP