Արարատի մարզում Հայրապետական սրբատառ կոնդակով հիմնվել է Մասյացոտնի թեմը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC

Արարատի մարզում Հայրապետական սրբատառ կոնդակով հիմնվել է Մասյացոտնի թեմը

18:05 11.01.2021

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ և Հայրապետական սրբատառ կոնդակով հունվարի 11-ին Հայաստանում՝ Արարատի մարզում, հիմնվել է Մասյացոտնի թեմը: Այս մասին հայտնում են  Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Նորաստեղծ թեմի առաջնորդի պաշտոնում ծառայության է կոչվել Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
Հայրապետական կոնդակում մասնավորապես ասվում է.
«Քրիստոսաւանդ սիրոյ ողջոյն եւ օրհնութիւն հայրապետական Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան, պատրիարքութեանց հայոց սրբոյ Երուսաղիմայ եւ Կոստանդնուպոլսոյ, արքեպիսկոպոսաց, եպիսկոպոսաց, վարդապետաց, քահանայից եւ սարկաւագաց, թեմական երեսփոխանական ժողովոց, թեմական եւ համայնքային խորհրդոց եւ պաշտօնէից եւ սիրեցեալ համայն հաւատացեալ ժողովրդեան հայոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում Արարատի մարզի հաւատաւոր Մեր սիրելի զաւակներիդ։
Գոհութիւն ենք մատուցում Ամենակալն Աստծուն, որ մարզում բարօր ու կազմակերպուած ընթացք ունեն գործող ծուխերը, եկեղեցական հաստատութիւնները, անկախութեան տարիներին կառուցուել են նոր եկեղեցիներ, վերանորոգուել հին աղօթավայրեր՝ ապահովելով հոգևոր-եկեղեցական կեանքի առաջընթացը։ Մեր գնահատանքն ենք բերում Արարատեան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանին՝ իր առաջնորդական փոխանորդութեան ընթացքում մարզի հաւատաւոր հայորդիների հոգևոր խնամքի, եկեղեցականների ծառայութեան արդիւնաւէտ կազմակերպման, այս տարածքում հոգևոր-եկեղեցական կեանքի բարեզարդման գործում ներդրած ջանքերի համար։
Հաւատաւոր հայորդիների հոգևոր կարիքների բաւարարման և հոգևոր-եկեղեցական կեանքի զօրացման համար եկեղեցական մեր անդաստանում միշտ վերակազմակերպուել են թեմերը և հիմնադրուել նոր թեմեր։ Այսօր Հայրապետական այսու կոնդակով Արարատեան Հայրապետական թեմից առանձնացնելով Արարատի մարզը և մարզի ծուխերը միաւորելով՝ հաստատում ենք Մասսեացոտնի թեմը՝ Արտաշատ առաջնորդանիստ քաղաքով ու կենտրոնով։ Թեմի առաջնորդի պաշտօնում ծառայութեան ենք կոչում Գերաշնորհ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։
Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում Մասսեացոտն նորաստեղծ թեմի հոգևոր դասին, եկեղեցական վարչութեանց պատուարժան անդամներին, մաղթում եկեղեցաշէն ու ազգաշահ գործոց ձեռքբերումներ: Վստահ ենք, որ Տիրախնամ թեմի հաւատաւոր Մեր զաւակները նոր քաջալերութեամբ ու կորովով պիտի զօրակից դառնան թեմակալ առաջնորդին, շարունակեն սատար լինել հոգևորականաց ծառայութեանը՝ ի խնդիր թեմի շինութեան, հոգևոր-եկեղեցական կեանքի բարեզարդման։
Աղoթում ենք, որ Բարերարն Աստուած միշտ շէն ու բարգաւաճ պահի Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին իր թեմական կառոյցներով` յարանորոգ յաջողութիւններ շնորհելով մեր ժողովրդի հաւատաւոր զաւակներին։ Թող Տիրոջ ամենախնամ Սուրբ Աջի ներքոյ միշտ պայծառ ու անսասան մնայ Հայաստանեայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին:
«Շնորհք, ողորմութիւն, խաղաղութիւն յԱստուծոյ ի Հօրէ եւ ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ ճշմարտութեամբ եւ սիրով եղիցին ընդ ձեզ» (Բ Յովհ. 3):
Օրհնութեամբ`
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
Տուաւ Կոնդակս ի 11 Յունուարի
յամի Տեառն 2021 և ի թուին հայոց ՌՆՀ
ի Մայրավանս Սրբոյ Էջմիածնի
ընդ համարաւ 1113»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ

17:21 16.08.2025

ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ

ԵՄ երկրները չկարողացան արագորեն ընդունել ընդհանուր հայտարարություն Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ, ուստի, սահմանափակվեցին ԵՄ ղեկավարության, ԵՄ 27 երկրներից հինգի ղեկավարների և նրանց միացած Մեծ Բրիտանիայի հայտարարությամբ։ Հայտարարության տեքստը X-ում հրապարակել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Փաստաթուղթը չի պարունակում աջակցություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական թեզին՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման անհրաժեշտության մասին՝ առանց նախնական […] ...

«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզ

17:09 16.08.2025

«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում կայացած գագաթնաժողովում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մեծ վերադարձ պարգևեց միջազգային ասպարեզ, ասվում է Tribune de Genève թերթի հոդվածում։ Այս գնահատականների համաձայն, Ռուսաստանի առաջնորդի Ռուսաստանից դուրս կատարած ուղևորությունը «ինքնին բացառիկ» է պատժամիջոցների ֆոնին։ «Սակայն այն փաստը, որ նա գնացել էր Միացյալ Նահանգներում պատվով ընդունելության, բացարձակապես անհավանական էր Դոնալդ Թրամփի վերադարձից […] ...

«Ռեալը» նույնպես պայքարում է Դոնարումայի համար

17:00 16.08.2025

«Ռեալը» նույնպես պայքարում է Դոնարումայի համար

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Ջանլուիջի Դոնարումայի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ «Ռեալը» ցանկանում է թիմ հրավիրել ՊՍԺ-ի ֆուտբոլիստին, քանի որ հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան արդեն 33 տարեկան է, նրա պայմանագրի ժամկետի ավարտին էլ մնացել է 2 տարի։ 26-ամյա Դոնարուման առայժմ բանակցում է «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն […] ...

Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևանի որոշ հասցեներում

16:38 16.08.2025

Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևանի որոշ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խանջյան, Խորենացու, Զաքյան, Բյուզանդի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...

Հնդկաստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումը

16:16 16.08.2025

Հնդկաստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումը

Հնդկաստանը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ալյասկայում, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։ «Հնդկաստանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումը։ Խաղաղության ձգտելու գործում նրանց առաջնորդությունը արժանի է բարձր գնահատանքի», – ասել է բարձրաստիճան դիվանագետը։ ...

Մակրոնը հայտարարություն է արել Պուտին-Թրամփ հանդիպումից հետո

16:00 16.08.2025

Մակրոնը հայտարարություն է արել Պուտին-Թրամփ հանդիպումից հետո

Ալյասկայում կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի հարցով «կամավորների կոալիցիայի» ներկայացուցիչների անհապաղ հանդիպման մասին։ «Ցանկացած երկարատև խաղաղություն պետք է ուղեկցվի անխախտ անվտանգության երաշխիքներով։ Ես ողջունում եմ ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ նպաստելու դրան այս հարցում։ Մենք կաշխատենք այս ուղղությամբ նրանց և կամավորների կոալիցիայի մեր բոլոր գործընկերների հետ, որոնց հետ մենք շուտով կրկին կհավաքվենք՝ […] ...

BACK_TO_TOP