Էլեկտրոնային սիգարետների մասին հետազոտություն․ Ամերիկյան սրտաբանական ասոցիացիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC

Էլեկտրոնային սիգարետների մասին հետազոտություն․ Ամերիկյան սրտաբանական ասոցիացիա

18:10 11.01.2021

Սիգարետ ծխելը սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման պատճառներից մեկն է։ Այդ իսկ պատճառով ամբողջ աշխարհում բազմաթիվ ծխողներ, որոնք ցանկանում են շարունակել ծխելը, անցում են կատարում նիկոտինի մատակարարման այլընտրանքային միջոցների՝ ինչպիսիք են էլեկտրոնային սիգարետները և ծխախոտի տաքացման համակարգերը։

Ամերիկյան սրտաբանական ասոցիացիան իր վերջին հետազոտությունում ուսումնասիրել է սիգարետ ծխելու և էլեկտրոնային սիգարետ օգտագործելու կապը օրգանիզմում բորբոքման և օքսիդատիվ սթրեսի առաջացման հետ։ Հետազոտությունը կատարվել է, քանի որ բորբոքումն ու օքսիդատիվ սթրեսը սիգարետ ծխելու հետ կապված սիրտ-անոթային հիվանդությունների հիմնական նախապայմաններից են։

«Այս ուսումնասիրությունը առաջիններից մեկն է, որն օգտագործում է ազգային ներկայացուցչական տվյալներ` ուսումնասիրելու սիգարետ ծխելու և էլեկտրոնային սիգարետի օգտագործման կապը բորբոքման և օքսիդատիվ սթրեսի կենսանիշերի հետ»,- ասում է Բոստոնի համալսարանի հանրային առողջապահության բաժնի պրոֆեսոր Էնդրյու Սթոքսը։

Հետազոտությունը պարզել է․

  • Բացառապես էլեկտրոնային սիգարետ օգտագործողների մոտ բորբոքման և օքսիդատիվ սթրեսի կենսանիշերի մակարդակը գրեթե նույնն է, ինչ չծխող անձանց մոտ։
  • Բացառապես էլեկտրոնային սիգարետ օգտագործողների մոտ գրեթե բոլոր բորբոքային և օքսիդատիվ սթրեսի կենսանիշերը շատ ավելի ցածր մակարդակ են ունեցել, ի տարբերություն սիգարետ ծխող մասնակիցների։
  • Չծխող և էլեկտրոնային սիգարետ չօգտագործող անձանց մոտ, բորբոքային և օքսիդատիվ սթրեսի կենսանիշերը ամենացածր մակարդակներում են եղել։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ

17:21 16.08.2025

ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ

ԵՄ երկրները չկարողացան արագորեն ընդունել ընդհանուր հայտարարություն Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ, ուստի, սահմանափակվեցին ԵՄ ղեկավարության, ԵՄ 27 երկրներից հինգի ղեկավարների և նրանց միացած Մեծ Բրիտանիայի հայտարարությամբ։ Հայտարարության տեքստը X-ում հրապարակել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Փաստաթուղթը չի պարունակում աջակցություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական թեզին՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման անհրաժեշտության մասին՝ առանց նախնական […] ...

«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզ

17:09 16.08.2025

«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում կայացած գագաթնաժողովում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մեծ վերադարձ պարգևեց միջազգային ասպարեզ, ասվում է Tribune de Genève թերթի հոդվածում։ Այս գնահատականների համաձայն, Ռուսաստանի առաջնորդի Ռուսաստանից դուրս կատարած ուղևորությունը «ինքնին բացառիկ» է պատժամիջոցների ֆոնին։ «Սակայն այն փաստը, որ նա գնացել էր Միացյալ Նահանգներում պատվով ընդունելության, բացարձակապես անհավանական էր Դոնալդ Թրամփի վերադարձից […] ...

«Ռեալը» նույնպես պայքարում է Դոնարումայի համար

17:00 16.08.2025

«Ռեալը» նույնպես պայքարում է Դոնարումայի համար

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Ջանլուիջի Դոնարումայի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ «Ռեալը» ցանկանում է թիմ հրավիրել ՊՍԺ-ի ֆուտբոլիստին, քանի որ հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան արդեն 33 տարեկան է, նրա պայմանագրի ժամկետի ավարտին էլ մնացել է 2 տարի։ 26-ամյա Դոնարուման առայժմ բանակցում է «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն […] ...

Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևանի որոշ հասցեներում

16:38 16.08.2025

Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևանի որոշ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խանջյան, Խորենացու, Զաքյան, Բյուզանդի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...

Հնդկաստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումը

16:16 16.08.2025

Հնդկաստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումը

Հնդկաստանը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ալյասկայում, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։ «Հնդկաստանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումը։ Խաղաղության ձգտելու գործում նրանց առաջնորդությունը արժանի է բարձր գնահատանքի», – ասել է բարձրաստիճան դիվանագետը։ ...

Մակրոնը հայտարարություն է արել Պուտին-Թրամփ հանդիպումից հետո

16:00 16.08.2025

Մակրոնը հայտարարություն է արել Պուտին-Թրամփ հանդիպումից հետո

Ալյասկայում կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի հարցով «կամավորների կոալիցիայի» ներկայացուցիչների անհապաղ հանդիպման մասին։ «Ցանկացած երկարատև խաղաղություն պետք է ուղեկցվի անխախտ անվտանգության երաշխիքներով։ Ես ողջունում եմ ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ նպաստելու դրան այս հարցում։ Մենք կաշխատենք այս ուղղությամբ նրանց և կամավորների կոալիցիայի մեր բոլոր գործընկերների հետ, որոնց հետ մենք շուտով կրկին կհավաքվենք՝ […] ...

BACK_TO_TOP