Ես կոչ եմ անում ԲԴԽ անդամներին հավաքվել և քննարկել այդ խնդիրը. Գագիկ Ջհանգիրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+25.09 oC

Ես կոչ եմ անում ԲԴԽ անդամներին հավաքվել և քննարկել այդ խնդիրը. Գագիկ Ջհանգիրյան

15:08 14.01.2021

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից ԲԴԽ անդամի թափուր պաշտոնի թեկնածու առաջադրված նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանն այսօր հանդիպել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների  հետ:

Հանդիպումից հետո Ջհանգիրյանն առաջարկել է ԲԴԽ անդամներին հանդիպել և քննարկել ԲԴԽ անդամի պաշտոնը զբաղեցնելու թույլատրելի տարիքային շեմի հարցը, որի մասին վերջերս հայտարարություն էր տարածել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

«86 հոդված, 112  հոդված, 90 հոդվածի 9-րդ կետ, երեկ ես դրանց մասին ասել եմ, բայց դա զուտ իրավաբանների քննարկելու խնդիր է: Ես հիմա կոչ եմ անում ԲԴԽ անդամներն հավաքվել և քննարկել այդ խնդիրն իրավաբանական տեսանկյունից, ինչո՞ւ, որովհետև, եթե իրենք հիմա հայտարարում են, որ նախորդ նախագահի՝ Գագիկ Հարությունյանի էդ պաշտոնում ընտրությունը հակասահմանադրական է եղել, հակասել է այս օրենքին, նշանակում է՝ բոլոր այդ Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների նշանակումները, առաջխաղացման բոլոր միջնորդությունները հակասահմանադրական են, այդ դատարաններն ու դատավորները ոչ պատշաճ դատարաններ են, հետևաբար՝ դրանց կողմից արձակված բոլոր միջանկյալ, վերջնական դատական ակտերն ու որոշումները ենթակա են բեկանման և ապօրինի են»,- ասել է Ջհանգիրյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

38-ամյա Հրայր Մկոյանն ու ևս 5 ֆուտբոլիստներ հեռացել են «Շիրակից»

21:30 25.06.2025

38-ամյա Հրայր Մկոյանն ու ևս 5 ֆուտբոլիստներ հեռացել են «Շիրակից»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Հրայր Մկոյանը, սերբ դարպասապահ Դարկո Վուկաշինովիչը, աֆրիկացիներ Մաջիկո Տրաորեն, Մորի Կոնեն, Սեդրիկ Դոն և Ալի Կուլիբալին հեռացել են Գյումրիի «Շիրակից»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ավարտվել է նրանց պայմանագրերի ժամկետը: 38-ամյա Մկոյանն իր հարազատ ակումբ էր վերադարձել 2023 թվականի հուլիսին: Պաշտպանը Գյումրիի թիմում խաղացել էր նաև 2004-2007, 2012-2013, […] ...

Էրդողանը հայտարարել է, որ S-400-ի հարցը փակված է

21:20 25.06.2025

Էրդողանը հայտարարել է, որ S-400-ի հարցը փակված է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ չի քննարկել ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգը, սակայն նրա հետ խոսել է F-35 ինքնաթիռների մասին։ «Մենք Թրամփի հետ մեր հանդիպման ժամանակ չենք քննարկել S-400-ը։ Այն մեր օրակարգում չէր։ Եվ այս հարցն արդեն փակված է, հարցը որոշված ​​է։ Մենք քննարկել ենք F-35-ի հարցը», […] ...

Ադրբեջանի թշնամական քաղաքականությունը, Հայաստանի հետ կապված, նոր թափ է ստանում․ Արաքս Փաշայան

21:10 25.06.2025

Ադրբեջանի թշնամական քաղաքականությունը, Հայաստանի հետ կապված, նոր թափ է ստանում․ Արաքս Փաշայան

«Հեռանկարն» այսօր հեռավար զրուցել է արաբագետ Արաքս Փաշայանի հետ։ Անդրադարձ է եղել Իրան-Իսրայել կոֆլիկտի վերջին զարգացումներին և մեր՝ ավելի նեղ տարածաշրջանում դրանց հնարավոր ազդեցություններին։ Իրան-Իսրայել գլոբալ կոնֆլիկտի այս փուլը ավարտվա՞ծ կարող ենք համարել, թե՞ սա ընդամենը հրադադար է, որը չի բացառում նոր հարձակումները։ Հետագա զարգացումների ո՞ր սցենարն է ավելի հավանական։ Այս թեմաներից է խոսել արաբագետը, […] ...

Սպերցյանը «Մանչեսթեր Յունայթեդի», ՊՍԺ-ի, «Ատալանտայի», «Բրենթֆորդի» և «Այաքսի» ուշադրության կենտրոնում է

20:58 25.06.2025

Սպերցյանը «Մանչեսթեր Յունայթեդի», ՊՍԺ-ի, «Ատալանտայի», «Բրենթֆորդի» և «Այաքսի» ուշադրության կենտրոնում է

Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է եվրոպական մի շարք թոփ ակումբների ուշադրության կենտրոնում, գրել է Tutto Atalanta-ն՝ հղում կատարելով L’Eco di Bergamo-ին։ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այստեղ Սպերցյանին դիտարկում են որպես թիմի ավագ Բրունու Ֆեռնանդեշին փոխարինող։ Պորտուգալացի ֆուտբոլիստը, չնայած մերժել է կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելու առաջարկը, ամառային տրանսֆերային […] ...

ԱՄՆ-ը կքննարկի Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ համակարգերի մատակարարման հարցը

20:48 25.06.2025

ԱՄՆ-ը կքննարկի Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ համակարգերի մատակարարման հարցը

Միացյալ Նահանգները կքննարկի Կիևի իշխանություններին լրացուցիչ ՀՕՊ համակարգեր, մասնավորապես՝ Patriot, մատակարարելու հնարավորությունը, սակայն այդ համակարգերն անհրաժեշտ են հենց Վաշինգտոնին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Հաագայում կայացած մամուլի ասուլիսում։ «Կիևի իշխանությունները ուզում են հակահրթիռային համակարգեր, Patriot համալիրներ, մենք կուսումնասիրենք, թե արդյոք կարող ենք դրանցից մի քանիսը տրամադրել։ Գիտեք, դրանք չափազանց […] ...

BACK_TO_TOP