Զորակոչից խուսափելու դեպքում՝ ազատազրկում 2-6 տարի. ԱԺ-ում քննարկվում են օրենքի խստացումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+14.09 oC

Զորակոչից խուսափելու դեպքում՝ ազատազրկում 2-6 տարի. ԱԺ-ում քննարկվում են օրենքի խստացումները

13:16 15.01.2021

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են «Զինվորական ծառայության և զինծառայողի  կարգավիճակի», «ՀՀ  Քրեական օրենսգրքում» և «Հանրային ծառայողի մասին»  ՀՀ  օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթները: Դրանք  վերաբերում են 27 տարին լրացած և չծառայած անձանց: Մինչ այժմ նրանք որոշակի գումար էին մուծում և խուսափում քրեական պատասխանատվությունից:

«Այժմ նման մոտեցումը դադարեցվում է և տրվում է ֆունդամենտալ լուծում: Նախաձեռնել են փոփոխությունների փաթեթ, որը կավելացնի բանակի կարողությունները, Հայաստան վերադարձողների թիվը կմեծանա, և այդ վերադարձողները կկարողանան մասնակցել երկրի  կառավարմանը»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա նշեց, որ  փոփոխությունների փաթեթը  պատրաստ էր մինչ պատերազմը, սակայն օբյեկտիվ հանգամանքները  խոչընդոտեցին դրա քննարկմանը: Քոչարյանը ժամանակ խնդրեց փաթեթը համալրելու և լրամշակելու  համար, այդուհանդերձ, նշեց, որ  օրենսդրական փաթեթը խստացումներ է նախատեսում զինվորական ծառայությունից խուսափողների համար: Քրեական օրենսգրքի 327 հոդվածը կշարադրվի նոր խմբագրմամբ՝ զինվորական վարժանքներից խուսափելու դեպքում՝  3 ամիս կալանք, զորակոչից  խուսափելը պատժվում է ազատազրկմամբ 2-6 տարի, չծառայածների նկատմամբ հայտարարվում է միջազգային հետախուզում:

«Շատերը, որ գնում են, հետախուզում չի հայտարարվում, իրենք ասում են՝ 27 տարին լրանա, կգամ փողը կմուծեմ, կգնամ: Հիմա էդ իրավիճակը փոխվում է ու խստացվում»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժորժինյոն կարիերան կշարունակի Բրազիլիայում

21:13 06.05.2025

Ժորժինյոն կարիերան կշարունակի Բրազիլիայում

Լոնդոնի «Արսենալի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կմիանա բրազիլական «Ֆլամենգոյին»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Ժորժինյոն պայմանագրի շուրջ բանավոր համաձայնության է եկել «Ֆլամենգոյի» հետ։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: Ընթացիկ մրցաշրջանում Ժորժինյոն «Արսենալի» կազմում անցկացրել է 26 խաղ, խփել` մեկ գոլ: Transfermarkt-ը 33-ամյա ֆուտբոլիստի […] ...

Անհուսալի վարկեր ունեցող անձանց պետությունը կաջակցի՝ եկամտահարկն ուղղելով վարկերի մայր գումարի մարմանը

21:00 06.05.2025

Անհուսալի վարկեր ունեցող անձանց պետությունը կաջակցի՝ եկամտահարկն ուղղելով վարկերի մայր գումարի մարմանը

Վարկ տրամադրելու որոշում կայացնելիս՝ ֆինանսական կազմակերպության կողմից հաշվի է առնվում Ձեր վարկային պատմությունը՝ մինչ այդ ունեցած վարկերի մարումների հաճախականությունը, արձանագրված ուշացումները և այլն, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Հետևաբար, կարևոր է հետևել դրական վարկային պատմության պահպանմանը՝ ժամանակին կատարելով ֆինանսական պարտավորությունները։ Սակայն եթե ունեք անհուսալի դասով դասակարգված, 1 մլն դրամը չգերազանցող վարկեր և […] ...

Ալեն Սիմոնյանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն է ստորագրել

20:55 06.05.2025

Ալեն Սիմոնյանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն է ստորագրել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին. «Հիմք ընդունելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարել դադարած»,- ասված է արձանագրության մեջ: ...

Աշխարհի առաջին ռակետի որակազրկման ժամկետն ավարտված է

20:50 06.05.2025

Աշխարհի առաջին ռակետի որակազրկման ժամկետն ավարտված է

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները 3-ամսյա որակազրկումից հետո առաջին մարզումն է անցկացրել Հռոմի «Մասթերսում», հայտնում է Internazionali BNL d’Italia-ն: 23-ամյա թենիսիստը կորտ է դուրս եկել երկրպագուների ծափահարությունների ներքո: Իտալացին դոպինգային սկանդալից հետո որակազրկվել էր 3 ամսով: Սիները Հռոմի «Մասթերսում» կմեկնարկի մայիսի 10-ին և կմրցի Մարիանո Նավոնե – Ֆեդերիկո Չինա զույգի հաղթողի հետ: Rome’s and its […] ...

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու մասին

20:45 06.05.2025

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին. «Հիմք ընդունելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս […] ...

Մերցը Բունդեսթագում երդվել է որպես Գերմանիայի նոր կանցլեր

20:40 06.05.2025

Մերցը Բունդեսթագում երդվել է որպես Գերմանիայի նոր կանցլեր

«Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության» (ՔԴՄ) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում երդվել է որպես Գերմանիայի նոր՝ 10-րդ կանցլեր։ Արարողությունը վարել է Phoenix հեռուստաալիքը։ «Ես երդվում եմ անել հնարավորը գերմանացի ժողովրդի բարօրության համար, մեծացնել նրա հարստությունը, պաշտպանել նրան վնասներից, պահպանել և պաշտպանել Հիմնական օրենքը և ֆեդերացիայի օրենքները, բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները և պահպանել արդարությունը բոլորի նկատմամբ: Ուրեմն, օգնիր ինձ Աստված»,-ասել […] ...

BACK_TO_TOP