Ինքնակամ կառույցի օրինականացման համար պետք է դիմել մինչև հունվարի 31-ը․ Կադաստրի կոմիտե – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+21.09 oC

Ինքնակամ կառույցի օրինականացման համար պետք է դիմել մինչև հունվարի 31-ը․ Կադաստրի կոմիտե

16:15 15.01.2021

Կադաստրի կոմիտեից տեղեկացնում են, որ Կադաստրի կոմիտեի նախաձեռնությամբ մշակվել է օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթ, որն առաջին ընթերցման ընթացքում պատգամավորների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա լրամշակվել է և արդեն սույն թվականի հունվարի 18-ին 2-րդ ընթերցմամբ կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում։

Նախագծերի փաթեթի ընդունումը կընձեռնի հետևյալ հնարավորությունները․

  • Եթե սեփականության իրավունքով ունեք օրենքի ուժով անհատույց փոխանցված հողամաս, որի օտարման դեպքում առկա է կադաստրային արժեքի վճարման պայման, ապա մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը համապատասխան համայնքային բյուջե կարող եք վճարել նախկին կադաստրային արժեքներով հաշվարկված գումար և հետագայում ազատվել օտարման պահին գործող ավելի բարձր կադաստրային արժեք վճարելուց։
  • Եթե ինքնակամ կառույցի օրինականացման համար համայնքի ղեկավարին կդիմեք մինչև 2021 թվականի հունվարի 31-ը և այդ դիմումի հիման վրա համայնքի ղեկավարը կընդունի բարենպաստ վարչական ակտ, ապա ինքնակամ կառույցները և դրանց համար սահմանված կարգով առանձնացված հողամասերը Ձեզ կօտարվեն մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող վաճառքի գներով (նախկին գործակիցներով և կադաստրային արժեքներով)։
  • Եթե պետական կամ համայնքային հողամասերի ուղղակի վաճառքի համար դիմել եք մինչև 2020 թվականի դեկտեմբերի 15-ը, կամ համայնքի ղեկավարի կամ կառավարության որոշումը ընդունվել է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, ապա այդ հողամասերը կօտարվեն Ձեզ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող կադաստրային արժեքներով։
  • Եթե հողամասի նպատակային նշանակությունը սահմանված կարգով փոփոխելու նպատակով մինչև 2020 թվականի դեկտեմբերի 15-ը դիմել եք համայնքի ղեկավարին և այդ դիմումի հիման վրա համայնքի ղեկավարի կողմից ընդունվել է բարենպաստ վարչական ակտ, և եթե փոփոխման արդյունքում առաջանում է հողամասի կադաստրային արժեքների տարբերության վճարման պահանջ, ապա հողամասի կադաստրային արժեքների տարբերության հաշվարկը կկատարվի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող կադաստրային արժեքներով:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP