Վազգեն Մանուկյանը Վանաձորում ներկայացրել է իրենց հետագա անելիքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+20.09 oC

Վազգեն Մանուկյանը Վանաձորում ներկայացրել է իրենց հետագա անելիքները

21:53 16.01.2021

«Հայրենիքի փրկության շարժման» մարզային այցելություններ շարունակվում են։ Վազգեն Մանուկյանն ու շարժման ներկայացուցիչներն այսօր Վանաձորում են եղել: Նրանք հանդիպման մասնակիցներին են ներկայացրել, ըստ իրենց, երկրում ստեղծված իրավիճակն ու շարժման հետագա անելիքները:

Շարժման մասնակիցները պատասխանել են նաև ներկաների հարցերին: Դրանք հիմնականում վերաբերել են երկրի անվտանգությանը, գերիների վերադարձին, տնտեսական ճգնաժամին:

Ըստ Վազգեն Մանուկյանի՝ գերիների վերադարձը կարելի է լուծել ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ: Ինչ վերաբերում է ստեղծվելիք հնարավոր տնտեսական հարաբերություններին՝ Մանուկյանը կարծում է, որ դրանից ավելի շատ կշահեն Թուրքիան և Ադրբեջանը:

Վազգեն Մանուկյանը համարում է, որ պատերազմը կարելի էր կանխել, եթե մեր բանակը պատրաստ լիներ: Ըստ նրա՝ նույնիսկ այդ աննպաստ պայմաններում, եթե կարգուկանոն լիներ, այդքան կորուստներ չէինք ունենա:

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածուն կարևոր հարց է համարում դաշնակից Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի ու այլ բարեկամ երկրների հետ հարաբերությունների վերականգնումը, որոնք, ըստ նրա, նախորդ տարիներին փչացել են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ է անապատացումը

21:37 17.06.2025

Ի՞նչ է անապատացումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

21:32 17.06.2025

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

Պենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...

Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»

21:24 17.06.2025

Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»

«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը լքում է ակումբը՝ պահպանելով լավ հարաբերություններ ղեկավարության և գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովի հետ, «Матч ТВ»-ին հայտնել է կիսապաշտպանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը։ «Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»։ Ոչ ակումբի ղեկավարության, ոչ էլ գլխավոր մարզչի նկատմամբ վիրավորանք չկա, – ասել է Կլյուևը «Матч ТВ»-ին։ 2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 […] ...

Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը

21:18 17.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ի՞նչ իրավիճակում են հայերը Իրանում և Իսրայելում. զրույց Զարեհ Սինանյանի հետ

21:10 17.06.2025

Ի՞նչ իրավիճակում են հայերը Իրանում և Իսրայելում. զրույց Զարեհ Սինանյանի հետ

Իրան-Իսրայել հակամարտությունն աշխարհաքաղաքական խնդիրներից բացի մեզ համար, մեղմ ասած, խնդրահարույց է նաև այդ երկու երկրներում բավականին մեծ հայ համայնքի ներկայությամբ: Ի՞նչ իրավիճակ է հայերի շրջանում և արդյո՞ք արդեն կան մարդիկ, որոնք ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան. այս և սփյուռքին վերաբերող այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Թրամփ. Հստակ գիտենք, թե որտեղ է թաքնվում «Գերագույն առաջնորդը»

21:02 17.06.2025

Թրամփ. Հստակ գիտենք, թե որտեղ է թաքնվում «Գերագույն առաջնորդը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին վերացնելու ծրագրեր չկան, սակայն նրանից պահանջել է «անվերապահ հանձնվել»։ «Մենք ճշգրիտ գիտենք, թե որտեղ է թաքնվում այսպես կոչված գերագույն առաջնորդը (Իրանի): Նա հեշտ թիրախ է, բայց այնտեղ անվտանգ է: Մենք չենք պատրաստվում նրան վերացնել (սպանել), գոնե ոչ առայժմ: Մենք չեն ցանկանում, […] ...

BACK_TO_TOP