13 իսրայելցիներ դիմային նյարդի կաթված են ստացել պատվաստվելուց հետո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+14.09 oC

13 իսրայելցիներ դիմային նյարդի կաթված են ստացել պատվաստվելուց հետո

16:14 17.01.2021

13 իսրայելցիներ դիմային նյարդի կաթված են ստացել Pfizer ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստանալուց հետո, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Նախարարության տվյալների համաձայն ՝ առնվազն 13 մարդ պարեզի (վերջույթի թուլություն) ախտանիշներ է ունեցել, սակայն առողջապահության համակարգում բժիշկները կարծում են, որ նման դեպքերի թիվը գործնականում ավելի բարձր է»,- գրում է պարբերականը:

Պատվաստվածներից մեկը պատմել է, որ պատվաստումից մի քանի րոպե անց տարօրինակ զգացողություններ է զգացել կզակի և բերանի շրջանում։

Առողջապահության նախարարությունում նշել են, որ նրանք, ում մոտ առաջին դեղաչափի ներարկումից հետո առաջացել են պարեզի ախտանշաններ, պետք է մինչև ապաքինումը հետաձգել երկրորդ պատվաստումը: Սակայն, բժիշկները կասկածում են, որ նման դեպքերում առհասարակ նպատակահարմար է երկրորդ դեղաչափի ներարկումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պակիստանում ավտոբուսն ընկել է կիրճը. առնվազն 20 մարդ է զոհվել

09:31 03.05.2024

Պակիստանում ավտոբուսն ընկել է կիրճը. առնվազն 20 մարդ է զոհվել

Պակիստանում մարդատար ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 20-ը վիրավորվել, հայտնում է Geo TV-ն։ Ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսը Ռավալպինդից Գիլգիթ էր շարժվում, և վթարը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում: Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ վթարը տեղի է ունեցել Չիլաս քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա, ավտոբուսն ընկել է ձորը չափից […] ...

Իրաքում շիա խմբավորումները հայտարարել են Իսրայելի հարավում գտնվող քաղաքի վրա հարձակման մասին

09:25 03.05.2024

Իրաքում շիա խմբավորումները հայտարարել են Իսրայելի հարավում գտնվող քաղաքի վրա հարձակման մասին

«Իրաքի իսլամական դիմադրությանը» պատկանող զինված շիա խմբավորումները կարճատև դադարից հետո հայտարարել են Իսրայելի տարածքի վրա նոր հարձակման մասին՝ առաջին անգամ հայտարարելով Իսրայելի հարավում գտնվող Նեգևի Բեեր Շևա քաղաքի վրա հարձակման մասին, ասվում է «Իրաքի իսլամական դիմադրությանն» Telegram ալիքի հաղորդագրության մեջ։ «Շարունակելով մեր աջակցությունը դիմադրությանը օկուպացիային, ի աջակցություն Գազայի հատվածում մեր ժողովրդին՝ Իրաքը հինգշաբթի օրը՝ մայիսի […] ...

Թուրքիան ամբողջովին դադարեցրել է ապրանքաշրջանառությունն Իսրայելի հետ

09:01 03.05.2024

Թուրքիան ամբողջովին դադարեցրել է ապրանքաշրջանառությունն Իսրայելի հետ

Թուրքիայի առևտրի նախարարությունը հաստատել է Իսրայելի հետ առևտրի ամբողջական դադարեցումը: Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Թուրքիան դադարեցրել է բոլոր առևտրային հարաբերությունները Իսրայելի հետ՝ հինգշաբթի օրվանից արգելելով արտահանումն ու ներմուծումը։ Մամուլի հաղորդագրությունում նախարարությունը հիշեցրել է, որ Թուրքիան նախկինում սահմանափակել է 54 ենթախմբի ապրանքների արտահանումը Իսրայել, սակայն Իսրայելի իշխանությունները շարունակել են ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ «Ըստ […] ...

Գտնվել է  քթի պոլիպների բուժման միջոց մեկ ներարկումով

08:11 03.05.2024

Գտնվել է քթի պոլիպների բուժման միջոց մեկ ներարկումով

Սեչենովի համալսարանի ԼՕՌ բժիշկները սկսել են բուժել քթի պոլիպները մոնոկլոնալ հակամարմիններով. ազդեցությունը նկատելի է առաջին ներարկումից հետո: Մոնոկլոնալ հակամարմիններով բուժումը համարվում է համաշխարհային բժշկության վերջին ձեռքբերումը, սակայն նախկինում այն ​​չի կիրառվել քիթ-կոկորդ-ականջաբանության մեջ։ Այս մասին Газета.Ru-ին հայտնել են մամուլի ծառայությունից։ «Բառացիորեն առաջին ներարկումից հետո հիվանդները եկան մեզ մոտ և ասացին, որ «սա հրաշք է, ես […] ...

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մտադիր չէ С-400 փոխանցել որևէ երկրի

23:40 02.05.2024

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մտադիր չէ С-400 փոխանցել որևէ երկրի

Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Յաշար Գյուլերը հերքել է այն պնդումները, թե Անկարան մտադիր է Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային համակարգերը փոխանցել այլ երկրի, մասնավորապես՝ Ուկրաինայի։ «С-400-ը որևէ երկրի փոխանցելու մասին խոսք լինել չի կարող»,- ասել է նա CNN Turk-ի եթերում։ Թուրքիայի և Ռուսաստանի միջև С-400 համալիրների մատակարարման պայմանագրի կնքումից հետո Անկարան դուրս է մնացել 2019 թվականին […] ...

ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իսրայելն է հարվածել Դամասկոսում Իրանի հյուպատոսարանին

23:11 02.05.2024

ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իսրայելն է հարվածել Դամասկոսում Իրանի հյուպատոսարանին

Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժինը Իսրայելի կողմից հարձակման է ենթարկվել ապրիլի սկզբին։ Այս դիրքորոշումը հայտնել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը ԱՄՆ Սենատի Զինված ուժերի հարցով հանձնաժողովում լսումների ժամանակ։ Նա Գազայի հատվածի ճգնաժամն անվանել է «վառ օրինակ այն բանի, թե ինչպես տեղական հակամարտությունը կարող է ունենալ համաշխարհային հետևանքներ»: Նրա խոսքով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը անվտանգության […] ...

BACK_TO_TOP