Չի հանդուրժվելու անարդյունավետ կառավարում, երբ  չկա որևէ շոշափելի արդյունք ոլորտի ու պետության համար. Ռոմանոս Պետրոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+21.09 oC

Չի հանդուրժվելու անարդյունավետ կառավարում, երբ  չկա որևէ շոշափելի արդյունք ոլորտի ու պետության համար. Ռոմանոս Պետրոսյան

16:00 18.01.2021

Աշխատանքային շաբաթը շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մեկնարկել է շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ այցով։

Նախարարն աշխատակազմին է ներկայացրել Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Խաչատրյանին և աշխատակազմի հետ անցկացրել է առաջիկա անելիքների ու 2021 թվականին գրասենյակի գործունեության նախանշած ուղղությունների վերաբերյալ խորհրդակցություն։

Խորհրդակցությանը մասնակցել է ոլորտը համակարգող, փոխնախարար Աննա Մազմանյանը։

Նախարարն անդրադարձել է գրասենյակում կատարված աուդիտի արդյունքներին և իր դժգոհությունը հայտնել կատարված աշխատանքների արդյունավետության, իրականացվող ծրագրերի նկատմամբ վերահսկողության որակի վերաբերյալ՝ հորդորելով գործընկերներին միասին նոր փուլի մեկնարկ հայտարարել՝ շտկելով նախկինում որդեգրած աշխատաոճը։ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակում ծրագրերը պետք է կյանքի կոչվեն ճիշտ գործիքակազմի կիրառման, օբյեկտիվ մրցույթների իրականացման, կապալառուների ու ներդրողների ներգրավման  միջոցով»։

Նախարար Պետրոսյանը  տեղեկացրել է, որ գրասենյակում առաջիկայում նախատեսված է ևս մեկ արտաքին աուդիտ։

«Մենք պետք է լուրջ հետևություններ անենք  ստեղծված իրավիճակից և այսուհետ մեր քայլերով բացառենք արգահատելի երևույթները։ Այսպես չենք շարունակելու։ Պետության շահերի թիկունքում  չի սպասարկվելու որևէ այլ շահ։ Ես չեմ հանդուրժելու անարդյունավետ կառավարում, երբ չկա որևէ շոշափելի արդյունք  ոլորտի ու պետության համար։ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակում այսուհետ որևէ ծրագիր չի իրականացվելու միայն թղթերով արդյունքներ ցույց տալու համար»։

Խոսքով հանդես եկան փոխնախարարը և ԲԾԻԳ-ի տնօրենի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարը։

Եզրափակելով հանդիպումը, նախարարն աշխատակազմին ևս մեկ անգամ  հորդորել է վերանայել մոտեցումները, արդյունավետության նոր նշաձող սահմանել և հրաժարվել  նախկինում տեղ գտած արատավոր պրակտիկայից,  հույս հայտնելով, որ պարոն Խաչատրյանն արդյունավետ աշխատանք կտանի աշխատակազմի հետ և մոտ ապագայում մենք կունենանք օգտավետ գործող կառույց՝ պատասխանատու աշխատաոճով ու յուրաքանչյուր աշխատակցի անհատական ջանքով՝ ի նպաստ մեր պետության, շրջակա միջավայրի ու ՀՀ քաղաքացու։

ՀՀ ՇՄՆ «ԲԾԻԳ» ՊՀ-ը ստեղծվել է 2010-ին ՀՀ կառավարության №1191-Ն որոշմամբ՝  նախկինում գործած «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի բազայի վրա, որն էլ «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման» ԾԻԳ պետական հիմնարկի իրավահաջորդն ու գործունեության շարունակողն էր:

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բնապահպանության ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է: Գործունեության հիմնական ոլորտներն են ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած՝ ՀՀ ՇՄՆ-ն և տարածքային կառավարման մարմինների, շրջակա միջավայրի ոլորտի, ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու և դրամաշնորհային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին մշակված ծրագրերը և աշխատանքները:

2019 թվականի փետրվարի 27-ին Կորեայի Հանրապետության Սոնգդո քաղաքում կայացած 22-րդ խորհրդի նիստի ժամանակ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հավատարմագրվել է Կանաչ կլիմայի հիմնադրամի խորհրդի կողմից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP