15:25 20.01.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն կանցկացնի ԵԱՏՄ-ում ինտեգրման գործընթացների վերաբերյալ, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Տեղի կունենա խորհրդակցություն Եվրասիական տնտեսական տարածքում՝ ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն նախագծերի թեմայով: Այն տեղի կունենա տեսակոնֆերանսի ռեժիմով: Բնականաբար, կլինի Պուտինի ելույթը»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Ըստ նրա՝ անդրադարձ կլինի կորոնավիրուսային համավարակի հետևանքների հաղթահարմանը:
«Սա ինտեգրացիոն միավորման համատեքստում ամենակարևոր առաջնահերթություններից մեկն է. ես նկատի ունեմ ԵԱՏՄ զարգացումը: Սա այն բացասական հետևանքների վերլուծությունն է, որոնք մենք բոլորս ապրում ենք գլոբալ կորոնաճգնաժամի հետ կապված: Եվ հիմնական խնդիրները, որոնք այժմ դրվում են, և որոնք մենք լիովին կիսում ենք հունվարի 1-ից ԵԱՏՄ-ում մեր ղազախստանցի գործընկերների նախագահության համատեքստում, իհարկե, դադարեցնելն է այս բոլոր բացասական դրսևորումները, ապա աճի ճանապարհը բռնելը: Շատ կարևոր թեմա է»,- ասել է Պեսկովը:
12:40 10.05.2025
Լուլա դա Սիլվան Չինաստանի և Ֆրանսիայի իշխանությունների հետ կքննարկի Ուկրաինայի հարցըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ Ռուսաստան կատարած այցից հետո կմեկնի Պեկին, որտեղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կքննարկի Ուկրաինայում խաղաղ կարգավորման հնարավորությունը։ Ավելի ուշ բրազիլացի առաջնորդը մտադիր է բանակցություններ վարել ֆրանսիական իշխանությունների հետ։ «Ես խաղաղության հարցը քննարկելու եմ Սի Ծինփինի հետ, այնուհետև այն կքննարկեմ Ֆրանսիայի հետ, քանի որ այս հարցում […] ...
12:23 10.05.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...
12:04 10.05.2025
Գոռ Ներսիսյանը դարձել է Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բրոնզե մեդալակիրԳոռ Ներսիսյանը տղամարդկանց կումիտեի -84 կգ քաշային կարգում նվաճել է Հայաստանի առաջին եվրոպական մեդալը: Այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան: ...
11:44 10.05.2025
Հնդկաստանի և Պակիստանի սահմանին պայթյուններ են տեղի ունեցել․ ReutersՋամմու և Քաշմիրի Սրինագար և Բարամուլա քաղաքներում մոտ չորս պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Սրինագարում պայթյունները տեղի են ունեցել օդանավակայանի և հնդկական բանակի տեղական շտաբի մոտակայքում։ Զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
11:32 10.05.2025
Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրառում կատարել. «Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան»: Կադրերում երևում է, որ վարչապետին ուղեկցում է նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը: ...