«Ի՞նչ եմ արել, որ պաշտպան ունենամ». Սամվել Բաբայանի գործով բողոքի քննությունը վերաքննիչում հետաձգվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

«Ի՞նչ եմ արել, որ պաշտպան ունենամ». Սամվել Բաբայանի գործով բողոքի քննությունը վերաքննիչում հետաձգվեց

18:53 22.01.2018

Վերաքննիչ դատարանում Սամվել Բաբայանի գործով բողոքի քննությունը հետաձգվեց մինչև փետրվարի 2-ը:   Ինչպես արդեն տեղեկացրել էր shantnews.am-ը դատարանը մերժել էր Սամվել Բաբայանի միջնորդությունը դատախազ Արամ Արամյանին  բացարկ հայտնելու մասին, որին միացել էին բողոք ներկայացրած նաև մյուս երկու ամբաստանյալները:  Հիշեցնենք, որ մյուս չորս ամբաստանյակլները բողոք վերաքննիչ չեին ներկայացրել: Միջնորդությունը մերժելուց հետո դատարանը հնարավորություն է տվել ամբաստանյալներին ներկայացնել վերաքննիչ բողոքի էությունը:  Առաջինը բողքը ներկայացրել է Սանասար Գաբրիելյանը, ով պաշտպան չունի այս դատավարության ընթացքում:  «Ի՞նչ եմ արել, որ պաշտպան ունենամ:  Մի հատ նկար նայելու համար 3 տարի են տալիս: էդքան գնացինք կռվանք,  ոչ  մեկը չասեց՝ «մալադեց»:    Ես երկար ժամանակ Ռուսաստանում եմ եղել, ապրիլյան պատերազմին եկա ու հետո այսպես  շառի մեջ ընկանք», – նշել է Գաբրիելյանը բողոքը ներկայացնելու ժամանակ:    
  Սամվել Բաբայանի  բողոքը ներակայացրել փաստաբան  Ավետիս  Քալաշյանը: Նրա կարծիքով առաջին ատյանի դատյանի վճիռը անհիմն է: Դատարանի հետևությունները չեն համապատասխանում ապացույցներին,  իր պաշտպանյալի մեղավորությունը պատճառաբանված չէ, պատճառաբանություններն էլ ենթադրություններ էին: «Առաջին ատյանի դատարանը արձանագրել է, որ Սամվել Բաբայանը դրդել է մյուս երկուսին ապօրինի զենք ձեռք բերել, սակայն դա հիմնավորված չէ»,- պնդել է պաշտպանը և ներկայացրել իր եզրակացություններն ու հետևությունները առաջին ատյանում բերված ապացույցների և իր տեսակետից՝ դրանց չհիմնավորված լինելու մասին: Բավականին երկար ժամանակ բողոքը լսելուց հետ  դատարանը հարցրեց  Քալաշյանին, թե դեռ ինչքա՞ն ժամանակ է հարկավոր բողոքի  ներկայացումը ավարտելու համար:   Պարզվեց, որ այն ավարտելու համար ավելի  շատ ժամանակ է պետք,  քան մնացել է մինչև աշխատանքային օրվա ավարտը: Դատարանը առաջարկեց կա՛մ հետաձգել, կա՛մ թույլ տալ, որ փաստաբանն ավարտի բողոքի ներկայացումը, եթե առարկություններ չլինեն: Սակայն առաջինը հենց փաստաբան Քալաշյանը դեմ չեղավ, որ նիստը հետաձգվի: Հետո դատարանը  բավականին երկար ժամանակ էլ որոշեց, թե որ օրը նիստ նշանակի, որպիսի հարմար լինի բոլոր կողմերին: Ի վերջո որոշվեց փետրվարի 2-ը:   
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP