Մարուքյանը Փաշինյանին առաջարկել է կոնտր-հուշագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+19.09 oC

Մարուքյանը Փաշինյանին առաջարկել է կոնտր-հուշագիր

13:32 21.01.2021

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հուշագրին ի պատասխան առաջարկել է կոնտր-հուշագիր:

ԼՀԿ ղեկավարը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հիշեցրել է, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ վերջինս առաջարկել է ստորագրել հուշագիր, որով կպարտավորվեն, որ վարչապետի հրաժարականից հետո ԼՀԿ-ն չի առաջադրի Մարուքյանի թեկնածությունը: «Սակայն ես ասել եմ, որ մեր օրակարգը անցումային կառավարություն ձևավորելու օրակարգ է: Անցումային կառավարության մեր թեկնածուն ես եմ և պետք է առաջադրվեմ»,- ասել է Մարուքյանը։ Նա նշել է, որ կոնսենսուսի բացակայության հետևանքով հուշագրի թեման փակվել է:

Մարուքյանն ընդգծեց, որ ԲՀԿ-ի պատգամավորների հետ 45 հոգի են, եթե գումարեն «Իմ քայլից» դուրս եկած 5 պատգամավորին, ստացվում է 50: Ընդ որում՝ այդ 50-ն էլ պայմանական է: Իսկ իշխանական պատգամավորի թիվը 82 է:

«Եթե իրենք վստահ չեն իրենց 82-ի վրա, որ հնարավոր է՝ ես առաջադրվեմ, ինձ ընտրեն, դա ուրիշ քննարկման հարց է: Եթե վստահ են, ապա ի՞նչ խոչընդոտ կա խորհրդարանը ցրելու»,- նշել է նա:

Մարուքյանն ասել է, թե ինչ է նախատեսում կոնտր-հուշագիրը: «Առաջարկել եմ՝ եկեք ստորագրենք հուշագիր, որ ես ընտրվում եմ, մինչև հուշագիրը ստորագրելը պայմանավորվում ենք, որ, օրինակ, հոկտեմբերի 1-ին հրաժարական եմ տալիս և չեմ առաջադրվում: Եվ պայմանավորվում ենք 3 ուժերով, որ մարդ չենք առաջադրում, և խորհրդարանը հոկտեմբերին ցրվում է, երբ երկիրը կայունացած է լինում, և գնում ենք ընտրությունների: Դա եղել է իմ առաջարկած կոնտր-հուշագիրը վարչապետին»:

Նրա խոսքերով, սակայն, համաձայնություն չի եղել, չկա հուշագիր, չկա հրաժարական, չկան ընտրություններ: Սակայն ընտրության ճանապարհը բոլորին հայտնի ճանապարհն է: «Եվ, երբ իրենք ասում են, որ այդ ճանապարհը չի լինի առանց ընդդիմության հետ հուշագրի, դուրս է գալիս, որ 45-ը կամ 50-ը մեծ է 82-ից»,- ասել է Մարուքյանը՝ շեշտելով, որ ինքն առաջադրվելու է:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՀԿ և ԲՀԿ ղեկավարների հետ հանդիպել էր 2020-ի դեկտեմբերի վերջին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP