Հենրիխ Մխիթարյանը ստորագրել է «Արսենալ»-ի հետ պայմանագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2024
  • $
    387.65
  • RUBLE
    4.36
  • 421.61
WEATHER
+24.09 oC

Հենրիխ Մխիթարյանը ստորագրել է «Արսենալ»-ի հետ պայմանագիրը

21:14 22.01.2018

«Արսենալ»-ի պաշտոնական կայքը քիչ առաջ պաշտոնապես հայտարարեց Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին։ Կայքը գրում է, որ ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել լոնդոնյան ակումբի հետ Սանչեսի հետ փոխանակության գործարքի շրջանակներում։ Մխիթարյանն արդեն առաջին հարցազրույցն է տվել և նշել, որ շատ երջանիկ է «Արսենալ» տեղափոխության համար։

 
«Շատ երջանիկ եմ, որ կարողացանք այս գործարքն ավարտին հասցնել և շատ երջանիկ եմ այստեղ լինել։ Սա երազանքի իրականացում է, քանի որ ես միշտ էլ երազել եմ խաղալ «Արսենալում»։ Ամեն ինչ կանեմ ակումբի հետ պատմություն կերտելու համար»- ասել է Մխիթարյանը։
 
 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ներկա է գտնվել Բուդապեշտում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների միջազգային մրցաշարին

23:55 06.06.2024

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ներկա է գտնվել Բուդապեշտում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների միջազգային մրցաշարին

Հունիսի 6-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ներկա գտնվեց Բուդապեշտում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների միջազգային մրցաշարին, որին մասնակցում էր նաև Հայաստանի հավաքականը։ Մրցաշարի արդյունքում Հայաստանի հավաքականի անդամներ Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը ճանաչվեցին հաղթող և արժանացան ոսկե մեդալների, իսկ Վազգեն Թևանյանը նվաճեց արծաթե մեդալ։ ՀՀ դեսպանը շնորհավորեց հավաքականի մարզիկներին և մարզչին այս կարևոր նվաճման […] ...

Հարությունյանը, Թևանյանը և Անդրեասյանը եզրափակչում են. Բուդապեշտում ընթացող մրցաշար

22:22 06.06.2024

Հարությունյանը, Թևանյանը և Անդրեասյանը եզրափակչում են. Բուդապեշտում ընթացող մրցաշար

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարները հաջող են ելույթ ունենում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող մրցաշարում: Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը հաղթել է վրացի Գիորգի Գոնիաշվիլիին (18-5) և իրանցի Մար Խոսրավիին (7-3) և դուրս եկել 61 կգ քաշային կարգի եզրափակիչ, որտեղ կմրցի ղրղզ Թաիրբեկ Ժումաշբեկի հետ: 70 կգ քաշային կարգի եզրափակիչում […] ...

Հայաստանի Մ19 հավաքականը հաղթել է Լիբանանին

21:00 06.06.2024

Հայաստանի Մ19 հավաքականը հաղթել է Լիբանանին

Լիբանանում մարզական հավաք անցկացնող ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականն առավելության է հասել Լիբանանի իր հասակակիցների նկատմամբ։ Հայաստանի ընտրանին մրցակցի դարպասն է ուղարկել երեք անպատասխան գնդակ։ Լիբանան – Հայաստան՝ 0:3 (0:1) Բեյրութ, Սաֆա ստադիոն Գոլերը՝ Նարեկ Հովհաննիսյան 41, 73, Արթուր Ղարիբյան 63, Հայաստան՝ 1. Հայկ Ղազարյան, 3. Արթուր Մանուկյան, 4․ Ալեքսանդր Պետրոսյան, 5․ Պետիկ Մանուկյան (ա), 6. […] ...

Մբապեն հսկայական պարգևավճար է ստանալու «Ռեալից»

20:38 06.06.2024

Մբապեն հսկայական պարգևավճար է ստանալու «Ռեալից»

Հայտնի են Մադրիդի «Ռեալի» և Կիլիան Մբապեի համաձայնագրի ֆինանսական պայմանները: The Telegraph-ը գրում է, որ Մբապեն կստանա 150 մլն եվրո բոնուս որպես պայմանագրի ստորագրման համար պարգևավճար: Մադրիդյան ակումբն այդ գումարը կվճարի 5 տարվա ընթացքում: 25-ամյա ֆրանսիացու մաքուր աշխատավարձը կկազմի տարեկան 15 մլն եվրո: Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսից Մբապեն խաղում էր ֆրանսիական ՊՍԺ-ում, որի կազմում […] ...

«Այաքսը» կրկին միացել է Սպերցյանի համար պայքարին

19:55 06.06.2024

«Այաքսը» կրկին միացել է Սպերցյանի համար պայքարին

Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել Ամստերդամի «Այաքս»: Հոլանդական ակումբը կապի մեջ է «Կրասնոդարի» ղեկավարության հետ և նախատեսում է առաջիկա օրերին սկսել ակտիվ բանակցությունները: 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են նաև բելգիական և ֆրանսիական ակումբներ: Հիշեցնենք, որ 2023-ի ամռանը «Այաքսը» մոտ էր Սպերցյանի տրանսֆերը գնելուն, սակայն գործարքը խափանվեց: ...

Եվրոպայի առաջնությունն ավելի բարդ է, քան Մունդիալը. Մբապե

19:21 06.06.2024

Եվրոպայի առաջնությունն ավելի բարդ է, քան Մունդիալը. Մբապե

Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն համեմատել է Եվրոպայի և աշխարհի առաջնությունները: «Եվրոն ավելի բարդ է, քան Մունդիալը: Արդեն խմբային փուլում անչափ դժվար է: Այժմ մեր նպատակը խմբային փուլում լավ խաղալն է և հենց դրան ենք պատրաստվում»,- Մադրիդի «Ռեալի» նորեկի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը: Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականի մրցակիցներն են […] ...

BACK_TO_TOP