22:50 27.01.2021
Այսօր Արարատի մարզի Վեդի քաղաքում տեղի ունեցավ Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությունը, որին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ, հարազատներ ու ծառայակից ընկերներ, ազատամարտիկներ, Վեդիի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, մարզի բնակիչներ:
Միջոցառման մեկնարկը տրվեց Հայաստանի Հանրապետության հիմնով, այնուհետ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների
հիշատակը:Բացման խոսքով հանդես եկավ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Վերջինս իր ելույթում շեշտեց.
«Ուզում եմ գլուխ խոնարհել զոհվածների հարազատների, նրանց ընտանիքի անդամների առջև: Վերքերը շատ թարմ են՝ ունենք անհետ կորածներ, բայց մյուս կողմից չենք կարող մոռանալ այն հերոսությունները, որոնք կատարել են մեր զինվորները, հրամանատարներն ու կամավորականները:
Բոլորն են հերոս, բայց ես չեմ կարող չառանձնացնել Արցախի պաշտպանության բանակի լավագույն գումարտակի հրամանատարին՝ Դավիթ Վանիկի Ղազարյանին, որն արժանացել է Արցախի հերոսի կոչման: Նա ունենալով նորակոչիկների գումարտակ՝ գտնվել է ամենածանր մարտական ուղղությունում, որը եղել է հակառակորդի գլխավոր հարվածի ուղղությունը, բայց շնորհիվ Դավիթ Ղազարյանի և իր հերոսական գումարտակի, հակառակորդին չհաջողվեց իրականացնել իր պլանը» :
Ողջունելով ներկաներին՝ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն էլ իր հերթին նախ շնորհակալություն հայտնեց նրանց այսօրվա միջոցառմանը ներկա գտնվելու համար, ապա իր ելույթում նշեց, որ պետք է միշտ վառ պահել ընկած հերոսների հիշատակը:
«Այսօր բոլորիս համար կարևոր օր է. կարևոր է, որովհետև վաղը՝ հունվարի 28-ին կլրանա Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի, մեր փառապանծ բանակի կազմավորման 29-րդ տարեդարձը: Տոն, որը մեր պետական տոնացույցում ամենակարևորներից մեկն է:
Այսօրը կարևոր է նաև նրանով, որ մեկ անգամ ևս խորհելու առիթ ունենք, քանի որ այս պահին բոլորս համակված ենք տարբեր զգացումներով. մի կողմից՝ կա թախիծ և տխրություն, որովհետև հիշում ենք մեր նահատակված ընկերներին, մեր անձնազոհ զավակներին, մյուս կողմից՝ մենք լի ենք հպարտությամբ, որ ունենք այդպիսի հերոս մարտիկներ, որոնց կերպարը միշտ կենդանի է մեր սրտերում:
Փա՛ռք ու պատիվ հայրենիքի համար իրենց կյանքը զոհած մեր բոլոր մարտիկներին: Նրանք մեկ անգամ ևս հաստատել են այն իրողությունը, որ պետք է ամեն ինչ անենք մեր հայրենիքի սահմաններն ամուր պահելու համար»,- ընդգծեց մարզպետը:
Տերունական աղոթքից հետո միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակի պատվին տեղադրված հուշարձանի մոտ:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի հերոսի կոչում շնորհեց սերժանտ Էդգար Մարկոսյանին:
16:36 27.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 27-ին17:46 27.07.2025
Այրվել է ավտոմեքենաՀուլիսի 27-ին, ժամը 15:31-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 16:19-ին: Այրվել […] ...
17:30 27.07.2025
Լեգենդար Կլյույվերտի որդին տեղափոխվել է «Լիոն»«Լիոնը» պորտուգալական «Կասա Պիայից» ձեռք է բերել կենտրոնական պաշտպան Ռուբեն Կլյույվերտին։ Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը 5 տարվա պայմանագիր են ստորագրել։ Transfermarkt-ի տվյալներով` «Լիոնը» 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 3,78 միլիոն եվրո։ Կլյույվերտը «Կասա Պիայում» էր 2024թ. հուլիսից։ Նա նիդերլանդցի լեգենդար հարձակվող Պատրիկ Կլյույվերտի որդին է, իսկ նրա եղբայր Ջասթին […] ...
17:00 27.07.2025
Հուլիսի 28-ին կդադարեցվի Երևան մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի և Արտաշատի խճուղու առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության ձեռնարկությունների գազամատակարարումը։ ...
16:51 27.07.2025
Եվրո-2032-ի խաղերն ընդունելու համար «Նապոլին» նոր մարզադաշտ կկառուցիԻտալիայի չեմպիոն «Նապոլին» հայտարարել է, որ ակումբը նոր մարզադաշտ կկառուցի` Եվրո-2032-ի հանդիպումներն ընդունելու համար: Առաջարկվել է վերակառուցել «Նապոլիի» տնային ստադիոնը, այս հարցը քննարկվել է ՈՒԵՖԱ-ի, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի, տեղական իշխանությունների և «Նապոլիի» ղեկավարության միջև հանդիպման ժամանակ: Որևէ որոշում չի կայացվել, նշվում է սակայն, որ «Դիեգո Մարադոնա» ստադիոնը վերակառուցման համար հարմար չէ: «Երկու տարվա ուսումնասիրություններից հետո […] ...
16:43 27.07.2025
LCI. Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհներն ընդգրկել է ավելի քան 680 հեկտար տարածքՖրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, որը ընդգրկում է ավելի քան 680 հեկտար տարածք։ Այս մասին հայտնել է LCI հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ շաբաթ երեկոյան Պորտ-Լա-Նուվել կոմունայի տարածքում գտնվող երկու ճամբարների և մի քանի բնակելի շենքերի բնակիչները տարհանվել են որպես նախազգուշական միջոց: Ընդհանուր առմամբ, տարհանվել է հազար մարդ: Բացի այդ, հրդեհաշիջման աշխատանքների […] ...
16:36 27.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 27-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.80 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.88 դրամ: ...