13:02 23.01.2018
Պաշտպանության նախարարության զորամասի հրամանատարի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի վերաբերյալ Քննչական կոմիտեում դեռևս 2017թ.-ի մայիսից քննվող քրեական գործը հանձնվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:
2017թ.-ի մայիսի 26-ին Լ. Մ.-ն հաղորդում է տվել, որ որդուն`ժամկետային զինծառայող Ա. Մ.-ին ՊՆ գումարտակի փոքր ստորաբաժանում տեղափոխելու և ծառայության նշանակելու համար ինքն ու ամուսինը ՊՆ սպա, փոխգնդապետ Վ. Յ.-ի միջոցով 336.392 դրամին համարժեք 700 ԱՄՆ դոլար կաշառք են տվել նույն գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գ. Խ.-ին: Արդյունքում իրենց որդին ծառայության է տեղափոխվել իրենց նախընտրած ստորաբաժանում:
Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Յ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խարդախությամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ՊՆ զորամասի գումարտակի հրամանատար Գ. Խ.-ին, իբրև, կաշառք տալու միջոցով նույն գումարտակի ժամկետային զինծառայող Ա. Մ.-ին այլ ստորաբաժանում տեղափոխելու համար, վերջինիս ծնողներից խաբեությամբ հափշտակել է 336.392 ՀՀ դրամին համարժեք 700 ԱՄՆ դոլար գումար:
Այնուհետև Վ. Յ.-ն, օգտագործելով գումարտակի հրամանատար, նախկինում իր ենթակայությամբ ծառայած Գ. Խ.-ի՝ հետ իր ունեցած ընկերական փոխհարաբերությունները, նրան համոզել է Ա. Մ.-ին տեղափոխել նույն գումարտակի` համեմատաբար թեթև պայմաններում ծառայություն իրականացնող ստորաբաժանում: Գ. Խ.-ն իր նախկին հրամանատարի խնդրանքին ընդառաջելու անձնական շահագրգռվածությունից դրդված` չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, ժամկետային զինծառայողին տեղափոխել է այլ ստորաբաժանում:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...