Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Տոտենհեմը» 1-3 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»։
Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջնամասում, Սադիո Մանեի փոխանցումը եզրափակեց Ռոբերտո Ֆիրմինյոն: Ընդմիջումից րոպեներ անց Ալեքսանդր-Արնոլդը կրկնապատկեց հաշիվը, Հոյբերգը, սակայն, անմիջապես կրճատեց տարբերությունը: 65-րդ րոպեին Սադիո Մանեն երրորդ գնդակն ուղարկեց Ժոզե Մոուրինյուի թիմի դարպասը:
Սա 4-րդ անընդմեջ պարտությունն էր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար «Լիվերպուլից»։ Շարքը սկսվել է 2018 թվականի դեկտեմբերի 16-ին, երբ պորտուգալացի մասնագետն աշխատում էր «Ման Յունայթեդում»։ Մոուրինյոյի կարիերայում սա վատագույն շարքն է լիգաներում մեկ մրցակցի դեմ խաղերում։