16:07 29.01.2021
Հունվարի 29-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Էջմիածին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք։
Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, Մայր Աթոռի միաբաններ և ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության գնդերեցներ:
Նախքան արարողությունը ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության նախկին առաջնորդ Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ով օրեր առաջ կոչվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնին, ողջույնի խոսք ուղղեց ներկաներին Հայոց բանակի տոնի առիթով։ Վրթանես Սրբազանն ընդգծեց, որ 2020 թ․ մեր երկիրն ու Հայոց Եկեղեցին դժվարին փորձությունների միջով անցան՝ ունենալով թե՛ ոգևորության օրեր և թե՛ ցավի ու անհուն տառապանքի դառնագին ընթացք։ Սրբազանն ի մասնավորի ասաց․ «Յուրաքանչյուր իրավիճակ մարտահրավեր է անդրադառնալու և ճշգրտելու մեր կեցվածքը Արարչի առաջ։ ․․․Հուսալքման ու հուսահատության պահերին կարևոր է զենքերը վայր չդնելը համոզվելու համար, որ Աստված մշտապես մեզ հետ է, մեր կողքին։ Հարատև սաղմոսենք՝ «Աստծուց է զորությունն ու փառքն իմ, Աստված է օգնականն իմ, և Աստծո վրա է հույսն իմ» (Սաղմ․ԿԱ 8-9)։ Քրիստոնյան իր հույսը դնում է ոչ թե սնոտի բաների, այլ միայն Աստծո վրա՝ Նրա ողորմությամբ գործելով առանց ծուլանալու և առանց աջ ու ձախ շեղվելու։
«Հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռոմ․Ե 5) և երբեք ձեռնունայն չի թողնում նրան, ով հուսալից սրտով գործում է անընդհատ ի փառս Աստծո և ոչ թե իրեն, զինված խոնարհությամբ և ոչ թե հպարտությամբ, «գոտեպնդված ճշմարտությամբ» (Եփես․ Զ 14) և ոչ թե ստի փուչ ասպազենով։
Մեր հույսն ու հույսի աղբյուրը հարուցյալ մեր Տերն է, Ով անընդհատ իրեն ապավինողի կողքին է՝ իր օրինակով զորացնելու, նաև քաջալերելու համար ուղիղ նայելու մահվան աչքերին ու չերկնչելու, որովհետև ինքն արդեն հաղթել է աշխարհին (Հովհ․ԺԶ 33) ու մահվանը, որ աշխարհի իշխանը կարող է պատճառել։ Այս համոզումն էր նաև մեր զինվորների ու սպաների սրտներում, որ անկախ պատերազմի սպասվող ու հաշվարկված ելքից հաղթողի կարգավիճակ ունեն և մարտի դաշտում չեն պարտվել, քանի որ արել են հնարավորն ու անհնարը։ Պատերազմի օրերի ժամանակագրությունը լի է բազում սխրանքների արձանագրումով, որ բնորոշ են հաղթողին ու հերոսին, անշեղորեն դեպի «մահ իմացեալ» քայլողին։ Եվ այսպիսի արարքների ունակ են միայն հարությանը, կյանքը վերստին Տիրոջ ձեռքից ետ ստանալուն հավատացող քաջորդիք»։
Իր խոսքում Վրթանես Սրբազանն իր երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության նկատմամբ ցուցաբերվող ջերմագին հոգածության համար, ինչպես նաև բոլոր պաշտպանության նախարարներին ու գեներալներին՝ մշտական ներդաշնակ աշխատանքի համար՝ ի բարօրություն հայ զինվորի ու սպայի, այն մտահոգ ու շահագրգիռ քաղաքացիական անձանց ու բարերարներին, որ անցնող տարիներին սատար են կանգնել Հոգևոր Առաջնորդությանը։
Իր գնահատանքը բերելով Հայոց բանակին Հայաստանում և Արցախում իրենց նվիրյալ ծառայությունը բերած նախկին ու ներկա գնդերեցներին՝Սրբազան Հայրը մաղթեց, որ հանձնառության նույն ոգով շարունակեն իրականացնել իրենց հոգեխնամ սպասավորությունն այս ծանրագույն պայմաններում, երբ շարունակելու են սփոփել զոհվածների հարազատներին, ոգևորելու են վիրավորներին և անդադար աղոթքով հայցելու են Տիրոջից գերեվարված հայորդիների շուտափույթ վերադարձը։
Վերջում Վրթանես եպիսկոպոսը, շնորհավորելով ամենքին Հայոց բանակի 29-րդ տարեդարձի առիթով, մաղթեց, որ մշտապես կարող լինեն դիմագրավել թշնամու ոտնձգությունները համարժեք գործերով ու քայլերով, գոտեպնդված մարմնավոր ու հոգևոր սպառազինությամբ ու զորացած աղոթքով։
Այնուհետև հոգևոր դասը և արարողությանը ներկա զինվորականներն ու ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի և Արցախի խաղաղության, անսասանության ու առաջընթացի և Հայոց բանակի հաղթական ընթացքի համար:
Ամենայն Հայոց Հայրապետը նաև մասնավոր աղոթք վերառաքեց առ Երկնավորը արցախյան պատերազմում հերոսաբար նահատակված քաջարի զինվորականների հոգու խաղաղության և հանգստության համար։
Հանրապետական մաղթանքից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում կատարվեց պարգևաբաշխություն: Ի գնահատություն արցախյան պատերազմում ցուցաբերած խիզախության՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության միջնորդությանը, Հայոց Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի արժանացրեց մի շարք զինվորականների։ Նորին Սրբությունը «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան հանձնեց ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ զինծառայողներ կապիտան Շանթ Հայրապետյանին, լեյտենանտ Գևորգ Կարապետյանին, կրտսեր սերժանտ Հովհաննես Գևորգյանին և շարքային Արամ Միդեյանին։
Ընդունելության ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով Արցախի Հանրապետությունում ծավալած պատերազմական գործողություններին ակտիվ մասնակցելու համար մի շարք եկեղեցականներ արժանացան նախարարության պարգևների:
«ՀՀ ԶՈւ զինանշանով ձեռքի զինվորական ժամացույցով» պարգևատրվեցին Գեղարդավանքի հոգևոր սպասավոր Տ․ Արիս աբեղա Տոնոյանը, գնդերեցներ Գևորգ սարկավագ Կադեյանը, Ծերուն սարկավագ Ներսիսյանը, Պետրոս սարկավագ Ղազարյանը, Նորայր սարկավագ Խաչիկյանը, ինչպես նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի երեք սպասավորներ՝ Տ․ Սեբեոս քահանա Ղալաչյանը, Տ․ Արիստակես քահանա Հովհաննիսյանը և Տ․ Աշոտ քահանա Ղազարյանը։
«Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվեցին ավագ գնդերեցներ Տ․ Ենովք քահանա Եսայանը, Տ․ Գալուստ քահանա Սահակյանը և Գոռ սարկավագ Գյուրջյանը։ «Գարեգին Նժդեհ» մեդալ շնորհվեց Ամարասի վանահայր Տ․ Գեղարդ աբեղա Հովհաննիսյանին, Գեղարդավանքի հոգևոր սպասավոր Էդգար սարկավագ Օհանյանին, գնդերեցներ Տ․ Մանուկ քահանա Զեյնալյանին, Տ․ Վարազդատ քահանա Նաջարյանին, Մկրտիչ սարկավագ Տեր-Մկրտչյանին, Կարո սարկավագ Ղարիբյանին, Արտաշես սարկավագ Ներսիսյանին, Վահե սարկավագ Մկրտչյանին, Հովհաննես սարկավագ Անդրյանին, Մանվել սարկավագ Սարգսյանին և Դավիթ սարկավագ Հայրապետյանին։
Պարգևաբաշխությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու պատգամը փոխանցեց ներկաներին։
Փառք և գոհություն բարձրացնելով առ Աստված արցախյան պատերազմի օրերին Հայոց բանակի զինվորների դրսևորած արի ոգու համար՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ հավատում է՝ Աստծո օրհնության ներքո մեր բանակը պիտի շարունակի վերակազմավորվել և նույն քաջարի ոգով շարունակել երաշխավորը լինել մեր հայրենի պետականության և ժողովրդի անվտանգության։ Վեհափառ Հայրապետը հայցեց, որ Տիրոջ Աջը միշտ հովանի և մարտակից լինի Հայոց բանակի արիասիրտ մարտիկներին, օգնական և պահապան՝ մեր զինվորներին և հրամանատարներին։ Նորին Սրբությունը մաղթեց, որ Երկնավոր Տերը Իր օրհնությունը հավերժ հովանի դարձնի աշխարհասփյուռ հայոց ազգին։
16:36 27.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 27-ին17:46 27.07.2025
Այրվել է ավտոմեքենաՀուլիսի 27-ին, ժամը 15:31-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 16:19-ին: Այրվել […] ...
17:30 27.07.2025
Լեգենդար Կլյույվերտի որդին տեղափոխվել է «Լիոն»«Լիոնը» պորտուգալական «Կասա Պիայից» ձեռք է բերել կենտրոնական պաշտպան Ռուբեն Կլյույվերտին։ Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը 5 տարվա պայմանագիր են ստորագրել։ Transfermarkt-ի տվյալներով` «Լիոնը» 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 3,78 միլիոն եվրո։ Կլյույվերտը «Կասա Պիայում» էր 2024թ. հուլիսից։ Նա նիդերլանդցի լեգենդար հարձակվող Պատրիկ Կլյույվերտի որդին է, իսկ նրա եղբայր Ջասթին […] ...
17:00 27.07.2025
Հուլիսի 28-ին կդադարեցվի Երևան մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի և Արտաշատի խճուղու առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության ձեռնարկությունների գազամատակարարումը։ ...
16:51 27.07.2025
Եվրո-2032-ի խաղերն ընդունելու համար «Նապոլին» նոր մարզադաշտ կկառուցիԻտալիայի չեմպիոն «Նապոլին» հայտարարել է, որ ակումբը նոր մարզադաշտ կկառուցի` Եվրո-2032-ի հանդիպումներն ընդունելու համար: Առաջարկվել է վերակառուցել «Նապոլիի» տնային ստադիոնը, այս հարցը քննարկվել է ՈՒԵՖԱ-ի, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի, տեղական իշխանությունների և «Նապոլիի» ղեկավարության միջև հանդիպման ժամանակ: Որևէ որոշում չի կայացվել, նշվում է սակայն, որ «Դիեգո Մարադոնա» ստադիոնը վերակառուցման համար հարմար չէ: «Երկու տարվա ուսումնասիրություններից հետո […] ...
16:43 27.07.2025
LCI. Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհներն ընդգրկել է ավելի քան 680 հեկտար տարածքՖրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, որը ընդգրկում է ավելի քան 680 հեկտար տարածք։ Այս մասին հայտնել է LCI հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ շաբաթ երեկոյան Պորտ-Լա-Նուվել կոմունայի տարածքում գտնվող երկու ճամբարների և մի քանի բնակելի շենքերի բնակիչները տարհանվել են որպես նախազգուշական միջոց: Ընդհանուր առմամբ, տարհանվել է հազար մարդ: Բացի այդ, հրդեհաշիջման աշխատանքների […] ...
16:36 27.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 27-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.80 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.88 դրամ: ...