Գևորգ Ղազարյանը հանդես կգա հունական ակումբում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Գևորգ Ղազարյանը հանդես կգա հունական ակումբում

11:14 01.02.2021

Հայաստանի ազգային հավաքականի և կիպրական Լիմասոլի ԱԵԼ ակումբի հարձակվող Գևորգ Ղազարյանը վարձավճարով հանդես կգա հունական «Լամիա» ակումբում: Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը հունական ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

«Լամիան» հանդես է գալիս Հունաստանի Սուպերլիգայում և այս պահին ընթանում է 13-րդ հորիզոնականում՝ վաստակած 11 միավորով: Ղազարյանը Հունաստանի առաջնությունում հանդես գալու փորձ արդեն ունի: 2014/15 մրցաշրջանում նա հանդես է եկել «Օլիմպիակոս» և «Կերկիրա» ակումբներում:

Հայ ֆուտբոլիստն ԱԵԼ-ում հանդես է գալիս 2019 թվականից: Այդ ընթացքում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանի վարչապետը բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև կամուրջը

17:38 06.06.2025

Հնդկաստանի վարչապետը բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև կամուրջը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև Չենաբի կամուրջը, որը գտնվում է Ջամու և Քաշմիրի Ռեասի շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է New Indian Express պարբերականը։ Ճարտարապետական ​​գլուխգործոց համարվող Չենաբի երկաթուղային կամուրջը, որը գտնվում է գետից 359 մետր բարձրության վրա, աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև կամուրջն է: Այն 1315 մետր երկարությամբ պողպատե […] ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

17:30 06.06.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի հեռախոսազրույցը։ Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Մասուդ Փեզեշքյանին Զոհաբերության տոնի՝ Էյդ-է Ղորբանի առիթով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ ...

Էսսեների մրցույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

17:22 06.06.2025

Էսսեների մրցույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Ուրուգվայի հանրային կրթության ազգային վարչությունը և ՀԲԸՄ Ուրուգվայի մասնաճյուղը հայտարարում են էսսեների մրցույթ Հայաստանի և Ուրուգվայի ավագ դպրոցի աշակերտների համար՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Հայաստանի և Ուրուգվայի՝ առաջին տեղը զբաղեցրած աշակերտներն իրենց մենթոր ուսուցիչների հետ կուղևորվեն ԱՄՆ, որտեղ «Genocide Education Project»-ի հետ համագործակցությամբ իրենց էսսեները կներկայացնեն ԱՄՆ-ի տարբեր դպրոցներում և կմասնակցեն […] ...

ՆԳՆ ՓԾ-ի և ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

17:14 06.06.2025

ՆԳՆ ՓԾ-ի և ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հունիսի 5-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայության և Հայաստանում Միավորված Ազգերի Կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և Հայաստանում Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին: Կամո Ցուցուլյանն ընդգծել է, որ հուշագրի ստորագրումը Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ակտիվ […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի վարչապետին

17:07 06.06.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության վարչապետ Լուիշ Մոնտենեգրուին՝ պաշտոնում վերանշանակվելու առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Պորտուգալիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր կառավարման ներքո Պորտուգալիան նորանոր ձեռքբերումներ կգրանցի՝ շարունակելով իր զարգացման վերընթաց ուղին: Վերահաստատում եմ Հայաստանի անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու և խորացնելու Պորտուգալիայի հետ փոխշահավետ […] ...

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ֆրանսիայի Գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի միջև ստորագրվել է հուշագիր

17:00 06.06.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ֆրանսիայի Գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի միջև ստորագրվել է հուշագիր

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ֆրանսիայի Գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի (AMRF) միջև հունիսի 6-ին ստորագրվել է «Մտադրությունների մասին հուշագիր»՝ ուղղված գյուղատնտեսության և տեղական ինքնակառավարման ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը և Ֆրանսիայի գյուղական համայնքների միության նախագահ Միշել Ֆուղնիեի լիազորված անձ՝ Կոտ դ’Օր դեպարտամենտի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի նախագահ Բրունո […] ...

BACK_TO_TOP