11:45 03.02.2021
«Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Ռալֆ Հազենհյուտլը կարծիք է հայտնել իր թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» 0-9 հաշվով կրած պարտության մասին:
«Այնպիսի թիմի դեմ, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է, դժվար է 11-ը 11-ի դեմ խաղալ, ուր մնաց երբ խաղի մեկնարկից երկու րոպե անց արդեն կորցնում ես խաղացողիդ։ «Լեսթերից» կրած 0-9 հաշվով պարտությունից հետո մենք կարողացանք հավաքվել, հուսով եմ՝ այդպես կլինի նաև այս անգամ։ Ընդհանուր առմամբ մենք լավ մրցաշրջան ենք անցկանցում, այսօր ոչ ոք նման բան չէր սպասում։ Սա չի արտացոլում այն, ինչ մենք արել ենք մրցաշրջանի ընթացքում։ Դժվար է բացատրել, թե ինչ է տեղի ունենում իմ գլխում․ մենք նորից պետք է հաղթահարենք սա»,- «Սաութհեմփթոնի» մարզչի խոսքերն է փոխանցում BBC-ն։
17:07 06.06.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության վարչապետ Լուիշ Մոնտենեգրուին՝ պաշտոնում վերանշանակվելու առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Պորտուգալիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր կառավարման ներքո Պորտուգալիան նորանոր ձեռքբերումներ կգրանցի՝ շարունակելով իր զարգացման վերընթաց ուղին: Վերահաստատում եմ Հայաստանի անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու և խորացնելու Պորտուգալիայի հետ փոխշահավետ […] ...
17:00 06.06.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ֆրանսիայի Գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի միջև ստորագրվել է հուշագիրՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ֆրանսիայի Գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի (AMRF) միջև հունիսի 6-ին ստորագրվել է «Մտադրությունների մասին հուշագիր»՝ ուղղված գյուղատնտեսության և տեղական ինքնակառավարման ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը և Ֆրանսիայի գյուղական համայնքների միության նախագահ Միշել Ֆուղնիեի լիազորված անձ՝ Կոտ դ’Օր դեպարտամենտի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի նախագահ Բրունո […] ...
16:54 06.06.2025
Հարցում՝ Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների կազմակերպման նպատակովՕգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում նախատեսվում են իրականացնել մի շարք նախաձեռնություններ և միջոցառումներ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության և Ապարանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ իրականացնում է առցանց հարցում: Հարցման նպատակն է կարևորել երիտասարդների ներգրավվածությունը և կարծիքը՝ այդ օրը կայանալիք միջոցառումները նրանց ցանկություններին և […] ...
16:48 06.06.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ուլֆ Քրիստերսոնին՝ Ազգային տոնի առիթով: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեդիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առթիվ։ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը։ Հայաստանի և Շվեդիայի միջև բարեկամությունը հիմնված է երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի և վստահության […] ...
16:42 06.06.2025
71-ամյա կնոջ բնակարանից գողացել էին 10․000 եվրո, 10․000 դոլար և ոսկեղենՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր հունվարի 10-ին: Երևանի Նալբանդյան փողոցի բնակիչ 71-ամյա կինը հայտնել էր, որ այդ օրն իր բնակարանից գողացել են 10 հազար եվրո, 10 հազար դոլար և ոսկյա զարդեր: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում Երևան քաղաքի վարչության մարդու սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ […] ...
16:34 06.06.2025
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը ներկայացրել է ԱԺ 2024 թ. պետական բյուջեի կատարողականըԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 6-ի համատեղ նիստում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ներկայացրել է ԱԺ 2024 թվականի բյուջեի կատարողականը: Հաշվետու տարում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով ՀՀ Ազգային ժողովի հաստատված բյուջեն կազմել է 7,264,247,100 դրամ: Հաշվետու տարում աշխատակազմի բնականոն գործունությունն ապահովելու նպատակով իրականացվել են […] ...