15:26 03.02.2021
Բուժում ստացող ազատազրկվածի հիվանդասենյակում քրեակատարողական ծառայողի ֆիզիկապես մշտական ներկայությունը խախտում է նրա իրավունքները։ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նոր արտահերթ զեկույց է հրապարակել։
«Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույցն այն մասին, որ ազատությունից զրկված անձի հիվանդասենյակում քրեակատարողական ծառայողի մշտական ներկայությունն անթույլատրելի է ու խախտում է նրա իրավունքները (կալանավորված անձի օրինակով)։
Հարցն այն է, որ ներկայումս ազատությունից զրկված բուժում ստացող կալանավորված կամ ազատազրկման դատապարտված անձի հիվանդասենյակում մշտական հիմունքով ներկա է պահակետի քրեակատարողական մեկ ծառայող, որը հիվանդասենյակը կա՛մ առհասարակ չի լքում, կա՛մ յուրաքանչյուր դեպքում այն լքում է բուժում ստացողի խնդրանքով կամ պահանջով: Այս սխալ կանխավարկածի հիմքում էլ անորոշ, պրակտիկայում անձի իրավունքների տեսանկյունից իրավական լուծումներ են:
Իրականում, պետք է գործի հետևյալ կանխավարկածը. քրեակատարողական ծառայողի մշտական ներկայությունը, որպես ընդհանուր կանոն, պետք է բացառվի: Դա կարող է հնարավոր լինել միայն այն բացառիկ դեպքերում, երբ անվտանգության նկատառումով բժիշկը կամ բուժանձնակազմի այլ ներկայացուցիչն է խնդրում ապահովել քրեակատարողական ծառայողի ներկայություն:
Ուստի, կալանավորված անձի հիվանդասենյակում պահակետի ծառայողի մշտական ներկայությունը խնդրահարույց է նրան ցուցաբերվող խնամքի, նրա արժանապատվության, մասնավորության ու անգամ նրան խնամողների արժանապատվության ու մասնավորության տեսանկյունից: Այսինքն՝ այս իրավիճակում առաջ են գալիս իրավունքի խախտման հարցեր, որոնք պետք է դիտարկվեն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի թե՛ 3-րդ, թե՛ 8-րդ, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածների տեսանկյունից:
Հետևաբար, քաղաքացիական բժշկական հաստատությունում ազատությունից զրկված անձի հիվանդասենյակում քրեակատարողական ծառայողի ֆիզիկապես մշտական ներկայությունը խաթարում է նրա նկատմամբ պետության պոզիտիվ պարտավորությունների էությունը: Դա չի արտահայտում արդարացի հավասարակշռությունը հանրային ու մասնավոր շահերի միջև և հանգեցնում է մարդու իրավունքների նկատմամբ պետության անհամաչափ միջամտության:
Նման եզրահանգման համար հիմք են ծառայել հարցի առնչությամբ Պաշտպանին հասցեագրած բողոքների, կանխարգելման ազգային մեխանիզմի մշտադիտարկման, օրենսդրության ու միջազգային չափանիշների ուսումնասիրությունն ու վերլուծությունը։
Մասնավորապես, Պաշտպանի անմիջական դիտարկման արդյունքում արձանագրած մի շարք դեպքերում պահակետի ծառայողն իր ծառայությունն իրականացրել է բժշկական հաստատության հիվանդասենյակի ներսում՝ անմիջականորեն դռան և սանհանգույցի մոտ, որտեղ նրա նստելու համար տեղադրված է եղել մեկ աթոռ: Ծառայողի աթոռը հիվանդասենյակի մյուս հատվածից առանձնացված է եղել շերտավարագույրով, որն ունեցել է նաև թափանցելիության որոշակի աստիճան, տեղադրված է եղել հատակին և չի հասել առաստաղին:
Զեկույցում այս հարցը քննարկվում է նաև անվտանգության ու, մասնավորապես, քրեակատարողական ծառայողի ներկայության տեսանկյունից, օրինակ, միջանցքում՝ հիվանդասենյակի անմիջական հարևանությամբ:
Պահակետի ծառայողների շուրջօրյա ներկայության պայմաններում ազատությունից զրկված անձինք հնարավորություն չեն ունենում առողջական խնդիրների վերաբերյալ անկաշկանդ զրուցել թե՛ բժշկական անձնակազմի, թե՛ իրեն խնամողների հետ. առողջական վիճակի մասին իրազեկվում են նաև երրորդ անձինք: Դրանից կաշկանդվում է նաև բժշկական անձնակազմը: Բացի այդ, հիվանդասենյակում քրեակատարողական ծառայողի մշտական ներկայությունը խնդրահարույց է նաև այն տեսանկյունից, որ ազատությունից զրկված անձի անձնական կյանքին վերաբերող բոլոր հարցերը, խնամքն իրականացնողի հետ խոսակցությունները հասու են դառնում պահակետի ծառայողին, ինչն ուղղակիորեն հանգեցնում է մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին ոչ իրավաչափ միջամտության:
Այս ամենը հաշվի առնելով՝ ազատությունից զրկված անձի դեպքում նրա առողջության պահպանման և բժշկական սպասարկման ու, առհասարակ, բուժօգնության հետ կապված հարցերն առաջնահերթ պետք է դիտարկել վատ վերաբերմունքի բացառման և առանձին իրավիճակներում՝ անձի մասնավորության (privacy) երաշխավորման տեսանկյունից, ինչպես նաև ընդունված է միջազգային իրավաբանության մեջ:
Բժշկական օգնության և սպասարկման մակարդակն ազատությունից զրկված անձի համար չի կարող պակաս լինել, քան բժշկական օգնության ու սպասարկման այն մակարդակը, ինչ առկա է երկրի ընդհանուր բնակչության, այսինքն՝ ազատությունից չզրկված անձանց համար:
Հենց այդ նպատակի համար էլ նշված փաստաթղթերը սահմանում են, որ հարկ եղած դեպքում, երբ քրեակատարողական համակարգը չի կարող բավարարել պահանջվող չափանիշները, բժշկական օգնությունն ու սպասարկումը պետք է տրամադրվեն քաղաքացիական, այդ թվում՝ հատուկ մասնագիտացում ունեցող քաղաքացիական բժշկական հաստատությունում՝ անհրաժեշտ բոլոր պայմանների պատշաճ ապահովմամբ: Այս կանոնները խտրականություն չեն ճանաչում:
Ամենից սկզբում անհրաժեշտ է արձանագրել, որ, առհասարակ, ազատությունից զրկված անձի առողջության պահպանման իրավունքի երաշխավորման, պատշաճ բժշկական օգնության և սպասարկման միջազգային պահանջները ենթադրում են քրեակատարողական ծառայողի ֆիզիկական ներկայության հնարավորություն միայն այն բացառիկ դեպքերում, երբ այդ մասին նրան խնդրում է բժիշկը ու այն էլ՝ անվտանգության նկատառումից ելնելով:
Այս մոտեցումը բխում է այն հիմնարար սկզբունքից, որ ազատությունից զրկված անձի իրավունքների երաշխավորման աստիճանը բժշկական հաստատությունում չի կարող ավելի պակաս լինել, քան քրեակատարողական հիմնարկում. օրինակ՝ քրեակատարողական հիմնարկում անձի խցում նույն սկզբունքով մշտապես ֆիզիկապես առկա չէ քրեակատարողական ծառայող:
Ուստի, անհրաժեշտ է մինչև իրավական փոփոխությունները փոխել պրակտիկան այս արտահերթ զեկույցում շարադրված խնդիրների հաշվառմամբ՝ ձևական մոտեցումներից զերծ, առավել իրավունքահեն շեշտադրմամբ բարելավվելու նպատակով:
Զեկույցը՝ այստեղ»։
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...