ՃՏՊ Եղեգնաձոր քաղաքում. կա տուժած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

ՃՏՊ Եղեգնաձոր քաղաքում. կա տուժած

20:01 30.06.2018

Հունիսի 30-ին, ժամը 10:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան և Շահումյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են Lexus RX330  մակնիշի (վարորդը՝ Հ. Խ., 1979 թ.) և «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդը՝ Գ. Ա., 1984 թ.) ավտոմեքենաները:

Փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Ա. Ա.-ին (2011 թ.) տեղափոխել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացուն

20:55 27.07.2025

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացուն

Հուլիսի 27-ին, ժամը 17:20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 300 մ պատգարակով իջեցրել և […] ...

Գրենլանդիան հետաքրքրված է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներդրումներով

20:50 27.07.2025

Գրենլանդիան հետաքրքրված է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներդրումներով

Գրենլանդիան հետաքրքրված է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներդրումներով, սակայն զգուշանում է չինական ներդրումներից, գրում է Washington Post-ը՝ հղում անելով Գրենլանդիայի բիզնեսի, առևտրի, հանքային պաշարների, արդարադատության և գենդերային հավասարության նախարար Նաայա Նաթանիելսենին։ Հունվարին Նաթանիելսենն ասել էր, որ Գրենլանդիայում ամերիկացի ներդրողների համար լայն հնարավորություններ կան։ Նա ասել է, որ մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտը կարող է օգտակար լինել ԱՄՆ մատակարարման […] ...

Ռուբիոն Կամբոջայում և Թաիլանդում հրադադարի կոչ է արել

20:30 27.07.2025

Ռուբիոն Կամբոջայում և Թաիլանդում հրադադարի կոչ է արել

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կամբոջայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Պրակ Սոխոնի և նրա թաիլանդցի գործընկեր Մարիտ Սանգյամպոնգի հետ հեռախոսազրույցների ժամանակ կոչ է արել կողմերին թուլացնել լարվածությունը և անհապաղ դադարեցնել կրակը։ «Պետքարտուղար Ռուբիոն վերահաստատեց նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ցանկությունը և անհապաղ հրադադարի կարևորությունը։ Միացյալ Նահանգները պատրաստ է նպաստել ապագա բանակցություններին՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև խաղաղություն և […] ...

Աշխարհի օվկիանոսների մակերեսը 2023 թվականին ռեկորդային երկար ժամանակով տաք է մնացել

20:09 27.07.2025

Աշխարհի օվկիանոսների մակերեսը 2023 թվականին ռեկորդային երկար ժամանակով տաք է մնացել

Համաշխարհային օվկիանոսների մակերևույթը 2023 թվականին պահպանել է բարձր ջերմաստիճանը ռեկորդային երկար ժամանակահատվածում՝ ուժեղ շոգը տևել է միջինում չորս անգամ ավելի երկար, քան նախորդ 40 տարիներին՝ ազդելով օվկիանոսի մակերևույթի 96%-ի վրա, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Science ամսագրում հրապարակված ուսումնասիրությանը։ Ինչպես գրում է Bloomberg-ը, 2023 թվականին երկարատև շոգ եղանակը ազդել է համաշխարհային օվկիանոսների մակերեսի մինչև 96%-ի […] ...

Օգնության են հասել փրկարարները

20:04 27.07.2025

Օգնության են հասել փրկարարները

Հուլիսի 27-ին, ժամը 14։04-ին Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլ։ Ջրափրկարարներն ափից մոտ 150 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...

Գազայում լրագրողները հյուծված են սովից և դժվարանում են աշխատել սննդի պակասի պատճառով․ Financial Times

19:50 27.07.2025

Գազայում լրագրողները հյուծված են սովից և դժվարանում են աշխատել սննդի պակասի պատճառով․ Financial Times

Գազայի հատվածում լրագրողները հյուծված են սովից և դժվարանում են աշխատել սննդի պակասի պատճառով, հայտարարել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) գլխավոր տնօրեն Ջոդի Գինսբերգը։ «Մեր հետ աշխատող բոլոր լրագրողները խորը պատասխանատվություն են զգում ճշգրիտ և օպերատիվ լուսաբանելու Գազայում տեղի ունեցողը, և նրանք դժվարանում են դա անել իրական ժամանակում, քանի որ պարզապես սովամահ են լինում», – ասել […] ...

BACK_TO_TOP