ԱՀԿ-ն հորդորում է ուշադրությունը սևեռել քաղցկեղի առաջացմանը նպաստող երկու հիմնական ռիսկի գործոնի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+28.09 oC

ԱՀԿ-ն հորդորում է ուշադրությունը սևեռել քաղցկեղի առաջացմանը նպաստող երկու հիմնական ռիսկի գործոնի վրա

16:56 04.02.2021

Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կազմակերպվել է ասուլիս, որի ընթացքում ուռուցքաբանության գծով ԱՆ խորհրդական Հայկուհի Գյոկչյանը և ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ներկայացրել են ոլորտի վերջին մեկ տարվա ձեռքբերումները, ուռուցքաբանության զարգացման հետագա ուղիները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Մասնագետները նշել են, որ այս տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մասնագետներին և հասարակությանը հորդորում է ուշադրությունը սևեռել քաղցկեղի առաջացմանը նպաստող երկու հիմնական ռիսկի գործոնի վրա` ալկոհոլի չարաշահում և ծխախոտի օգտագործում:

ԱՀԿ վերջին հասանելի տվյալների (2018) համաձայն` աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 12 մլն նոր դեպք և շուրջ 9.6 մլն մահացության դեպք:

Մահվան յուրաքանչյուր 6-րդ դեպքն աշխարհում պայմանավորված է չարորակ նորագոյացությամբ (ՉՆ): ԱՀԿ փորձագետների կանխատեսմամբ` կանխարգելիչ, ախտորոշիչ և բուժական միջոցառումները ոչ լիարժեք իրականացնելու դեպքում, մինչև 2030 թվականը ՉՆ հիվանդացության նոր դեպքերի թիվը կկազմի 27 մլն, իսկ մահերինը` 17 մլն:

ՀՀ բնակչության ՉՆ մահացության, հիվանդացության և տարածվածության միտումները.

2019թ. Հայաստանում գրանցվել է ՉՆ-ով պայմանավորված 5434 մահվան դեպք, որը կազմում է ընդհանուր մահերի 20.8%: ՀՀ-ում յուրաքանչյուր հինգերորդը մահանում է ՉՆ-ից: Այն զգալիորեն բարձր է տղամարդկանց շրջանում (55.2%, 2999 դեպք, կանայք` 44.8%, 2435):

ՉՆ-ից մահացության դեպքերը 2019 թվականին (5434) 1990-ի (3484) համեմատությամբ աճել են 1.5 անգամ, իսկ հիվանդացությունը` 1.6 անգամ (1990թ.` 5162, 2019թ. 8441):

Այն առավել տարածված է մեծահասակ բնակչության շրջանում. մինչև 14 տարեկան երեխաների շրջանում ՉՆ-ով հիվանդացությունը 2019-ին 1990 թվականի համեմատությամբ նվազել է շուրջ 2 անգամ, իսկ ընդհանուր հիվանդների թիվը` 1.5 անգամ:

ՉՆ-ով հիվանդացությունը կտրուկ աճում է 35 և բարձր տարիքային խմբում:

Հարկ է նշել, որ վիճակագրական տվյալների վերլուծությունը փաստում է, որ վերջին տարիների ընթացքում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ աճի միտում են ունեցել կոլոռեկտալ և ստամոքսի քաղցկեղները: Ընդ որում, տղամարդկանց շրջանում առավել տարածված են` շնչափողի, բրոնխների, թոքի, ստամոքսի, լյարդի և ներլյարդային լեղուղիների և շագանակագեղձի, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, շնչափողի, բրոնխների, թոքի, հաստ աղու, ստամոքսի ՉՆ-ն:

Ի դեպ, ՉՆ տարածվածության և մահացության բարձր ցուցանիշները պայմանավորված են բնակչության ռիսկային վարքագծով: Ապացուցողական տվյալների համաձայն` քաղցկեղի առաջացմանը մեծապես նպաստում են ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, անառողջ սնունդը, ավելցուկային քաշը և այլ ռիսկի գործոնները, որոնց ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա էապես բարձրացնում է այդ հիվանդությունների զարգացման հնարավորությունը:

Իրականացվող ծրագրերը.

Արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման և վերահսկման, ինչպես նաև մահացության նվազեցման նպատակով, 2015 թվականի հունվարից 30-60 տարեկան կանանց շրջանում իրականացվում է զանգվածային սքրինինգային հետազոտություններ: 2019 թվականին կատարվել է 58 274 ՊԱՊ թեստի հետազոտություն, 2020-ին` 20 256:

2019 թվականի հունվարից ախտորոշված չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումն իրականացվում է ամբողջովին պետական պատվերի շրջանակներում: 2020 թվականի ընթացքում կատարվել է 9960 վիրահատություն:

2019 թվականի հուլիսից պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում տրամադրվում է ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներին, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվողներին, բռնադատվածներին, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներին, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց, ձերբակալվածներին, կալանավորված անձանց և ազատազրկման դատապարտվածներին, մինչև 18 տարեկան երեխաներին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձանց: Բնակչության բոլոր խմբերին, բացառությամբ վերը նշվածից, հիշյալ ճառագայթային բուժումն իրականացվում է արտոնյալ պայմաններով՝ համավճարային սկզբունքի կիրառմամբ: Ծրագրի մեկնարկից մինչ 2020 թվականի տարեվերջ կատարվել է 6380 սեանս:

2020 թվականի մարտի 26-ից կրծքագեղձի ագրեսիվ HER2 դրական քաղցկեղի I-III փուլերի ախտորոշում ունեցող պացիենտները բուժում են ստանում թիրախային Տրաստուզումաբ (Հերցեպտին) դեղով՝ պետական ծրագրի շրջանակներում: Մինչ օրս ծրագրի շրջանակներում շուրջ 200 կին ստացել է դեղը: Նրանցից յուրաքանչյուրը դեղը ստանալու է 12 ամիս` 21 օրը մեկ ռեժիմով:

2021 թվականի հունվարի 21-ից մեկնարկել են կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտությունները Վանաձոր քաղաքում և Գուգարքի տարածաշրջանի 26 համայնքում: Շարժական մամոգրաֆը դեռ 6 ամիս տեղակայված կլինի Վանաձորի բժշկական կենտրոնի տարածքում, և Վանաձորի պոլիկլինիկաներում, ինչպես նաև Գուգարքի, Մարգահովիտի, Վահագնի, Լեռնապատի և Շահումյանի բուժամբուլատորիաներում կցագրված 50-69 տարեկան կանայք հնարավորություն կունենան անցնելու անվճար մամոգրաֆիկ հետազոտություն: Այնուհետև շարժական մամոգրաֆը կտեղափոխվի Լոռու մարզի այլ քաղաքներ:

Ասուլիսի ավարտին կազմակերպվել է շրջայց ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, ներկայացվել են կատարված վերջին բարեփոխումները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Իսպանիա

19:15 29.06.2025

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Իսպանիա

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հունիսի 29-ից հուլիսի 2-ը կգտնվի Իսպանիայի Թագավորությունում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին, որը տեղի է ունենալու Սևիլիայում: Համաժողովի ընթացքում Հանրապետության նախագահը հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում նախագահ Խաչատուրյանը հանդիպումներ կունենա օտարերկրյա գործընկերների հետ։ Նախատեսվում է նաև հանդիպում Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ ...

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Իրանի կողմից միջուկային զենքի մշակման որևէ նշան չեն տեսել

19:10 29.06.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Իրանի կողմից միջուկային զենքի մշակման որևէ նշան չեն տեսել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետները որևէ նշան չեն տեսել, որ Իրանի միջուկային ծրագիրը նպատակաուղղված է միջուկային զենք ստեղծելուն, սակայն դրա մասին լիարժեք տեղեկատվություն չկա, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Մենք չտեսանք դրան ուղղված ծրագիրը, բայց, միևնույն ժամանակ, իրանական իշխանությունները չէին պատասխանում որոշ շատ կարևոր հարցերի», – ասել […] ...

Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն

18:50 29.06.2025

Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն

Ֆուտբոլի Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ նվաճել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչումը: Սլովակիայում կայացած եզրափակչում անգլիացիները 3-2 հաշվով հաղթել են Գերմանիայի Մ21 հավաքականին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով: Լրացուցիչ ժամանակում` 92-րդ րոպեին, անգլիացիներից հաղթական գոլ է խփել ֆրանսիական «Մարսելի» հարձակվող Ջոնաթան Ռոուն: ...

Իսրայելը Գազայում ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից մեկին

18:40 29.06.2025

Իսրայելը Գազայում ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից մեկին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հիմնադիրներից մեկի՝ կազմակերպության ռազմական թևի շտաբի պետի վերացման մասին։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել և սպանել է ահաբեկիչ Հահամ Մոհամմեդ Իսա ալ-Իսային, որը ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից մեկն է: Նա ահաբեկչական կազմակերպության ռազմական թևի շտաբի պետն էր», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ: Մամուլի ծառայությունը […] ...

Արևմտյան ափին գաղութաբնակները հարձակվել են իսրայելցի զինվորների վրա

18:20 29.06.2025

Արևմտյան ափին գաղութաբնակները հարձակվել են իսրայելցի զինվորների վրա

Հրեա գաղութաբնակների մի խումբ հարձակվել է իսրայելցի զինվորների վրա Արևմտյան ափին, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Այդ հայտարարության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 28-ի գիշերը՝ պաղեստինյան Քաֆր Մալիկ գյուղի մոտակայքում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ մի խումբ վերաբնակիչներ՝ իսրայելցի քաղաքացիներ, շարժվել են դեպի տարածքի փակ ռազմական գոտի, որի կապակցությամբ դեպքի վայր են ուղարկվել զինվորականներ։ […] ...

Միխալ Չեշլյակը WBC-ի ծանր քաշային կարգի գոտու համար մենամարտում հաղթել է 42-ամյա Ժան Պասկալին

17:58 29.06.2025

Միխալ Չեշլյակը WBC-ի ծանր քաշային կարգի գոտու համար մենամարտում հաղթել է 42-ամյա Ժան Պասկալին

Կանադայում կայացած WBC-ի ծանր քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի կոչման համար մենամարտում լեհ բռնցքամարտիկ Միխալ Չեշլյակը հաղթել է 42-ամյա կանադացի Ժան Պասկալին (37-8-1, 21 նոկաուտ): Չեշլյակը նոկաուտի է ենթարկել վետերան մրցակցին չորրորդ ռաունդում: Սա լեհ բռնցքամարտիկի 28-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում, 22-ը` նոկաուտով, նա նաև երկու պարտություն ունի: Չեշլյակը ժամանակավոր գոտու համար պետք է մենամարտեր Յամիլ […] ...

BACK_TO_TOP