14:42 05.02.2021
«Չելսին» դիտարկում է իր նախկին ֆուտբոլիստ Էդեն Ազարին վերադարձնելու տարբերակը: Այս մասին տեղեկացնում է Defensa Central-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած «Ռեալի» ֆուտբոլիստի ֆիզիկական խնդիրներին, բելգիացին հայտնվել է լոնդոնյան ակումբի տրանսֆերային ցանկում, սակայն Ազարը կարող է «Չելսի» վերադառնալ զգալիորեն ավելի ցածր գնով: «Չելսին» պատրաստ է նրա համար վճարել 40-ից 50 միլիոն եվրո, մինչդեռ 2019-ին Ազարին վաճառել էին 100 միլիոն եվրոյով: Լոնդոնում կարծում են, որ Ազարը հարազատ ակումբ վերադառնալուց հետո հարմարվելու խնդիր չի ունենա:
16:25 06.06.2025
ՊԵԿ-ում անցկացվել է ֆրանսիացի մասնագետների մասնակցությամբ մաքսային ծառայողների վերապատրաստման դասընթացՀՀ պետական եկամուտների կոմիտեում հունիսի 2-ից 6-ը անցկացվել է դասընթաց՝ Ֆրանսիայի մաքսային ծառայության մասնագետների մասնակցությամբ։ Դասընթացի նպատակն է ՊԵԿ մաքսային ծառայողներին փոխանցել տրանսպորտային միջոցների զննման ոլորտում ֆրանսիական գործընկերների փորձը, կիրառվող մեթոդներն ու գործիքները։ ՊԵԿ մաքսային ծառայողները հնարավորություն են ունեցել տեղում ծանոթանալու ֆրանսիացի մասնագետների կողմից կիրառվող մեթոդներին ու տեխնիկական միջոցներին՝ ավտոմեքենաների և բեռնատարների զննման գործընթացում։ Դասընթացի […] ...
16:19 06.06.2025
Ըստ տուժողի՝ իրեն պատճառվել է 4 հազար եվրոյի վնաս․ Արաբկիրի ոստիկանները բացահայտել են գողությունըԱվտոմեքենայից գողության ահազանգը Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին ստացվել էր մայիսի 31-ին: Հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ գիշերը գողացել են Լեմկինի փողոցում կայանված իր «Մերսեդեսի» պահեստային անվադողի պաշտպանիչը՝ պատճառելով 4000 եվրոյի վնաս: Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվին օրեր անց։ Պարզվեց, որ գողությունը կատարել է 30-ամյա մի երիտասարդ: Նա հունիսի 4-ին Նորագավիթի […] ...
16:12 06.06.2025
Կայացել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստըՀունիսի 6-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը: Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ընդգծելով, որ միջխորհրդարանական հանձնաժողովը դարձել է արդյունավետ հարթակ Հայաստանի եւ Ռուսաստանի օրենսդիր, գործադիր իշխանությունների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների միջեւ բաց եւ կառուցողական երկխոսության համար՝ ԱԺ նախագահը […] ...
16:06 06.06.2025
Հարգանքի տուրք՝ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հիշատակինԱյսօր անվանի հայ կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Մեծանուն կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին: Ներկա են եղել նաև «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, Խաչատրյանի անվան միջազգային […] ...
16:00 06.06.2025
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողները ձերբակալվեցին Կամարիս գյուղումՈստիկանության կարևորագույն գործառույթներից է հետախուզվողների հայտնաբերումը: Գործունեության այս ոլորտում հաջողությունը կյանքի է կոչում պատժի անխուսափելիության գաղափարը, ինչը հանցագործությունների կանխման որոշիչ գործոն է և էականորեն բարելավում է հանրապետության քրեածին իրավիճակը: Օրերս նման հերթական կարևոր խնդիրն են լուծել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները` համագործակցելով Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության գործընկերների հետ: Համատեղ խմբերը […] ...
15:58 06.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏԿԵ նախարար Դավիթ ԽուդաթյանինՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին։ Հանդիպման ընթացքում նախարարը նախագահին է ներկայացրել նախարարության կողմից իրականացվող և ընթացիկ ծրագրերը ենթակառուցվածքների զարգացման, հատկապես՝ ճանապարհաշինության և հարակից ոլորտներում։ Դավիթ Խուդաթյանը նշել է, որ ակտիվ աշխատանքներ են իրականացվում Հյուսիս-Հարավ մայրուղու տարբեր հատվածներում՝ հատկապես Սյունիքի մարզի բնակավայրերում, այդ թվում՝ Քաջարան-Մեղրի հատվածում, ինչպես […] ...