13:21 08.02.2021
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետները անօդաչու թռչող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու գիտահետազոտական աշխատանքներ են նախաձեռնել: Հունվարի 27-ին և 28-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մատույցներում կազմակերպվել էր ԱԹՍ-ի առաջին դաշտային փորձարկումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։
ԱԹՍ-ն կարող է բարձր արդյունավետությամբ աշխատել ոչ միայն աղետներից հետո որոնողափրկարարական աշխատանքներում, այլ նաև մոլորված արշավախմբերին և զբոսաշրջիկներին օգնության հասնելու հարցում, ուստի գիտահետազոտական աշխատանքային խմբում ընդգրկված են ինչպես ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դասախոսներ, այնպես էլ՝ զբոսաշրջային անվտանգության դասախոս, ծրագրավորող, տեխնիկ-հրահանգիչ:
Ապարանում փորձարկվել է երեք սցենար. անտառում մոլորված մարդու, մթության մեջ տեղանքում չկողմնորոշված և մոլորված մարդու և ձյան շերտի տակ հայտնված մարդու որոնում: ԱԹՍ-ն հաջողությամբ գտել է անտառում և մթության մեջ մոլորված մարդկանց: Արդյունքը դրական է, բայց դեռ կատարելագործման տեղ ունի: Մասնավորաբար, կախված անտառի խտությունից, պետք է կարգավորել ԱԹՍ թռիչքի բարձրությունը: Կամ՝ ԱԹՍ-ի բարձրախոսով հայտարարություն տարածել. «Եթե մեզ լսում եք, մի քանի քայլ առաջ-հետ, ձախ-աջ շարժվեք»: Եթե մոլորվածը վնասվածքներ ունի և չի կարող շարժվել, կարող է նստած-պառկած դիրքով որևէ շարժում անել: Այս դեպքում ԱԹՍ-ն ավելի արագ կգտնի մոլորվածին, կկրճատվի որոնման ժամանակը: ԱԹՍ-ն հագեցած է հատուկ տվիչներով, հաղորդիչներով և կորածին, մոլորվածին, տուժածին հայտնաբերելուն պես, տվյալները իրական ժամանակում հաղորդում է տեղի ճգնաժամային կառավարման կենտրոն:
Ձյան շերտի տակ մնացած մարդու որոնման հարցում առայժմ դրական արդյունք չկա: Աշխատանքները շարունակվում են: Փետրվարի 4-8-ը անօդաչու թռչող սարքը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու դաշտային փորձեր կարվեն Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի մատույցներում:
Աշխատանքների արդյունքում կձևավորվի անօդաչու թռչող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու մոդել, որը կարող է օգտակար լինել փրկարարներին:
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել13:34 27.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
13:16 27.07.2025
AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվելԱռնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...
13:01 27.07.2025
Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...
12:49 27.07.2025
Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...
12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:22 27.07.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...