21:50 08.02.2021
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺԴԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն արձագանքել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկին։
Ընդդիմադիր կուսակցապետը նշել է, որ Թուրքիան կարիք ունի նոր, ավելի ժողովրդավարական սահմանադրության՝ պայմանով, որ սահմանադրության առաջին չորս հոդվածները նույնությամբ կպահպանվեն։ Միևնույն ժամանակ, Քըլըչդարօղլուն մտահոգություն է հայտնել, որ Էրդողանի առաջարկած փոփոխոթյունները ոչ թե ժողովրդավարությունը կհզորացնեն, այլ՝ ավտորիտարիզմը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
«Նոր սահմանադրությունը պետք է կատարելագործի Թուրքիայի ժողովրդավարական չափանիշները, մենք դրա կարիքն ունենք։ Մենք կարիք ունենք ավելի հզոր պառլամենտական համակարգի։
Բայց դրա համար նախ և առաջ անհրաժեշտ է, որ նոր սահամանդրությունը ներկայացնող գործադիր իշխանությունը վստահելի ուժ լինի։ Մենք իշխանություններին վստահելի, համոզիչ չենք համարում։ Այն իշխանությունները, որոնք չեն ենթարկվում անգամ առկա սահմանադրությանը, ինչպե՞ս կարող են ժողովրդավարական սահմանադրություն առաջարկել։
Ես մտահոգություն ունեմ, որ այն սահմանադրական փոփոխությունները, որոնց մասին խոսվում է, ոչ թե ժողովրդավարությունն են հզորացնելու, այլ՝ ավտորիտարիզմը», – հայտարարել է Քըլըչդարօղլուն՝ տեղական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցի ժամանակ։
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...