17:58 09.02.2021
Փետրվարի 8-ին՝ ժամը 18։55-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հանցագործության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Մի տղամարդ ահազանգել էր 1-02 ու հայտնել, որ Նորագավիթի 1-ին փողոցի տանն իր մորաքույրը մահացել է։ Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խմբերը, փորձաքրեագետներն ու դատաբժիշկը տեղում պարզեցին, որ 81-ամյա Լուսյա Մկրտչյանի պարանոցին կտրած-ծակած վնասվածքներ կային. միայնակ ապրող կնոջը սպանել էին։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։ ՔՈԳՎ, ԵՔՎ ու Շենգավիթի բաժնի ծառայողների համատեղ աշխատանքի արդյունքում առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվեց թարմ հետքերով։ Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ թոշակառուին դանակով հարվածներ էր հասցրել նույն թաղամասում բնակվող 44-ամյա մի տղամարդ։ Կասկածվողին հայտնաբերելու միջոցառումները հանգուցալուծվեցին դեպքից ժամեր անց՝ արդեն փետրվարի լույս 9-ի գիշերը։ Տղամարդը ժամը 4-ին հայտնաբերվեց Նորագավիթում ու բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ոչ միայն հանցագործության գործիք դանակը, այլև մարիխուանայի նմանվող զանգված ու տարբեր հրազենների և տրամաչափի փամփուշտներ։ Բերման ենթարկվածը ոստիկանությունից ներկայացվել է տարածքային քննչական բաժին, տվել խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Սպանության հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, նախաքննությամբ պարզվում են։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:57 25.05.2025
Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՄայիսի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
12:28 25.05.2025
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ բին Ալ-Հուսեյն Ալ Հաշիմիին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հորդանանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի կապակցությամբ։ Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ հանձնառությունը՝ փոխգործակցել Ձեզ հետ երկկողմ հարաբերությունների օրակարգը […] ...
11:59 25.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 25-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...
11:32 25.05.2025
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 25-ին՝ ժամը 11:20-19:00-ը, կդադարեցվի գյուղ Վերին Դվինի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:10 25.05.2025
Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվելՄայիսի 24-ին` ժամը 20:50-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 20-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում. […] ...
10:46 25.05.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...