12:51 12.02.2021
Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց ընդհանուր թիվն աշխարհում գերազանցել է 159,3 միլիոնը, պարզ է դառնում ՏԱՍՍ-ի հաշվարկներից՝ հիմնված իշխանությունների, փորձագետների և լրատվամիջոցների տվյալների վրա: Այսպիսով, պատվաստվածներն արդեն կազմում են աշխարհի 7 միլիարդ 795 միլիոն բնակչության 2% -ից ավելին։
Միջին հաշվով, անցած յոթ օրվա ընթացքում, օրական կատարվել է շուրջ 6 միլիոն պատվաստում: Միևնույն ժամանակ, փետրվարի 3-ին պատվաստվածների թիվն առաջին անգամ գերազանցել է 1 կորոնավիրուսով վարակվածների թիվը: Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր վարակը հայտնաբերվել է 107,8 միլիոն մարդու մոտ, նրանցից ավելի քան 2,3 միլիոն մարդ մահացել է:
Բոլոր պատվաստումներից ամենաշատը՝ ավելի քան 48 միլիոն, կատարվել է Միացյալ Նահանգների բնակիչների շրջանում: Երկրորդ տեղում Չինաստանն է (պատվաստված ավելի քան 40 միլիոն քաղաքացի), երրորդ տեղում՝ Մեծ Բրիտանիան, որտեղ պատվաստվել է շուրջ 14,1 միլիոն մարդ: Այս երկրներին բաժին է ընկնում բոլոր պատվաստվածների մոտ 65% -ը: Բացի այդ, պատվաստումների արշավն ընթանում է Հնդկաստանում (7 միլիոն) և Իսրայելում (6,2 միլիոն):
Միևնույն ժամանակ, պատվաստված բնակչության ամենաբարձր տեսակարար կշիռը գրանցել են Իսրայելը (69,3%), ԱՄԷ-ն (49,8%) և Սեյշելյան կղզիները (49,7%): Միացյալ Թագավորությունում պատվաստվածներն արդեն կազմում են ավելի քան 21,1% -ը: ԱՄՆ-ում դրանց թիվը գերազանցում է 14% -ը:
14:00 29.06.2025
Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկմանՍտամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երեկ մասնակցել է «Դեպի ծով ելք չունեցող երկրից ցամաքով կապակցված երկիր. տարածաշրջանային զարգացման ռազմավարական հնարավորություններ» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից և նշում, որ նախարարը հանդես է եկել բանախոսությամբ, պատասխանել է ներկաների հարցերին։ ...
13:50 29.06.2025
Զելենսկին հայտարարություն է արել F-16-ի կորստից հետոՎլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում արձագանքել է F-16-ի օդաչուի մահվան լուրին։ «Գրեթե ամբողջ գիշեր Ուկրաինայում տագնապ էր հնչում: Նա հրամայել է հետաքննություն անցկացնել մահվան բոլոր հանգամանքների վերաբերյալ», – ասվում է հրատարակության մեջ։ Կիրակի օրը Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարեցին, որ F-16-ը կործանվել է ռուսական օդային հարձակման ժամանակ։ 2024 թվականի հոկտեմբերին Նիդեռլանդները կործանիչների խմբաքանակ մատակարարեց Ուկրաինա։ ...
13:30 29.06.2025
Տոպուրիան նոկաուտի է ենթարկել Օլիվեյրային և նվաճել թեթև քաշային կարգի գոտին․ UFCՎրացի մարտիկ Իլյա Տոպուրիան UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոնն է: Տոպուրիան UFC 317-ի գլխավոր մենամարտում օկտագոնում մրցել է թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ և առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել նրան: Կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնն այս հաղթանակի շնորհիվ նաև տիրացել է թեթև քաշային կարգի գոտուն: Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկը օկտագոնում անպարտելի է, […] ...
13:20 29.06.2025
Իրանը հայտնում է, որ Թեհրանի բանտի վրա Իսրայելի հարձակման հետևանքով 71 մարդ է զոհվելԵրկուշաբթի օրը Էվին բանտի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է յոթանասունմեկ մարդ, հայտարարել է Իրանի դատական համակարգի խոսնակ Ասղար Ջահանգիրը։ Երկուշաբթի օրը իրանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Իսրայելը հարձակումներ է գործել Թեհրանի որոշ հատվածների վրա, այդ թվում՝ մայրաքաղաքի հյուսիսային մասում: Իրանի IRIB հեռուստառադիոընկերության տվյալներով՝ թիրախների թվում են եղել բնակելի շենքերը և Էվին բանտը: Երեքշաբթի օրը Tasnim-ը […] ...
13:10 29.06.2025
Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Կայա ԿալասինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին: Ողջունելով հյուրին նախագահը մասնավորապես ասել է. «Հայաստանի Հանրապետությունն այսօր որդեգրել է մի ճանապարհ, որն ընդհանրական ձևակերպմամբ կարող ենք անվանել ժողովրդավարության ուղի և այս առումով Եվրոպական միության հետ համագործակցությունը շատ կարևոր է։ […] ...
13:00 29.06.2025
Հրդեհի ահազանգ Մայակովսկի գյուղումՀունիսի 28-ին, ժամը 14։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:18-ին, մարվել՝ 15:32-ին: Այրվել են տանիքի (մոտ 180 քմ) փայտե […] ...