17:40 13.02.2021
Սահմանափակ կարողությունները կյանքում կրթութուն ստանալու, մասնագիտություն ու նախասիրություններ ընտրելու սահմանափակումներ չեն կարող մտցնել: Սրանք ոչ թե խոսքեր են, որոնք ներառականությունն են քարոզում, այլ ապրելակերպ ու սկզբունք, որին արդեն 22 տարի հետևում է Հովունի գյուղի բնակիչ Արամ Մարտիրոսյանը:
13 տարեկանում Հովունի գյուղում Ռուսական ռազմաբազայի զորավարժությունների համար նախատեսված տարածքում գտած արկի հետ անզգույշ վարվելու հետևանքով կորցրել է ոտքը, ձեռքը և մյուս ձեռքի 3 մատները։
Արամը ֆիզիկական ու հոգեբանական ապաքինման լավագույն օրինակներից է: Առանց վերջույթների երկու տասնամյակ է սպորտով է զբաղվում, մի քանի մասնագիտություններում է իրեն փորձել:Հիմա, գուցե անհավանական թվա, սկսել է զբաղվել ոսկերչությամբ: Մանրակրկիտ ձեռքի աշխատանք պահանջող արհեստը Արամը հաջողությամբ յուրացնում է ու աշխատում աջ ձեռքի ընդամենը երկու մատով:
Հովունի գյուղից Գյումրի՝ ոսկերիչ վարպետի արհեստանոց…մեկ տարուց ավելի է սա Արամի ամենօրյա երթուղին է: Իսկ ամեն ինչ սկսվել է այն օրից, երբ Արամին փողոցում հանդիպել է վարպետ Հարությունը և առաջարկել նոր մասնագիտություն ձեռք բերել: Առաջին հարցը, որ առաջացել է, դա ոսկերչական գործիքները Արամի համար հարմարեցնելն էր:
Ոչ բոլոր գործիքներն է հնարավոր եղել հարմարեցնել հատուկ կարիքներով աշակերտին: Արամի ձեռքում հումքը հալեցնելու, հարթեցնելու և մաքրելու հարմարանքները աշխատում են նույնքան վարժ, որքան հմուտ ոսկերիչները:
« Վարպետիս առաջարկն ընդունելուց առաջ երկար եմ մտածել: Մտածում էի, եթե չստացվի, բայց որոշեցի գալ ու փորձել: Մեջս կռիվ տալով ես անում եմ այս գործը: Այնպիսի գործեր եմ անում, որոնք պետք է, որ երկու ձեռքով բռնես: Հարմարեցնում եմ ինձ: Տեսնողներն էլ զարմանում են: Ինքդ քո մեջ հոգեբանական ուժ պետք է գտնես: Եթե քեզ կոտրեցիր, կյանքին ուրիշ ձևի կնայես: Իսկ ես , փառք աստծո, կյանքին ավելի պայծառ եմ նայում»,-shantnews-ին ասել է Արամ Մարտիրոսյանը:
Աշխատել բոլորի հետ հավասար…
Սա Արամի համար սկզբունք է: Նույն վերաբերմունքին է արժանացել նաև ոսկերչական արհեստանոցում: Վարպետը նրա նկատմամբ նույնքան խստապահանջ է, ինչքան մյուս աշակերտների:
Արամի ձեռքի աշխատանքները վարպետն ավելի բարձր է գնահատում, ոչ նրա համար, որ դրանք ավելի գեղեցիկ են կամ նրբագեղ, այլ որ յուրաքանչյուր զարդը Արամի կամքի մեծ ուժի ու քրտնաջան աշխատանքի արդյունքն է:
«Արամի չարչարանքը շատ-շատ է: Դրա համար իր աշխատանքը պետք է սիմվոլիկ գնահատվի: Արամն աշխատում է ընդամենը երկու մատով: Արամին տեսնելով զարմանում ես նրա կամքի ուժի վրա: Մենք որոշել ենք 20 խաչ պատրաստել ու նվիրել վիրավոր զինվորներին: Ինչու խաչ,որովհետև այս իրավիճակում նրանց կարող է օգնել միայն աստված ու իրենց կամքը: Իսկ օրինակը Արամը կարող է լինել»,– shantnews-ին ասել է ոսկերիչ Հարություն Հովսեփյանը:
Պատերազմի ավարտից հետո Արամն ու իր վարպետը սկսել են խաչեր պատրաստել: Դրանք նախատեսված են պատերազմի ընթացքում վիրավորում ստացած տղաների համար: Խաչերի հետ Արամը նրանց է փոխանցելու երբեք չվհատվելու, չընկճվելու, նորից ապրելու համար ուժ գտնելու իր օրինակը: 20 խաչ են պատրաստելու: Դրանք մեկ առ մեկ Արամն ինքն է ձուլում ու փայլեցնում:
«Տղաները չպետք է կոտրվեն: ես 22 տարի այս վիճակում եմ ու շատերին եմ խորհուրդ չկոտրվել, չընկճվել: Եղել է այն ինչ եղել է , իրենք հիմա պետք է իրենց մեջ ուժ գտնեն, իրենք իրենց հոգեբանը դառնան ու վստահ լինեն, որ ամեն ինչ դեռ առջևում է »,- նշել է Արամ Մարտիրոսյանը:
Արամի կամքի մեծ ուժի արտահայտությունը նաև նրա մարզական հաջողություններն են: Բազկամարտի Հայաստանի չեմպիոն է: Նաև ծանրամարտով ու սեղանի թենիսով է զբաղվել: Բժիշկների ցուցումով ծանրամարտը թողել է,նորից վերադարձել բազկամարտին: Ընդմիջման ժամերին վարպետի հետ ձեռքի ուժն են չափում: Այստեղ արդեն վարպետը Արամն է:
Համառությունն ու աշխատասիրությունը Արամի հաղթանակների երաշխիքն են: Երեք տարի առաջ Արամն ամուսնացել է ու նաև անձնական կյանքում ապացուցել, որ սահմանափակ կարողությունները չեն զրկում նոր հնարավորություններից:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
22:11 16.06.2025
Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույսՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայանիստ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս և մոտ 10 գրամ չորացված կանեփ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
21:49 16.06.2025
Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...
21:27 16.06.2025
Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՎերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...
21:18 16.06.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններՀունիսի 10-ից 12-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորությունում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարարը բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Եվրոպական Միության հանձնակատարների և Բելգիայի պաշտոնակիցների հետ՝ քննարկելով Ներքին գործերի նախարարության, ենթակա կառուցվածքային միավորների գործունեությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձագիտական պատվիրակության Հայաստան […] ...
21:12 16.06.2025
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններինՊետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ին գումարած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնություններ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի […] ...