13:40 02.07.2018
Եղեգնուտում գյուղացիները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ գյուղապետի՝ Ռազմիկ Մարգարյանի: SHANTNEWS.am-ի հետ զրույցում գյուղացիներից Սարգիս Խուրշուդյանը նշեց, որ պայքարում են գյուղապետի իրականացրած թալանի, չարաշահումների դեմ, պահանջում են նրա հրաժարականը:
«Գյուղապետն իր եղբայրներին, բարեկամներին համարել է անապահով ընտանիքներ, մեծ գումարներ է հատկացրել, բայց այդ բարեկամները շրջում են լեքսուսներով, թանկարժեք մեքենաներով, այնպիսի մեքենաներ, տներ ունեն, պետք է դա տեսնել կարծիք կազմելու համար»,- ասաց նա:
Խուրշուդյանն ասաց, որ գյուղապետը հայտնել է` իբր բոլոր նորածիններին փոխանցել է 40 000-ական դրամ, սակայն ոչ մի նման փաստ չունեն, անգամ մի հոգի չկա, որ ասի՝ ստացել է այդ գումարը:
Գյուղապետը պաշտոնավարում է արդեն 34 տարի: Խուրշուդյանի խոսքերով՝ նա թեպետ գյուղապետ է համարվում, բայց երբեք որևէ մեկին որևէ հարցում չի ընդառաջել, ինչ հարցով էլ դիմել են, մերժել է:
«Տարածքները սեփականել է, գյուղի մի ծայրից մյուսը ինքն ու իր եղբայրներն իրենցով են արել, գյուղը թալանի մեջ է, նա այնպիսի ծախսեր է ներկայացրել, որոնք ապացուցող ոչ մի փաստ չկա, որ իրոք ներդրում է արել: Ճանապարհների դեպքում բարեկամների փողոցներն է հարթեցրել, մեր փողոցները մեր կամքով, մեր ուժերով ինչ կարողացել ենք արել ենք, մինչև հիմա էլ մեքենաները վնասվում են փողոցներով անցնելով, որովհետև փողոցներն անմխիթար վիճակում են»,- ասաց նա:
Խուրշուդյանն ասաց, որ բողոքի ակցիաներ նախկինում էլ են եղել, բայց անարդյունք. գյուղապետն ասել է՝ հանրապետական ենք, ինչ կուզենք, կանենք, այժմ էլ դուրս է եկել ՀՀԿ-ից, դեռ չգիտեն՝ ինչ կուսակցության է անդամագրվելու: Գյուղապետը, ըստ ակցիայի մասնակցի, կեղծ լուրեր է տարածում, նորանշանակ մարզպետից է խոսում, ասում է՝ միասին սեղան են նստում, մարզպետն էլ իբր ասել է՝ գնա, ղեկավարի, ժողովրդին ասա՝ խելոք պահի իրեն:
«Ես չեմ կարծում, թե մարզպետը նման բան ասեր, բայց ժողովրդին ճնշող մթնոլորտում է պահում: Սա երկրորդ ակցիան է, նախորդ ակցիայի ժամանակ գյուղապետը, իմանալով, որ ակցիա կա, գնացել էր՝ ասելով, որ ժողովի է: Նույն պատմությունը կրկնվում է հիմա, նա խուսափում է մեր հարցերին պատասխանել, քանի որ փաստերը ջրի երես են դուրս եկել»,- ասաց նա:
Խուրշուդյանը հայտնեց, որ սպասում են մարզպետի արձագանքին, որ գա, իր աչքով տեսնի՝ ինչ է կատարվում, հակառակ պարագայում հաջորդ անգամ ողջ ժողովուրդը կհավաքվի կառավարության շենքի մոտ:
15:16 27.07.2025
Ազատի ջրամբարում որոնվում է 16-ամյա տղայի մարմինըՀուլիսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում երեխա է ջրահեղձ եղել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել փրկարարները: Այս պահին ՀՆՓԱԻԿ ջրասուզակը պատրաստվում է մտնել ջրամբար և կատարել որոնողական աշխատանքներ այն […] ...
15:03 27.07.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հուլիսի 27-31-ըՀանրապետության տարածքում հուլիսի 27-ի ցերեկը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ը և օգոստոսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 27-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու […] ...
14:48 27.07.2025
Իսրայելի բանակը Գազայի հատվածում ամեն օր մարտավարական ժամանակավոր հրադադար է կհայտարարիԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածի որոշ շրջաններում մարդասիրական նպատակներով ռազմական գործողությունների ամենօրյա մարտավարական դադարի մասին: «Քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայի հատված մտնող մարդասիրական օգնության ծավալը մեծացնելու շարունակական ջանքերի շրջանակներում, այսօրվանից (հուլիսի 27-ին) սկսած կհայտարարվի մարդասիրական նպատակներով ռազմական գործողությունների տեղական մարտավարական դադար», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության […] ...
14:38 27.07.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի որոշ հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է ստորգետնյա միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հուլիսի 27-ին ժամը 11:10-ից դադարեցվել է Երևան քաղաքի Գր․Լուսավորչի փողոցի թիվ 3 բազմաբնակարան շենքի, Արշակունյաց 1-ին և 2-րդ նրբանցնքներով պարփակված փողոցների, «Բրյուսով» թաղամասի, Արշակունյաց պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Արշակունյաց թիվ 39/9 բազմաբնակարան շենքի […] ...
14:21 27.07.2025
Ռուբիոն կարծում է, որ Վենսը կարող է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում 2028 թվականինԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը կարող է դառնալ պետության ղեկավարի թեկնածու 2028 թվականի ընտրություններում: Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Կարծում եմ՝ Ջ.Դ.-ն հիանալի թեկնածու կլինի», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ Ռուբիոյին նաև հարցրել են, թե արդյոք նա պլանավորում է առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում: «Երբեք չգիտես, թե ինչ է սպասվում […] ...
14:06 27.07.2025
Աթենքում կկայանա ըմբշամարտի Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությունը, Հայաստանի հավաքականի կազմերը հայտնի ենՀուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կկայանա Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությունը։ Ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի հավաքականի կազմերը. Հունահռոմեական ոճ 45 կգ Արարատ Ավետիսյան 48 կգ Մարտին Մանջիկյան 51 կգ Մարատ Աճեմյան 55 կգ Մերուժան Մխիթարյան 60 կգ Զավեն Մեժլումյան 65 կգ Ջանես Նազարյան 71 կգ Ռոման Ուսոյան 80 կգ Հայկ Մեղրիյան 92 կգ […] ...