Մարդու այս տեսակը յուրահատուկ ուսումնասիրության կարիք ունի. ԿԳ նախարարը՝ Սպիտակի դպրոցներից մեկի տնօրենի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+13.09 oC

Մարդու այս տեսակը յուրահատուկ ուսումնասիրության կարիք ունի. ԿԳ նախարարը՝ Սպիտակի դպրոցներից մեկի տնօրենի մասին

14:14 02.07.2018

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր Facebook-ի էջում գրառում է կատարել՝ բարձրաձայնելով Սպիտակի դպրոցներից մեկի խորհրդում տնօրենի հարազատների ընդգրկվածության մասին:

«Սպիտակ քաղաքի դպրոցներից մեկում տեղի է ունենալու տնօրենի ընտրություն։ Լուսանկարում այդ դպրոցի խորհուրդն է՝ գործող տնօրենի, որը միաժամանակ թեկնածու է, ընտանիքի ու գերդաստանի անդամներով։ Մարդու այս տեսակը յուրահատուկ ուսումնասիրության կարիք ունի, որովհետև այսքանից հետո նրանք ցանկանում են վերարտադրվել»,- նշել է նախարարը:

https://www.facebook.com/photo.php?fbid=10156496982538501&set=a.10150460716863501.388962.809383500&type=3&theater

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բագրատ Սրբազանը հորդորել է հավաքի մասնակիցներին զինվել համբերությամբ ու տրամադրվել տևական պայքարի

22:15 09.05.2024

Բագրատ Սրբազանը հորդորել է հավաքի մասնակիցներին զինվել համբերությամբ ու տրամադրվել տևական պայքարի

Տավուշը հանուն հայրենիքի քայլերթի մասնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորությամբ այսօր հասել են Երևան: Հիշեցնենք՝ հավաքի մասնակիցները պահանջում են, որ կասեցվի սահմանազատման գործընթացը: Բագրատ արքեպիսկոպոսը հայտարարել է, որ իրենց պայքարը հանուն ճշմարտության ու արդարության է և որ տեղի ունեցողը հաշտության, խաղաղության ուղերձ ու պատգամ ունի: Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Բագրատ արքեպիսկոպոսը պահանջել […] ...

Հայաստանի ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա․ Պապիկյան

21:58 09.05.2024

Հայաստանի ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա․ Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ՀՀ ինքնիշխանությանն այլընտրանք չկա։ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ ժողովրդավարությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը»,-գրել է նա: ...

Հայաստանը քաղաքական ապաստան է տվել բելառուս այլախոհին

21:08 09.05.2024

Հայաստանը քաղաքական ապաստան է տվել բելառուս այլախոհին

Հայաստանը քաղաքական ապաստան է տրամադրել ընդդիմադիր հայացքներ ունեցող բելառուսի: Հայրենիքում նա հետախուզվում է ծառայությունից խուսափելու համար: Ի՞նչ ընթացակարգով է լուծվել այս հարցը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Անցած տարվա ամռանը Բելառուսի քաղաքացի Յարոսլավ Նովիկովի դեմ քրեական գործ էր հարուցվել: Նա հայրենիքում մեղադրվում է բանակում ծառայելուց խուսափելու մեջ, և, ինչպես ինքն է ասում, մտավախություն […] ...

Վերջին 2 տարում կատարվում է գուցե ամենակարևոր բանը մեր երկրի համար,  Հայաստանը սկսում է իրականում անկախանալ. Ռուբեն Բաբայան

20:50 09.05.2024

Վերջին 2 տարում կատարվում է գուցե ամենակարևոր բանը մեր երկրի համար, Հայաստանը սկսում է իրականում անկախանալ. Ռուբեն Բաբայան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանին: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել հաղթանակի օրվա խորհրդին, օրվա հետ կապված տարբեր զգացողություններին, հասարակության պառակտվածությանը, անհանդուրժողականության և ատելության մթնոլորտի հաղթահարման կարևորությանը: Ռուբեն Բաբայանը խոսել է նաև ներքաղաքական իրադարձություններից, սահմանազատման և «Տավուշը հանուն Հայաստանի» շարժմանը վերաբերող թեմաներից: Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում, այս վեճի մեջ իշխանությո՞ւնն […] ...

Արմավիր քաղաքում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

19:46 09.05.2024

Արմավիր քաղաքում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 4-ին շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Մյասնիկյան և Ջիվանու փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 22-ամյա Հայկ Հարությունյանի վարած «BMW» մակնիշի և 61-ամյա Հապետ Սարգսյանի վարած «JIN  BEI» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վերջինի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Անի Մնացականյանը […] ...

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան. Պաշտպանության նախարարի գրառումը

19:19 09.05.2024

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան. Պաշտպանության նախարարի գրառումը

«Ավանդական լուսանկար Հայրենական պատերազմի մասնակից պապիկիս տարեդարձին: Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և լուսանկար հրապարակել: ...

BACK_TO_TOP