13:27 24.01.2018
«Արսենալում» 7-րդ համարով խաղացողները մշտապես եղել են կենտրոնական դեմքեր, և թիմի խաղը կառուցվել է նրանց շուրջ։ Հետևաբար Սանչեսից հետո Մխիթարյանին այդ համարը տալը ոչ թե նշանակում է, որ նա հարձակվող կդառնա, այլ այն, որ նա կենտրոնական դիրք կունենա թիմում։ Այս կարծիքին է «Մեդիամաք Սպորտի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը։
«Պատահական չէ, որ «Արսենալի» համար կարևոր շատ խաղացողներ հենց 7-րդ համարի ներքո են խաղում։ Կա ևս մեկ համար, որը ևս, իմ պատկերացմամբ, կարող էր ստանալ Մխիթարյանը։ Դա 14 համարն է, որի ներքո խաղում էր Թիերի Անրին։ Բայց, որքան գիտեմ, «Արսենալն» այդ համարը որևէ մեկին չի տրամադրում, որովհետև այդ մարզաշապիկը նրանց համար շատ թանկ է»,- «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նշեց Ալավերդյանը։
Հենրիխ Մխիթարյանը ունիվերսալ ֆուտբոլիստ է, ըստ «Մեդիամաք Սպորտի» գլխավոր խմբագրի, ինչը բազմիցս ապացուցվել է. Մխիթարյանը բազմաթիվ դիրքերում է խաղացել ու արդարացրել հույսերը։
«Մխիթարյանը կարողանում է խաղալ թե՛ որպես վինգեր, այսինքն՝ ձախից և աջից, թե՛ կիսապաշտպանությունում և հարձակման գծում է կարողանում խաղալ։ Կարողանում է խաղալ 10 համարի տակ, այսինքն կենտրոնական հարձակվողի թիկունքում՝ կազմակերպելով հարձակման գիծը։ Եվ եղել են նաև դեպքեր, երբ նա խաղացել է պաշտպանությունում կամ որպես հենակետային»,- նշեց Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ շուտով կտեսնենք Մխիթարյան-Օզիլ տանդեմի կազմավորումը։ Այս երկու ֆուտբոլիստներն էլ նույն ամպլուայի խաղացողներ են և հնարավոր է՝ փոխարինեն միմյանց։ Ալավերդյանի կարծիքով, սակայն, «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի ֆուտբոլային փիլիսոփայությունը կհուշի, որ կարելի է դաշտում արդյունավետ օգտագործել երկու խաղացողներին միաժամանակ։
«Ակնկալվում է, որ առաջիկայում կարող է թիմին միանալ Օբամեյանգը, որը «Բորուսիայում» շատ լավ զույգ էր կազմել Հենրիխ Մխիթարյանի հետ։ Եվ եթե նրանք կարողանան «Արսենալում» ստեղծել այն ամենը, ինչ անում էին «Բորուսիայում», ապա կդառնան «Արսենալի» երկրպագուների սիրելի ֆուտբոլիստները»,- նշեց Ալավերդյանը։
Ալավերդյանի խոսքով՝ «Արսենալի» խաղացած արագ ֆուտբոլը համընկնում է Մխիթարյանի ոճին, այս առումով հայ կիսապաշտպանն ընկել է հոգեհարազատ միջավայր։
Դավիթ Ալավերդյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել ստորև։
21:42 02.08.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիներըՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...
21:27 02.08.2025
Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...
21:16 02.08.2025
Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքներըԻնչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...