15:09 02.07.2018
SHANTNEWS.AM-ն այսօր կապ է հաստատել Երևանի կենդանաբանական այգու միջազգային կապերի պատասխանատու Արևիկ Մկրտչյանի հետ՝ հետաքրքրվելու, թե ինչ վիճակում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքից այգի բերված վագրը՝ Լոլան:
«Վագրը դեռ կարանտինի մեջ է, ինչպես կարգն է, 21 օր կարանտինում պետք է մնա, իսկ 21 օրը լրանալուն դեռ երկու շաբաթ էլ կա: Կենդանին շարունակում է բուժզննման ենթարկվել, անալիզներ են վերցվում, խնդիր կա թարմ միս ուտելու հետ կապված, լավ չի ուտում»,- ասել է Արևիկ Մկրտչյանը՝ հավելելով, որ հավանաբար կենդանին սովոր չէ թարմ մսի, հենց դրա համար էլ լավ չի ուտում այն:
Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է բացը լրացվում, արդյո՞ք կենդանին սոված չի մնում, Մկրտչյանը պատասխանել է, որ մինչև խնդիրը լուծվի, վագրին տալիս են վիտամինահանքային հավելումներ ու ծովախոզուկի միս, ինչը Լոլան հաճույքով է ուտում:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե որտեղ պետք է ապրի վագրը կարանտինից դուրս գալուց հետո, կենդանաբանական այգու պատասխանատուն ասել է, որ այդ հարցը դեռ վերջնական որոշված չէ: Այգում ապրող մեկ էգ ու մեկ արու վագրեր արդեն կան: Լոլայի համար այլ տարածք է հարկավոր:
Հիշեցնենք, որ Լոլան Մանվել Գիրգորյանի՝ Ակնալճում գտնվող տարածքից հունիսի 18-ին է տեղափոխվել կենդանաբանական այգի: Մասնագետներն այդ օրն էին արդեն կենդանու մոտ խնդիրներ նկատել՝ ասելով, որ հյուծված է: Ըստ կերակրողի՝ Լոլան սկսել է նիհարել վերջին մեկ ամսում, բայց անասնաբույժի չեն դիմել:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...